Հայաստանը 19-րդ դարի 30-40-ական թվականներին

Ռուսաստանի մուտքը Անդրկովկաս  և Արևելյան Հայաստան մեծ աշխուժություն էր առաջացրել Հայ հասարակական-քաղաքական շրջանակներում: Խաչատուր Լազարյանը, Ալեքսանդր Խուդաբաշյանը և Կարապետ Արղությանը կազմում են Հայաստանի ազատագրության նախագիծ: Ըստ այդ նախագծի ռուսական արքունիքը պետք է ապահովեր հայկական թագավորության վերականգնումը Ռուսաստանի հովանու ներքո: Հայոց պոտականության մեջ ընդգրկվելու էին Հին Հայաստանի բոլոր նահանգները և հեղինակները անհրաժեշտ էին համարում, որ ռուսական կայսր Նիկոլայ առաջինը կրեր Հայոց թագավոր տիտղոսը: Նրանք մտածում էին, որ այդ քայլը մեծ տպավորություն կգործեր և օտար ափերում գտնվող հայերը կվերադառնային Հայաստան: Նաև կարևոր էին համարում սեփական բանակ ունենալու խնդիրը: Այն կազմավորվելու էր հայ կամավորականների հավաքագրման միջոցով, իսկ սպայակույտը պետք է կազմվեր առավելապես հայերից և մասամբ վրացիներից: Հայաստանը նաև պետք է ունենար իր օրենքները, զինանշանը և դրոշը:
Արգելվելու էր մարդկանց առուվաճառքը:

Սակայն Հայաստանի ազատագրության նախագիծը չի ընդունվում: Ռուսական արքունիքը գրավելով Հայաստանի մեծագույն մասը թույլ չի տալիս հայկական պետականության ստեղծում: Դրա փոխարեն հայ բնաչությանը բավարարելու և ինքնավարության պատրանք ստեղծելու նպատակով Նիկոլայ առաջինի 1828 թ. մարտի 21-ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի նախկին խանություններից կազմվում է Հայկական մարզը: Այն ուներ սեփական դրոշը և զինանշանը: ՄԱրզի կառավարիչ վրացի Ճավճավաձեին փոխարինում է հայազգի Բեհթուբովը: Նա հին վարչաձևերը փոխարինում է ռուսական օրենքներով ու վարչաձևերով:
Հայկական մարզը հայերի համար իրական ինքնավարություն չէր: Մարզում մեծամասնությամբ ռուս պաշտոնյանոր էին: Իսկ 12 տարի անց ռուսական ինքնակալությունը վերացնում է Հայկական մարզը:

Դանթե Ալիգերի Աստվածային կատագերգություն|Դժոխք

Դանթե Ալիգիերի - Վիքիպեդիա՝ ազատ ...

«Աստվածային կատակերգություն» պոեմը բանաստեղծի գլուխգործոցն է: Հեղինակը սկզբում երկին տվել է «Կատակերգություն» անվանումը, իսկ աստվածային մակդիրն ավելացրել են գրողի մահից հետո:
Պոեմը բաղկացած է երեք մասից` «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից`

Առաջին շրջան
Այս շրջանը կոչվում է Լիմբ, պահապանը Քարոնն է, ով հանգուցյալի հոգիները տեղափոխում է Սթիք գետի հունով: Դժոխքի առաջին փուլում տանջանքների են ենթարկվում այն մարդիկ ովքեր կնքված չեն և չեն ընդունել Աստծուն: Նրանց պատիժը հավերժական տառապանքն ու անբուժելի ցավն է:

Երկրորդ շրջան
Երկրորդ շրաջանի անվանումը Հեշտանք է: Նրա պահապանը Մինոսնն է(հունական առասպելաբանության մեջ Կրետեի թագավոր): Այստեղ այն հոգիներն են, ովքեր տրվել են կրքին և հաճույքներին: Նրանց պատիժն է՝ ոլորուն փոթորիկը, որ հոգիներին հարվածում է ժայռերին։ Continue reading “Դանթե Ալիգերի Աստվածային կատագերգություն|Դժոխք”

Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:

Ինչքան ատելի է առավոտյան զարթուցիչի զանգը: Ուզում ես նետել այն և քնել՝ չնայած ժամին: Մեր կյանքում ամեն ինչ ժամանակից է կախված՝ հաստատված ժամանակով երթևեկում է հասարակական տրանսպորտը, որը որոշակի ժամանակահատվածում մեզ պետք է տանի աշխատանքի, որտեղ նույնպես մեր ամեն ինչը ժամանակով որոշված է: Հնարավոր չէ պատկերացնել կյանքը առանց ժամանակի հեշտ հասանելիության: Բայց մեխանիկական ժամացույցները՝ դեռ չենք խոսում էլեկտրոնայինների մասին, պատմական հաշվարկներով հորինվել են ոչ շատ վաղուց` 11-րդ դարի սկզբին, իսկ լայն տարածում են գտել ութ դար հետո: Բայց ինչպե՞ս են մարդիկ պլանավորել հանդիպումներ, ժամադրվել, եթե չունեին ժամացույցներ: Ինչպե՞ս են կարողացել արթնանալ ճիշտ ժամանակին առանց զարթուցիչի: Continue reading “Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:”

Անտիկ Եգիպտոսի անկումը հրաբուխների պատճառով

Ներկայիս Հին Եգիպտոսը` փարավոնների իր երկար տոհմով, ոչնչացվեց մ.թ.ա. 332 թվականին, երբ Ալեքսանդր Մակեդոնացու հաղթական բանակը մտավ Նեղոսի երկրի սահմաններ և ավարտեց երբեմնի մեծ տերության ճանապարհը:
Այդ ժամանակից ի վեր  Եգիպտոսում սկսվեց  այսպես կոչված «հելլենիստական ​​շրջանը»
, երբ հունամակեդոնական դինաստիաները սկսեցին կառավարել երկիրը, որի հիմնադիրը Պտղոմեոսն էր՝ Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարներից մեկը:

Alexander the Great mosaic.jpg
Ալեքսանդր Մակեդոնացի

Մեծ նվաճողի մահից հետո նրա կայսրությունը բաժանվեց մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում էր Ալեքսանդրի ռազմական ղեկավարը:
Երկար տասնամյակների ընթացքում Սելևկյան պոտությունը, որը գտնվում էր հիմնականում Մերձավոր Արևելքում, դարձավ Եգիպտոսի հիմական թշնամին: Նրանց միջև պայքարը երկար էր և համառ, բայց Եգիպտոսը առաջնորդվում էր տաղանդավոր Պտղոմեոս III-ի կողմից, կշեռքները շրջվեցին Նեղոսի պետության կողմը, և եգիպտական զորքերը հաղթելով մի քանի մարտերում, հայտնվեցին թշնամու մայրաքաղաքի պատերի տակ: Continue reading “Անտիկ Եգիպտոսի անկումը հրաբուխների պատճառով”

Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը 19-րդ դարի առաջին կեսին

Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև: Արևելյան Հայաստանի մեխագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի և Մակուի խանություններից: Արևեկյան Վրաստանն ընդգրկող Քրթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին նաև հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը Շամշադինը ու Ղազախի հարավային մասը:
Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների: Կառավարիչ սարդարը օժտված էր ռազմավարչական իշխանությամբ և պարսից շահի հրամանով նաև հսկում էր հարևան խանությունների կառավարիչներին: Որոշ ժամանակ Երևանի կառավարումը Մելիք-Աղամալյանների ձեռքում էր:
Նախիջևանի խանությունը կազմված էր 10 մահալներից: Ղարաբաղի Խանությունը զբաղեցնում էր Արցախի և Զանգեզուրի զգալի մասը: Այս վարչամիավորը հայաբնակ էր: Հայ մելիքները և մեծահարուստները շարունակում էին պահպանել իրենց արտոնությունները: Պարսկական բանակում կար հայ զինվորականություն, որին պարսկական իշխանությունը վստահումէր:
Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական, սոցիալական դաժան հալածանքների: Շատերը արտագաղթում էին: Երևանի և Նախիջևանի բնակավայրերի զգալի մասը ամայի էր: Պարսկական իշխանությունները հայերի արտագաղթած այդ վայրերը բնակեցնում էր քոչվոր մահմեդական ցեղերով:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն Հայաստանում

Flag_of_the_ICRC.svg.png

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի առաքելությունը պատերազմից և ներքին ընդհարումներից տուժածներին օգնելը և նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Հայաստանում ԿԽՄԿ-ն գործում է 1992թ.-ից` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով: Պատվիրակության ղեկավարն է տիկին Քլեր Մեյթրոն: Պատվիրակության համար առաջնահերթ նպատակներ են. Continue reading “Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն Հայաստանում”