Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ

Մի թագավոր, լսել եմ, մի գերու մահվան դատավճիռ արձակեց: Խեղճ մահապարտը հուսահատությունից սկսեց թագավորին հայհոյել ու անվայել խոսքեր ասաց.
Նա, ով կյանքից իր ձեռքերը լվանա,
Ինչ որ սրտի մեջ ունենա, կասի նա:
Միշտ էլ երկար է լեզուն հուսահատի բերանում,
Շատերի հետ կռվող կատվի պես առաջ ինքն է խոյանում:

Թագավորը հարցրեց, թե ինչ է ասում: Բարեմիտ վեզիրներից մեկն ասաց.
-Զայրույթը կուլ տվողները ներողամիտներն են մարդկանցից:
Թագավորը խղճաց նրան և իր դատավճռից հետ կանգնեց: Մի ուրիշ վերզիր, որ առաջինի ախոյանն էր, ասաց.
-Մեր սերնդի պաշտոնյաներին վայել չէ արքաների ներկայությամբ ճշմարտությունից զատ այլ բան ասել. այս անպիտանը հայհոյեց թագավորին և անվայել խոսքեր ասաց.
Այս ճշմարտության վրա թագավորը դեմքը խոժոռեց և ասաց.
– Ինձ համար նրա սուտն ավելի հաճելի էր այն ճշմարտությունից, որ դու ասացիր, որովհետև այն սուտը դեպի բարությունն էր տանում, իսկ այս ճշմարտության հիմքը չարությունն է. իմաստուններն ասել են. «Լավ է սուտն այն, որ բարի գործ է անում, քան այն ճիշտը, որ չարիք է սերմանում»: Continue reading “Սաադի. «Գոլեսթան». հեքիաթներ”

Հաղթանակի օրը «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրում

Այս ուսումնական տարում պարսկերենի ընտրությամբ գործունեության խմբով այցելեցինք պարսկական «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիր` միասին նշելու Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տոնը։ Մասնակցեցինք Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ներկա էին նաև Հայաստանում Իրանի դեսպանը և այլ դպրոցներից այցելած աշակերտներ, իրենց ուսուցիչներով։
Սկզբում մեզ պատմեցին դպրոցի մասին, կատարեցինք շրջայց և օգտվեցինք հյուրասիրությունից։ Հետո սկսվեց միջոցառումը, որի ընթացքում եղավ Ղուրանից հատվածների ընթերցումներ, «Շահնամեից» հատվածների ցուցադրություն և հնչեց հայկական և պարսկական երաժշտություն։
Օրվա ընթացքում գտվեցինք պարսկական միջավայրում, առիթ ունեցանք շփվել պարսիկ սովորողների, դասավանդողների հետ։ Կարծես Իրանում լինեինք, երբ դպրոցի ցանկապատից ներս մտանք. շուրջբոլորը իրանցիներ էին, իրենց գլխաշորերով, պարսկերենով, սովորություններով: Գլխապտույտ զգացողություններ ունեինք բոլորս: Ամենահետաքրքիրն այն էր, որ միջոցառումը վարում էին պարսկերենով, իսկ մենք փորձում էինք լսել և հասկանալ: Որոշ բաներ հասկանում էինք, որոշ բաներ ոչ: Բայց կարծում եմ դեռ շատ առիթներ կունենանք մասնակցելու նմանատիպ միջոցառումների:

Առցանց ուսուցում. պարսկերեն

1. Տեղեկություններ Հաֆթ սին սեղանի վերաբերյալ, դրա խորհուրդը, նշանակությունը:
Նովրուզ` տոնակատարություն, Հաֆթ սին սեղան

2. Թարգմանել պարսկերեն
Այս աղջիկը ուսանող է, բայց նա համալսարան չի գնում:
.این دختر دانش آموز است، اما او به دانشگاه نمی رود 
Աշակերտի նոր պայուսակը մեծ է:
.کیف دانش آموز جدید بزرگ است
Հայաստանի մայրաքաղաքե Երևանն է:
.پایتختی ارمنستان ایروان است
Այսօր ուրբաթ չէ, շաբաթ է:
.امروز جمعه نیست ، شنبه است
Մեր տունը դպրոցից հեռու է, բայց ես ոտքով եմ գնում դպրոց:
.خانه ما از مدرسه دور است ، اما من پیاده به مدرسه می روم

3. Կազմել նախադասություններ՝ ճիշտ շարադրելով բառերը
.است – آب – این     این آب  است
.پسر – این – است – ارمنی     این پسر ارمنی است
.است – آبی – دیوار – آن     آن دیوار آبی است
.لیمو – ترش – این – است     این لیمو ترش  است
.شلوار – تمیز – است – این     این شلوار تمیز است
.کیف – سیاه – آن – است     آن کیف سیاه است
.کلاس – این – کوچک – است     این کلاس کوچک است
.کتاب – آن – است – جالب     آن کتاب جالب است

4. Կարդալ և թարգմանել տեքստը
.استاد درس دارد. استاد از پسر درس پرسید. پسر خوب جواب داد
Ուսուցիչը դաս ունի: Նա տղային դաս հարցրեց: Տղան լավ պատասխանեց:
.سارا سیب دوست دارد. پدر دیروز از بازار سیب خرید. سیب سرخ و شیرین بود
Սառան սիրում է խնձոր: Երեկ հայրիկը շուկայից խնձոր գնեց: Խնձորը կարմիր էր և քաղցր:
.این اسب است. اسب در دشت بود. اسب زیبا است
Սա ձի է: Ձին դաշտում էր: Ձին գեղեցիկ է:
.مادر از بازار آمد. او تند آمد. او در باران آمد

Նովրուզ

Տոնի խորհուրդն և ավանդույթները

Նովրուզը (պարս․՝ نوروز, «նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») անվանումն է իրանական օրացույցների Ամանորի: Եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:Նովրուզը նշվում է իրանական, աֆղան ու քուրդ ժողովուրդների և հարակից մշակութային մայրցամաքի կողմից:
Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը: Continue reading “Նովրուզ”

Շահնամե կամ Թագավորի գիրք

«Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։ Continue reading “Շահնամե կամ Թագավորի գիրք”

Ֆիրդուսի

Ֆիրդուսի (պարսկերեն՝ فردوسی, կարդ.՝ Ֆերդոսի, ծ. 930-935, մ. 11-րդ դարի առաջին քառորդ), պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «Շահնամե» պոեմի հեղինակը։

Ծննդյան թվականի հարցը

Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. «Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի Հազկերտի պատմությունը Սեֆոնդարմոդ ամսի Արադ օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։

Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ Մոհլը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934 թ.-ին էլ Իրանում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ:

Ֆիրդուսու մանկությունը

Մանկությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հայրը եղել է մոլլա՝ Մավլան Ահմադ, մի բավական կիրթ մարդ, որ որդուն լավ դաստիարակություն է տվել։ Հատկապես նշում են, որ նա որդուն սովորեցրել է պահլավերեն ու արաբերեն, որ հետագայում օգնել է բանաստեղծին հին աղբյուրներ օգտագործելու գործում։ Ֆիրդուսին հորից ժառանգել է մի փոքրիկ կալվածք, որ, ինչպես երևում է «Շահնամե»-ում տեղ գտած ակնարկներից, բավական չի եղել իր կարիքները հոգալու համար։ Վկայում են, որ մանուկ հասակում եղել է ժրաջան ու համեստ։

Աշխատանքը «Շահնամե»-ի վրա

Մոտավորապես 36-37 տարեկանից սկսում է աշխատել «Շահնամե»-ի վրա։ Նա արդեն վաղ հասակից ուզում էր պարսից էպոսը չափածոյի վերածել, բայց երբ լսեց Դաղիղիի մասին, որը ձեռնարկել էր էպոսի մշակումը, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով, ավելի բուռն եռանդով ձեռնամուխ եղավ դրան։

 

Իրանական մշակույթ

Իրանի մշակույթ (պարս․՝ فرهنگ یران‎), աշխարհի ամենահին մշակույթներից մեկը: Իր՝ աշխարհով մեկ գերիշխող, աշխարհաքաղաքական դիրքորոշման և մշակույթի շնորհիվ, Իրանն ուղղակիորեն ազդել է տարբեր ժողովուրդների և նրանց մշակույթների վրա, ինչպիսիք են՝ Իտալիայի, Մակեդոնիայի և Հունաստանի արևմուտքում, Ռուսաստանի հյուսիսում, Արաբական թերակղզու հարավում, և Հարավային ու Արևելյան Ասիայիարևելքում բնակվող ժողովուրդները:

Իրանի մշակույթը դրսևորվեց նաև մի քանի առանձնահատկություններով ինչպես Իրանի պատմության մեջ, այնպես էլ՝ Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Փոքր Ասիայում և Միջագետքում: Continue reading “Իրանական մշակույթ”

Երբ կրթահամալիրում Նովռուզ է

54798247_302585527056801_5119953569222492160_n

 

Համագործակցային նախագիծ Հայարփի Անանյանի հետ

Մարտի 21-ին Իրանում նշվում է Նոր տարին՝ Նովռուզը: Տոն էր նաև կրթահամալիրում, որտեղ պարսկերենի ընտրության խմբերը մեծ շուքով նշեցին այն տոնը, որը հայերը նշում էին ժամանակին: Պատահական չէ, որ երեխաները նկատեցին շատ նմանություններ տոների մեջ: