ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ
Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակներում 2011 թ. սեպտեմբերի 20-ին մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Մատենադարանի գիտական նոր համալիրը, որի անհրաժեշտությունն արդեն հրատապ էր։ Մինչ այս Մատենադարանի բոլոր բաժինները՝ ցուցասրահը, ընթերցասրահը, գրապահոցները զբաղեցնում էին ընդամենը 3300 քառակուսի մետր տարածք՝ կոթողային շենքում, այստեղ էին նաև աշխատում գիտական բաժիններն ու խմբերը։ Տարածքը չէր բավարարում Մատենադարանի նոր ձեռքբերումները ցուցադրելու համար։ Ուստի նոր համալիրի կառուցումը հրատապ անհրաժեշտություն էր։ 2009թ. վերսկսում են դեռևս 1987-1988 թթ. սկսված և երկրաշարժի պատճառով ընդհատված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, որոնք ավարտվում են երկու տարի անց։
Նոր շինության կառուցման համար անհրաժեշտ ֆիանանսական միջոցներ են տրամադրում բարերարներ՝ ռուսական «Մոնարխ» շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ինչպես նաև Գաբրիել Չեմպերճյանը, Մակար Նահապետյանը, Սամուել Երջանիկյանը։ Ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծած նոր կառույցը, որը մոտ չորս անգամ մեծ է հին շենքից՝ 12000 քառակուսի մետր, լիարժեքորեն համապատասխանում է արխիվային և թանգարանային արդիական պահանջներին։ Մասնաշենքը կատարյալ պայմաններ է ապահովում գիտաշխատողների համար՝ առանձին աշխատասենյակներ, նորագույն տեխնոլոգիաներ, թվայնացված ձեռագրերի սպասարկում: Գիտական համալիրում էլեկտրոնային տարբերակով կարելի է ծանոթանալ ձեռագրերին և թերթել դրանք:
Նորակառույց հսկա համալիրը նույն քարից է, ինչ Մատենադարանի կոթողային շենքը՝ Սիսիանի մոխրագույն բազալտից։ Ի սկզբանե խնդիր է դրվել, որ նորակառույց համալիրի ամենաբարձր կետը հավասար լինի գոյություն ունեցող գլխավոր մասնաշենքի քիվի նիշին։ Մաշտոցի պողոտայի կողմից տեսադաշտում շարունակում է գերիշխող լինել Մատենադարանի հիմնական գործող շենքը։ Նորակառույցի ներսում ևս, նորագույն լուծումներին զուգահեռ, պահպանվել են նաև հայկական ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկությունները։ Շինության ներսում միջանցքների անցուղիներին տրվել են կամարաձև լուծումներ, տեղադրվել են զարդանախշերով սյուներ։ Ներքին հարդարման աշխատանքների համար օգտագործվել է մարմար ու տրավերտին։ Նորակառույց գիտական համալիրում են անվտանգության, ջերմախոնավային կայուն ռեժիմի պահպանման, հակահրդեհային համակարգերով ապահովված բունկերային տիպի պահոցները։
Գիտական համալիրի առաջին հարկում է գտնվում գրադարանը, երկրորդում՝ ձեռագրապահոցն է՝ առանձին ընթերցասրահով, վերականգնողական բաժինը, մանրանկարիչների աշխատասենյակները և համակարգչային բաժինը, երրորդ հարկում ավելի քան 200 տեղանոց դահլիճն է՝ ապահովված տեսահամակարգով և միաժամանակյա թարգմանության համար նախատեսված խցիկներով։ Այս հարկում են արխիվը, ինչպես նաև վարչական կառավարման բաժինը և նոր համալիրը հին՝ կոթողային շենքին կապող մասնահատվածը։ Չորրոդ հարկում են գտնվում Մատենադարանի հիմնադիր տնօրեն՝ Լևոն Խաչիկյանի անունը կրող ընթերցասրահը, թվայնացման և կայքէջի սպասարկման բաժինը, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված ցուցասրահը։

Այցելություն Մատենադարան

Գալիս ենք Արատես

Փետրվարի 15-ին Ավագ դպրոցի սովորողները կճանապարհորդեն դեպի ձմեռային Արատես։

Նպատակը․

  • Ձմեռային սպորտային խաղեր
  • Քայլարշավ դեպի ջրվեժ և Արատես գետ
  • Հայրենագիտական ծանորթություն Արատեսի վանքի հետ

 

Առօրյա․

Օր 1-ին

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Ինտելեկտուալ խաղեր-16։30-17։30

Ծանորություն Արատեսի վանքի հետ-18։00-19։00

Ընթրիք-19։30

 

Օր 2-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Քայլք դեպի տեղի աղբլուրներ, գետ-9։00-11։00

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Քննարկում քոլեջի և ավագ դպրոցի հետ, բանավեճ -16։30-18։30

Ընթրիք-19։30

 

Օր 3-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Ձմեռային խաղեր-8։30-11։00

Դեպի տուն՝ Արատես, Գետափ, Զանգակատուն, Ուրցաձոր, Վեդի, Արտաշատ, Երևան երթուղով:

Պահանջվող իրեր, տեխնիկա

  • դահուկներ, սահնակներ
  • ֆոտոխցիկ, տեսախցիկ
  • տաք հագուստ
  • քնապարկեր

Նախապատրաստական աշխատանքներ

քարտեզագրում, բլոգներում տեղեկության տեղադրում Արատեսի մասին

Արդյունքում

տեսասահիկների, բլոգների ստեղծում, հետաքրքիր  ֆոտոնախագծերի ներկայացում

Մասնակիցներ․

  1. Սերահ Անդջերողլի 9-2 դասարան
  2.  Արուսյակ Ավետիսյան 9-4 դասարան
  3. Էլեն Աբգարյան 9-4 դասարան
  4. Հակոբ Բասկովչյան 10-րդ դասարան
  5. Մարիամ Ժամկոչյան 10-րդ դասարան
  6. Նարեկ Խաչատրյան 10-րդ դասարան
  7. Մարինե Գալստյան 10-րդ դասարան
  8. Արև Տեր-Դավթեան 10-րդ դասարան
  9. Լուսին Տեր-Դավթեան 10-րդ  դասարան
  10. Մարիամ Տեր-Դավթեան 10-րդ դասարան

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Տրնդեզ իրանական չահարշանբե սուրիի հետքերով

Պարսիկները իրենց տարվա (որը համընկնում է հայ հեթանոսական տոմարի հետ՝ տարվա սկիզբը լինելով մարտի 21-ին կամ գարնանային օրուգիշերհավասարին) վերջին չորեքշաբթի օրը նշում են նման ավանդույթով, որ պարսկերեն կոչվում է Չահարշանբե սուրի (չահարշանբե – չորեքշաբթի և սուռ – խնջույք բառերից) կամ կարմիր չորեքշաբթի։ Այդ տոնի ժամանակ կրակի վրա թռչելիս, արտասանում են․ «զառդիե ման ազ թո, սոռխիե թո ազ ման», որ բառացիորեն նշանակում է․ «իմ դեղնությունը քեզանից, քո կարմրությունը ինձնից»։ Սա մաքրման ծիսակատարություն է և սուրի ինքնին նշանակում է կարմրություն, ինչը ակնարկում է կրակի գույնին։ Սա նշանակում է, որ դուք տալիս եք կրակին ձեր գունատությունը, հիվանդությունները և խնդիրները, և ձեր հերթին վերցնում եք նրանից կարմրություն, ջերմություն և էներգիա։

Իրականում տոնը իրանական ծագում ունի և արմատները գնում են Պռոտո-հնդեվրապական ժամանակաշրջան (Պռոտո – ( հին հունարեն՝ πρῶτος – «առաջին») նաև տես. (ռուս.՝ Праиндоевропейцы)( անգլ.՝ Proto-Indo-Europeans )) ։ Իրանի հեղափոխությունից հետո Իրանում խնդիրներ են եղել նշված տոնի նշման հետ, քանի որ իսլամական պետությունը բացասական վերաբերմունք է ունեցել հին հեթանոսական տոնը նշելու վերաբերյալ։ Չահարշանբե սուրիի արարողության ժամանակ եղել են և ներկայումս պահպանվել են մի քանի ավանդույթներ: Դրանցից մեկը կուժ կոտրելու ավանդույթն է: Հայտնի է, որ նախկինում իրանցիները մի հին կուժ էին վերցնում, մեջը աղ և մետաղադրամներ էին լցնում: Այնուհետև ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը վերցնում էր կուժը և իր գլխի շուրջը պտտում: Իսկ վերջին անդամը այն բարձրացնում էր տանիք և նետում փողոց՝ ասելով. «մեր ցավերը և հիվանդությունները տանք կուժին, իսկ կուժը՝ փողոցին»

Հայտնի է նաև, որ այս տոնի կապակցությամբ իրանցիները պատրաստում են հատուկ ուտեստ ընդեղենով և չրերի տեսականիով: Ըստ իրենց հավատալիքի, համտեսելով այս ուտեստը՝ իրանցիներին ուղեկցում է բարությունը և գեղեցկությունը: Չահարշանբեին վերաբերող մյուս ավանդույթներից մեկն էլ գուշակություններով զբաղվելու սովորությունն է: Ընդունված է գուշակության հետևյալ ձևը. այն մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, կանգնում են խաչմերուկի անկյունում և լսում են անցորդների խոսակցությունը: Այն բառը, որն առաջինը կարտասանի անցորդը, դա էլ կդառնա լսողի ճակատագիրը՝ լինի լավ թե վատ: Իսկ եթե դա համապատասխանի լսողի պահած երազանքին, ապա այն մոտ ապագայում կիրականանա:

Կախարդական ավանդույթներ

Նոր տարվա գիշերը խորհրդանշական է նրանով, որ մարդիկ նվիրական երազանք են պահում՝ հույսով, որ գալիք տարում այն անպայման իրականություն կդառնա։ Ժամանակի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում ձևավորվել են ամանորյա երազանքներ պահելու ինքնատիպ տարբերակներ։

Գերմանիայում, օրինակ, ընդունված է Ամանորին «ցատկել» երազանքի մեջ։ Երբ սկսում են հնչել գիշերվա 12-ը խորհրդանշող ղողանջները, գերմանացիները կանգնում են ցանկացած բարձ բանի վրա (աթոռ, աստիճան և այլն) և վերջին ղողանջին ցատկում են այդտեղից բարձրաձայն բղավելով ցանկությունը։

Հարավային Կորեայում համարում են, որ երազանքներ պահելն ավելի արդյունավետ է արևածագի ժամանակ, ամանորյա առաջին գիշերից հետո։ Այսինքն կա իմաստ ողջ գիշեր զբոսնելու մեջ, քանի դեռ չի լուսացել։
Իսպանիայում և Լատինական Ամերիկայի շատ երկրներում (Վենեսուելա, Չիլի, Մեքսիկա, Արգենտինա) ավանդույթ կա, ըստ որի՝ պետք զանգերի ամեն մի ղողանջին խաղողահատիկ ուտել և միաժամանակ երազանք պահել։ Եթե Նոր Տարին դիմավորում են փողոցում, ապա իրենց հետ մեկ կապոց խաղող են վերցնում։
Բուլղարիայում երազանքի իրականացումը համբույրից է կախված։ Ղողանջների հնչելու ընթացքում անջատում են լույսը, ինչից հետո մթության մեջ փնտրելով գտնում են իրենց համար թանկագին մի մարդու և համբուրում նրան։ Այդ ժամանակ բոլոր երազանքները կիրականանան։

Լատվիայում համարվում է, որ երազանքը իրականություն կդառնա, եթե գիշերվա 12-ը ազդարարող ղողանջների ժամանակ սիսեռ ուտեն։
Հնդկաստանում Ամանորին օդային օձ են բաց թողնում և երազանք պահում։
Բրազիլիայում երազանք պահելիս ջրի ալիքների վրա մոմերով փոքրիկ նավակներ են բաց թողնում։ Եթե ծովն «ընդունում է» նվերը, և ափ չի շպրտում, նշանակում է, որ երազանքը կիրականանա։
Մեծ Բրիտանիայում ընդունված է դռներն ավելի լայն բաց անել, որպեսզի անցյալ տարվա ամեն չարիք գնա, իսկ բարին, այդ թվում՝ պահած երազանքները տուն մտնեն։
Ճապոնիայում Ամանորի գիշերը բարձի տակ են դնում առագաստագործի պատկերով նկար, որպեսզի անպայման իրեն տուն այցելեն երջանկության 7 աստվածները։
Ֆրանսիայում ընդունված է Նոր տարուն կարկանդակ պատրաստել, իսկ խմորի մեջ ընդեղենի հատիկ դնել։ Բոլոր հյուրերը կարկանդակից մեկական կտոր են վերցնում, ընդեղենի հատիկը ում կտորում եղավ, նրա երազանքն անպայման կիրականանա։

Արտաքին հղումներ

Կրթահամալիրի կայքերը

Ենթակայք
Նոր դպրոց
Դպրոց-պարտեզ
Գեղարվեստի կրտսեր դպրոց
Հիմնական դպրոց
Միջին դպրոց
Ավագ դպրոց
Քոլեջ

«Տիգրան Հայրապետյան» գրադարան

Դասավանդողների բլոգները

  1. Ելենա Սարգսյան
  2. Վահրամ Թոքմաջյան
  3. Էմանուել Ագջոյան
  4. Դիանա Նազարյան
  5. Աննա Երիցյան
  6. Հայարփի Անանյան
  7. Հասմիկ Սիմոնյան

Կազմակերպիչ՝  Լուսինե Սարգսյան

Դասընկերների բլոգներ

  1. Տաթև Աբազյան
  2. Դայանա Ադամյան
  3. Արմեն  Աթանյան  
  4. Մանե Գյոզալյան 
  5.  Մանե Թոռունյան
  6. Սոֆի Խաչատրյան
  7. Հովհաննես Հակոբյան 
  8.  Աննա  Ղարիբյան 
  9. Գագիկ Մադոյան
  10. Կարինե Ոսկանյան
  11. Արեն Պողոսյան
  12. Նիկա Պողոսյան
  13. Սարատիկյան Էլեն
  14. Տոնոյան Գլէա
  15.  Սոնա Փափազյան
  16. Վալերա Թևատրոսյան
  17. Վարդուհի Սուլթանյան
  18. Սոֆի Առաքելյան
  19. Անգելինա Արզումանյան
  20. Եվա Բերբերյան
  21. Հայկ Գիլոյան
  22. Անի Դավիդյան
  23. Անուշ Թադևոսյան
  24. Միլենա Թորոսյան
  25. Արսեն Խաչատրյան
  26. Գագիկ Խուդոյան
  27. Հասմիկ Պողոսյան
  28. Նանոր Հովհաննիսյան
  29. Անի Ղազարյան
  30. Դիանա Մինդելի
  31. Մերի Շահբազյան
  32. Կամիլ Սևակ Մուրադյան
  33. Սմբատ Պողոսյան
  34. Հովհաննես Սարգսյան
  35. Աննա Ստեփանյան 
  36. Աշոտ Դավիթավյան
  37. Ալինա Ալախվերդյան
  38.  Մարինե Ասատրյան
  39. Տիգրան Արամյան
  40.  Սամվել Արզումանյան 
  41. Անի Գևորգյան
  42. Էլինա Գրիգորյան
  43. Աննա Դանիելյան
  44. Սուրեն Թալալյան
  45. Ռաիսա Խաչատուրովա
  46. Գևորգ Խաչատրյան
  47. Սամվել Մանասյան
  48. Մարինե Մանուկյան
  49. Շուշանիկ Մելքոնյան
  50. Վերա Նարիմանյան
  51. Լևոն Սահակյան    
  52. Տիգրան Սերոբյան
  53. Գարեգին Սոմունջյան
  54. Սամվել Վարդանյան 
  55. Արևիկ Տատինցյան
  56. Նազելի Տեր-Պետրոսյան
  57. Տիգրան Ադամյան
  58. Անի Ազատյան
  59. Աշոտ Առաքելյան 
  60.  Հարություն Ասատրյան
  61. Մանե Բարսեղյան
  62. Մարինե Իշխանյան
  63. ՍերգեյԿիզոգյան 
  64. Աննա Հովհաննիսյան  
  65. Աննա Ղազարյան 
  66. Սարգիս Մարգարյան
  67. Անի Մելիքյան 
  68. Մարատ Մկրտչյան 
  69. Էրիկ Թովմասյան
  70. Լուսին Տեր Դավթյան
  71. Մարիամ Տեր Դավթյան
  72. Արև Տեր Դավթյան
  73. Գեղամ Քեշիշյան
  74. Մելիք Սերոբյան
  75. Դիանա Հովհաննիսյան
  76. Ալլա Բարսեղյան
  77. Մերի Ասլանյան
  78. Սեյրան Բեժանյան
  79. Պարույր Հակոբյան
  80. Հայկ Թելունց
  81. Նարեկ Ավագյան
  82. Աշոտ Աղաջանյան
  83. Արշակ Մինասյան
  84. Էմմա Բաղիրյան
  85. Վարազդատ Փաշոյան
  86. Ինեսսա Փանոսյան
  87. Սեյրան Բեժանյան
  88. Նարեկ Խաչատրյան
  89. Միքայել Բարսեղյան
  90. Արա Շահվերդյան
  91. Մարիամ Պետրոսյան
  92. Յուրա Մովսիսյան
  93. Մանե Ժամհարյան
  94. Ռազմիկ Հունանյան
  95. Աննա Սարգսյան
  96. Միլենա Մարկոսյան
  97. Արա Անանյան
  98. Մարինե Ղանդիլյան
  99. Մարիամ Ժամկոչյան
  100. Սևակ Սահակյան
  101. Շուշան Պետրոսյան
  102. Քրիստինա Մեսրոպյան
  103. Փաթրիք Քազանճեան
  104. Հակոբ Բասկովչյան
  105. Հակոբ Խաչատրյան
  106. Ռաիսա Աբդալովա
  107. Անի Զմոյան
  108. Վահագն Ջամալյան
  109. Մարինե Գալստյան
  110. Աշոտ Գևորգյան
  111. Լիլիթ Գաբրիելյան
  112. Աննա Մանուչարյան
  113. Գրիգորի Կոստանդյան
  114. Միլենա Սանթրոսյան
  115. Ալեն Ավետիսյան
  116. Ջոն Սիմոնյան
  117. Հակոբ Տեր-Պետրոսյան
  118. Ռիմա Բարսեղյան
  119. Արման Շարաֆյան
  120. Արամ Ապերյան
  121. Հակոբ Տեր-Պետրոսյան
  122. Հովհաննես Հովհաննիսյան
  123. Արտյոմ Եպիսկոպոսյան
  124. Հայք Ոսկանյան
  125. Անիչկա Միքայելյան
  126. Ավետիս Չաթալյան
  127. Մերուժան Հայկյանց

ՈՒսումնական պլան

2019/2020 թվականների ուսումնական պլան
ՈՒսումնական առաջին շրջան 2019 թ.
Խորացված անգլերեն (6 ժամանոց), ընտրությամբ քերականություն,
պարսկերեն (4ժամանոց) և խորացված մաթեմատիկա (6 ժամանոց)
ՈՒսումնական երկրորդ շրջան  2020 թ.
Լրացուցիչ պարապմունքներ
Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
2018/2019 թվականների ուսումնական պլան
ՈՒսումնական առաջին շրջան 2018 թ.
Խորացված անգլերեն (6 ժամանոց), ընտրությամբ քերականություն և
պարսկերեն (4ժամանոց)
ՈՒսումնական երկրորդ շրջան  2019 թ.
Խորացված անգլերեն (6 ժամանոց), ընտրությամբ քերականություն և
պարսկերեն
(4 ժամանոց)
Լրացուցիչ պարապմունքներ
Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Ժամատախտակ

Երթ դեպի դպրոց, նախապատրաստում ուսումնական պարապմունքներին – 08:45 – 9:00

Ընդհանուր պարապմունք – 9:00-9:15
1-ին պարապմունք – 9:20 – 10:05
2-րդ պարապմունք – 10:10 – 10:55
3-րդ պարապմունք – 11:05 – 11:50
4-րդ պարապմունք – 11:55 – 12:35
Ընդմիջում – 12:35 – 12:55
5-րդ պարապմունք – 12:55 – 13:35
6-րդ պարապմունք- 13:40 – 14:20
7-րդ պարապմունք – 14:25 – 15:05

8-րդ պարապմունք – 15:10 – 15:50
9-րդ պարապմունք – 15:55 – 16:35

Երկարացված օրվա պարապմունք – 13.35 – 16.45
Երթ դպրոցներից – 16.45 – 17.00