Նովռուզ

Նովռուզի ընթացքում Իրանում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի (սաբզե), որը վերածննդի, նոր կյանք սկսելու խորհրդանիշն է: Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ եկող տարի առատության տարի կլինի:
Ածիկը (սամանու) ուժի և հզորության նշանն է: Այն պարտադիր տան տղամարդն է պատրասում: Այն նաև առատության և համբերության խորհրդանիշն է համարվում: Փշատը (սենջեդ) մտածված գործելու, ճիշտ քայլեր կատարելու խորհրդանիշն է համարվում: Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ գալիք տարում նրանց հաջողությունը միշտ ուղեկից կլինի: Սխտորը (սիր), ինչպես գիտենք, հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Այն դնում են սեղանին՝ իրենց երկրի սահմանները թշնամիների հարձակումներից պաշտպանելու նպատակով: Խնձորը (սիբ) գեղեցկության և առողջության խորհրդանիշն է: Այն սեղանին են դնում, որ ընտանիքից հեռու լինեն անհաջողությունները: Այն պարտադիր տան մեծ անդամներն են դնում սեղանին:
Աղտորը կամ սումախը (սոմաղ)համբերության և դիմակայության խորհրդանիշն է: Այն նոր կյանքի սկիզբն է համարվում: Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են քացախ, հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։ Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդութը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։ Նոռուզի ժամանակ նաև հարազատները այցելում են միմյանց և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։

«Շադի Ղադիրյան. հետահայաց» խորագրով ցուցադրություն

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի եւ «Մուսկարի» ասոցիացիայի համագործակցության արդյունքում ԳԱԿ-ի «Արծիվ» սրահում բացվել է «Շադի Ղադիրյան. հետահայաց» խորագրով ցուցադրությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված են հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ այլն: «Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը եւ աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով»,- նշեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: Ցուցադրության կենտրոնում կինն է՝ իր հոգսերով, ապրումներով եւ առօրյայով։ Չնայած ցուցադրությունն ինքնին շատ հետաքրքիր էր, սակայն այցելուներին հատկապես շատ էր հետաքրքրում «like everyday» շարքը, որտեղ կանանց դեմքերը փոխանակված են կենցաղային տեխնիկայով, որոնք իշխում են տնային տնտեսուհիների կյանքում։ «Կինը ստիպված է բավարարել «ուրիշների» ցանկություններն ու իղձերը այն աստիճան, որ երբեմն նույնիսկ հրաժարվում է իր դեմքից, այնուամենայնիվ բավական է բարձրացնել վարագույրը եւ տեսնել, թե այնտեղ ով է։ Այնտեղ կինն է, այնտեղ ես եմ»,- այսպես է բնութագրել լուսանկարչուհին իր «like everyday» շարքը։
      

Թարգմանություն

Բառերի թարգմանություն. Ն տառ

باران անձրև مامان մայրիկ من ես دامن կիսաշրջազգեստ داستان հեքիաթ دندان ատամ نان հաց دانا գիտուն نادان տգետ انار նուռ ندارد չունի ندارم չունեմ نبات բույս نام անուն نور լույս تنور թոնիր։

Պարսկերեն արտահայտություններ

او آمد. Նա եկավ او با اسب آمد Նա ձիով եկավ او اسد بود Նա Ասադն էր اسد با سبد بود Ասադը զամբյուղով էր:

Պարսկերեն բառերի թարգմանությունն ու նշանակությունը. Ռ տառ

Ռ տառի բառերը بار բեռ مار օձ سار սարյակ ابر ամպ در մեջ, դուռ مادر մայրիկ سرد սառը, ցուրտ درد ցավ تبر կացին ترس վախ درس դաս دارد ունի دارم ունեմ ابرو ունք راست աջ برادر եղբայր

Պարսկերեն բանաստեղծության թարգմանություն

باز برای آسمون از راه رسید یه مهمون یه ابر چاق سیاه با خنده های قاه قاه ابر ِسیاه شیطون دوید توی آسمون نشست کنار خورشید دامنشو روش کشید

Պարսկերեն թ տառով որոշ բառերի թարգմանությունն ու նշանակությունը

ձեռք دست սուլիչ سوت մածուն ماست փակեց بست է است ընկեր دوست ճոճանակ تاب ջերմություն تب լրիվ تمام թութ توت ձեռքս دستم

Պարսկերեն արտահայտություննե, թարգմանություն և նշանակություն

Չեթորի-ինչպես ես մոթշաքերամ-շնորհակալ եմ խեյլի մամնուն-շատ շնորհակալ եմ չանդ-քանի չանդոմ-որերորդ քելաս-դասարան քոջա-որտեղ բալե-այո նա-ոչ

Պարսկերեն բառերի թարգմանությունն ու դրանց նշանակությունը

նուշ بادام մարդ آدم տվեցի دادم տանիք بام հայրիկս بابام թակարդ دام փեսա داماد եկավ آمد եկա آمدم

Երևանի կապույտ մզկիթ

Հոկտեմբերի քսանհինգին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերենի ուտուցչուհու և աշակերտների հետ այցելեցինք Երևանի կապույտ մզկիթ։ Այտեղ մեզ դիմավորեց պարսկուհի Մարիամը`ով մեզ պատմեց մզկիթի մասին և տվեց մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Մենք շրջեցինք մզկիթի տարածքով, ծանոթացանք պարսկական կրոնին, ճարտարապետությանը, մշակույթին։ Ինձ շատ դուր եկավ այս ճանապարհորդությունը, քանի որ ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ։