«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ- «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծ-Պատմում է իմ պապիկը.

Վերջին 150 տարիներին, այն է՝ 1828-ից,- երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, և ստեղծվեց Հայկական մարզը՝ Армянская область հայտնի անունով,- մինչև 1988-ի դեկտեմբեր, երբ շուրջ 160 հազար ադրբեջանցիներ հեռացան Խորհրդային Հայաստանից, ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հենց ադրբեջանցիները, որոնք պատմության տարբեր հատվածներում տարբեր անուններ են ունեցել՝ թաթարներ, կովկասյան թաթարներ, մուսուլմաններ, թրքո-թաթարական խումբ, թուրքեր և վերջապես 1939 թվականի Խորհրդային Միության երկրորդ մարդահամարից հետո՝ ադրբեջանցիներ:

Պապիկս ծնվել է Խաչակապ գյուղում: Սովորել է տեղի ռուսական դպրոցում: Դասարանում եղել են նաև ադրբեջանցի աշակերտներ և ուսուցիչներ: Դասավանդվող 3 լեզուներից մեկը եղել է ադրբեջաներենը:
Խաչակապը նախկին հայկական գյուղ էր Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում՝ Դաշքեսանից 6,5 կմ հյուսիս։ Պատմականորեն այն տեղակայված է եղել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Խաչակապ գյուղում եղել է հայկական մելիքություն։ 18-րդ դարում այստեղ իշխել է մելիք Մովսեսը։ Այդ մասին տեղեկություններ է հայտնում  Րաֆֆին՝  իր «Խամսայի մելիքություններ» գրքում։ 1936 թվականին գյուղի բազմադարյա հայկական անվանումը ադրբեջանական իշխանությունների կողմից փոխարինվել է Կուշչի անունով (Ղուշչի):

Գյուղի հայ բնակչությունը բռնագաղթել է 1988-1989 թվականներին՝ Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության պատճառով։ Պապիկիս ընտանիքը գյուղը լքել է 1989 մարտին:
Այդ ընթացքում Ծափաթաղ (երբ ԽՍՀՄ վերջին տարիներին գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, կոչվել է Կզլքենդ, իսկ տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերը հիմնականում թվագրված են ընդամենը 1960-1988 թթ.) գյուղում բնակեցված ադրբեջանցիները գաղթել են Ադրբեջան և այնտեղից գաղթած հայերի հետ փոխանակվել են տներով: Պապիկս նույնպես փոխանակել է իրենց տունը, բայց Խաչակապում են թողել իրենց երկհարկանի մեծ տունը և հասցրել են ձերք բերել մեկ հարկանի տուն: Իսկ այն մարդիկ, ովքեր ավելի ուշ են լքել գյուղը, ադրբեջանցիների կողմից ենթարկվել են ծեծ ու ջարդի՝ կորցրել իրենց տունն ու ունեցվածքը:

Ծափաթաղ գյուղը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին: Բնակչության մեծամասնությունը Խաչակապ գյուղի բնակիչներն են: Ամեն տարի ամռանը ընտանիքով գնում ենք Ծափաթաղ և մեր հանգստի որոշ ժամանակն անցկացնում ենք այնտեղ: Ցավոք սրտի՝ նկատում ենք, որ բնակչությունն այնեղ ամեն տարի նվազում է:

Պապիկիս պապը Խաչակապի դպրոցի ուսուցիչներից է եղել:
Գտել եմ հետաքրքիր նկարներ պապիկիս արխիվից…

Նկարներ.

dav
Նկարում Խաչակապի դպրոցի ուսումնական տարվա 1929 – 1930 ուսուցչական կազմն է
dav
Նկարում նշվածը պապիկիս պապիկն է
dav
Նկարը արված է Խաչակապի Սբ. Թարգմանչած վանքի մոտ
Սբ. Թարգմանչաց վանք
Խաչակապի Սբ. Թարգմանչած վանք

 

Կիսանախագահակա՞ն, թե՛ խորհրդարանական կառավարման համակարգ

Խորհրդարանական հանրապետություն կամ Խորհրդարանական սահմանադրական հանրապետությունը հանրապետության տեսակ է, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ։ Գոյություն ունեն մեծ թվով տարբեր խորհրդարանական հանրապետություններ: Շատերը ունեն հստակ տարանջատում կառավարության ղեկավարի և երկրի ղեկավարի միջև, որի կառավարության ղեկավարը ունի իրական իշխանությունը, շատ նման է սահմանադրական միապետությանը: Որոշներում երկրի ղեկավարի լիազորությունները ավելի շատ են քան կառավարության ղեկավարինը, շատ նման նախագահական համակարգին, սակայն ունեն բարձր իշխանություն ունեցող խորհրդարան: Continue reading “Կիսանախագահակա՞ն, թե՛ խորհրդարանական կառավարման համակարգ”

Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա: ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին

Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա
Ճանաչելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերում հռչակել ու համաձայնել է, որ յուրաքանչյուր մարդ օժտված է դրանցում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:
Հիշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք:
Համոզված լինելով, որ ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում:
Ճանաչելով, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում:
Համարելով, որ երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով:
Հաշվի առնելով, որ երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (մասնավորապես 23 և 24-րդ հոդվածներում), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 10-րդ հոդվածում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող հատուկ մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում և համապատասխան փաստաթղթերում:

ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին
Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլն) բռնությունից
պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա
արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը
պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից:
Հանրապետությունում իրականացվում են նաև մի շարք պետական սոցիալական ծրագրեր,
ինչպիսիք են.
– Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանություն
Ծրագրի շրջանակներում ապահովվում է հատուկ հոգածություն կյանքի դժվարին
իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հանդեպ:
Երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նվազագույն սոցիալական չափորոշիչներին
համապատասխանեցնելու համար իրականացվում են սոցիալ-հոգեբանական վերականգնման
անհատական ծրագրեր, որոնք ներառում են երեխայի վիճակի գնահատականը, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակի գնահատականը, հոգեբանական և այլ հակաճգնաժամային միջոցներ, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումներ, որոնք իրականացնում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները՝ ինքնուրույն կամ կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ համատեղ:

 

Պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն)։ Continue reading “Պետության ներքին և արտաքին գործառույթները”

ՀՀ կառավարման ձևը

ՀՀ Կառավարման համակարգը խորհրդարանային է:
Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։
Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Continue reading “ՀՀ կառավարման ձևը”

Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները

Պետության տարածքը այն վայրը, որտեղ գործառնում է պետությունը, գործում են մարդկանց վարքագիծը սահմանափակող և կարգավորող օրենքներ: Միայն տարածքով չի կարող առաջանալ պետություն: Այն կազմումէ տարածությունը, որի շրջանակում ապրող բնակչության վրա պետությունն ունի իշխանություն: Ընդ որում պետության տարածքր կարող է լինել մեծ կամ փոքր, բայց դա նշանակություն չունի:Մեծ ու փոքր տարածք ունեցող բոլոր պետությունները միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտներ են: Պետության հետ միասին առաջանում են «պետության տարածք», «պետության սահման» երևույթները: Իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետության սահմանների, նրա տարածքային ամբողջականության պաշտպանումն ու իր սահմանների շրջանակներում տարածքային գերակայությունն է: Պետության տարածքը ներառում է ընդերքը, տարածքային ջրերը, օդային տարածությունը: Տարածքը, որպես պետության հատկանիշ, անբաժանելի ու անձեռնամխելի է, բացառիկ ու անօտարելի:

Քաղաքականությունը և քաղաքական համակարգը.

Քաղաքագիտությունը, որը բառացի նշանակում է գիտություն քաղաքականության մասին, ունեցել է իր ձևավորման երկարատև պատմությունը: Այն ուսումնասիրվել է ավելի քան երկուսուկես հազարամյակ, բայց որպես ինքնուրույն գիտություն ունի ընդամենը հարյուր տարվա պատմություն:
Շատ գիտությունների նման  քաղաքագիտությունն էլ ձևավորվել ու զարգացել է փիլիսոփայության շրջանակներում: Continue reading “Քաղաքականությունը և քաղաքական համակարգը.”