Ես կարողանում եմ

Ամփոփելով այս ուսումնական տարին՝ ցանկանում եմ ներկայացնել իմ ձեռքբերումները թե՛ դպրոցում և թե՛ դպրոցից դուրս: Ընդունվելով կրթահամալիր՝ որոշել էի, որ պետք է օգտվեմ բոլոր հնարավորություններից։ Ճիշտ է, այս տարի կրթությունը շարունակեցինք առցանց, բայց փորձել եմ ավելի շատ նախագծերի, քննարկումերի, միջոցառումների և կրթահամալիր ծեսերի մասնակցել:

Այս տարվա գրականության դասերը սկսվեցին գրաբար առակների ընթերցանությամբ: Ուսումնասիրում էինք բառարանները, առակները վերածում էինք աշխարհաբարի և կատարում էինք ձայնագրություններ: Սկզբում ինձ համար դժվար էր ընթերցելը, բայց հետո շատ հավենեցի և մեծ հաճույքով էի կատարում աշխատանքները:
Գայլն ու կռունկը
Կամակոր և ինքնահավան կին՝ գետատար …

Մեծ ոգևորությամբ եմ մասնակցել «Ամերիկյան գրականություն» և «Մի քիչ խենթ Լորկան» նախագծերին: Երկուսի ընթացքն էլ հագեցած է եղել քննարկումներով և ընթերցումներով, իսկ ամփոփումը եղել է համերգի տեսքով:

Այս ուսումնական տարում ընթերցել եմ Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսը, Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» վեպը, Ջորջ Օրուելլի «1984» վեպը, Հովարդ Լավկրաֆտի «Ուլտարի կատուները» պատմվածքը և մասնակցել եմ քննարկումերի:

Ցավոք սրտի այս տարի չեմ մասնակցել գիշերակացով ճամփորդությունների: Հասցրել եմ այցելել Գեղակերտի միջնակարգ դպրոց և Շահիդ Ֆահմիդե կրթահամալիր:

Այս տարի վերջապես ձեռք եմ բերել իմ երաժշտական գործիքը և միացել եմ կրթահամալիրի Ֆոլկ բենդին: Անհամբերությամբ և մեծ ոգևորությամնբ սպասում էի դեպի Իտալիա ճամփորդությանը և «Լագոդիգարդա» միջազգային փառատոնին մասնակցությանը: Պատկերացնում էի, որ այս ամփոփմանը կներկայացնեմ ճամփորդությունը՝ որպես տարվա մեծ ձեռքբերում: Սակայն կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվեց: Մտածեցի, որ կմասնակցեմ Հայաստանի երաժշտական մրցույթներին, բայց դրանք նույնպես չեղարկվեցին:

Մինչ համաճարակը հասցրեցի մասնակցել Breavis կենտրոնի կազմակերպած մասնագիտական կողմնորոշման դասընթացին: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ավարտեցի անիմացիայի դասընթացի երեք մակարդակները և գրաֆիկ դիզայն դասընթացի առաջին մակարդակը:

Այժմ ուսուցումս շարունակում եմ առցանց տարբերակով: Կարդացել եմ պատմվածքներ, վերլուծել եմ և մասնակցել եմ առցանց քնարկումներին:
Աղասի Այվազյան | Փառահամար
Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ
Զոհրե Շա՛աբանի. «Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն
Home Reading.  The Necklace by  Guy de Maupassant …

Կատարել եմ ընտանեկան նախագծեր՝
Ընտանեկան նախագիծ Պատրաստում ենք թխվածքաբլիթներ
«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ- «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծ-Պատմում է իմ պապիկը.

Թարգմանություններ՝
Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:
Անտիկ Եգիպտոսի անկումը հրաբուխների պատճառով …

Ցանկանում եմ նշել, որ ինձ համար շատ արդյունավետ են մաթեմատիկայի տեսադասերը։ Ինչքան էլ զարմանալի է, առցանց դպրոցի ընթացքում ավելի լավ եմ յուրացրել այն։ Շարունակում եմ այցելել Թումո առցանց տարբերակով և մասնակցում եմ դասընթացների: Երաժշտական դպոցի դասերը նույնպես շարունակվում են առցանց:

Երբ փորձում եմ պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր ամենը, եթե չլիներ համաճարակը, կամ համեմատում եմ այս տարին անցածի հետ, հասկանում եմ, որ շատ բան եմ կորցրել։ Հետո հիշում եմ այն պլանները, որոնց համար երբեք ժամանակ չկար և հասկանում եմ, որ այս ամենն էլ ունի լավ կողմերը։

 

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ- «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծ-Պատմում է իմ պապիկը.

Վերջին 150 տարիներին, այն է՝ 1828-ից,- երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, և ստեղծվեց Հայկական մարզը՝ Армянская область հայտնի անունով,- մինչև 1988-ի դեկտեմբեր, երբ շուրջ 160 հազար ադրբեջանցիներ հեռացան Խորհրդային Հայաստանից, ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հենց ադրբեջանցիները, որոնք պատմության տարբեր հատվածներում տարբեր անուններ են ունեցել՝ թաթարներ, կովկասյան թաթարներ, մուսուլմաններ, թրքո-թաթարական խումբ, թուրքեր և վերջապես 1939 թվականի Խորհրդային Միության երկրորդ մարդահամարից հետո՝ ադրբեջանցիներ:

Պապիկս ծնվել է Խաչակապ գյուղում: Սովորել է տեղի ռուսական դպրոցում: Դասարանում եղել են նաև ադրբեջանցի աշակերտներ և ուսուցիչներ: Դասավանդվող 3 լեզուներից մեկը եղել է ադրբեջաներենը:
Խաչակապը նախկին հայկական գյուղ էր Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում՝ Դաշքեսանից 6,5 կմ հյուսիս։ Պատմականորեն այն տեղակայված է եղել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Խաչակապ գյուղում եղել է հայկական մելիքություն։ 18-րդ դարում այստեղ իշխել է մելիք Մովսեսը։ Այդ մասին տեղեկություններ է հայտնում  Րաֆֆին՝  իր «Խամսայի մելիքություններ» գրքում։ 1936 թվականին գյուղի բազմադարյա հայկական անվանումը ադրբեջանական իշխանությունների կողմից փոխարինվել է Կուշչի անունով (Ղուշչի):

Գյուղի հայ բնակչությունը բռնագաղթել է 1988-1989 թվականներին՝ Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության պատճառով։ Պապիկիս ընտանիքը գյուղը լքել է 1989 մարտին:
Այդ ընթացքում Ծափաթաղ (երբ ԽՍՀՄ վերջին տարիներին գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, կոչվել է Կզլքենդ, իսկ տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերը հիմնականում թվագրված են ընդամենը 1960-1988 թթ.) գյուղում բնակեցված ադրբեջանցիները գաղթել են Ադրբեջան և այնտեղից գաղթած հայերի հետ փոխանակվել են տներով: Պապիկս նույնպես փոխանակել է իրենց տունը, բայց Խաչակապում են թողել իրենց երկհարկանի մեծ տունը և հասցրել են ձերք բերել մեկ հարկանի տուն: Իսկ այն մարդիկ, ովքեր ավելի ուշ են լքել գյուղը, ադրբեջանցիների կողմից ենթարկվել են ծեծ ու ջարդի՝ կորցրել իրենց տունն ու ունեցվածքը:

Ծափաթաղ գյուղը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին: Բնակչության մեծամասնությունը Խաչակապ գյուղի բնակիչներն են: Ամեն տարի ամռանը ընտանիքով գնում ենք Ծափաթաղ և մեր հանգստի որոշ ժամանակն անցկացնում ենք այնտեղ: Ցավոք սրտի՝ նկատում ենք, որ բնակչությունն այնեղ ամեն տարի նվազում է:

Պապիկիս պապը Խաչակապի դպրոցի ուսուցիչներից է եղել:
Գտել եմ հետաքրքիր նկարներ պապիկիս արխիվից…

Նկարներ.

dav
Նկարում Խաչակապի դպրոցի ուսումնական տարվա 1929 – 1930 ուսուցչական կազմն է
dav
Նկարում նշվածը պապիկիս պապիկն է
dav
Նկարը արված է Խաչակապի Սբ. Թարգմանչած վանքի մոտ
Սբ. Թարգմանչաց վանք
Խաչակապի Սբ. Թարգմանչած վանք

 

Նախագիծ՝ ջուրը և տնտեսությունը

Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը։
Ջրի քանակը Երկրի վրա կազմում է շուրջ 1,4 մլրդ. խկմ, սակայն այդ ծավալի 97%-ից ավելին կազմում է Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանց նախնական մշակման օգտագործման համար պիտանի չեն։ Մնացած 2,6%-ը՝ ջրի շուրջ երեք քառորդը, սառույցներով է արտահայտած։ Այսպիսով, քաղցրահամ ջրի ամբողջ պաշարը Երկրի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում(0,3%) և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բախշվի։

Ջուրը համարվում է վերականգնվող ռեսուրս և մեր Մոլորակի վրա ջրի քանակը ոչ ավելանում է, ոչ պակասում է։ Սակայն այն անհավասարաչափ է տեղաբաշխված երկրագնդի վրա՝ որոշ տարածքներ գերհագեցած են ջրային ռեսուրսներով, իսկ որոշները՝ դրա խիստ կարիքն ունեն։
Մարդն օգտագործում է ջուրը, ինքն էլ աղտոտում։ Չեն օգնում նույնիսկ մաքրող սարքավորումները։ Ավելին, ջրի վարակազերծման համար օգտագործվում են ախտահանիչ նյութեր, որոնք իրենց հերթին փոխում են ջրի որակը։ Մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է։ Արդեն վաղուց մաքուր խմելու ջուրը շատ երկրների, այդ թվում և Հայաստանի շուկաներում ամենատարածված սննդային մթերքներից է։
Որոշ գնահատականերով 30 տարի հետո երկրագնդի բնակչության մեկ երրորդ մասը կունենա լուրջ խնդիրներ՝ կապված ջրի սակավության հետ։ Քաղցրահամ ջրի օգտագործումն աշխարհում տարեկան ավելանում է 2-3%-ով, սակայն հայտնի է, որ դրա պաշարները անսահման չեն։ Continue reading “Նախագիծ՝ ջուրը և տնտեսությունը”

Նախագիծ՝ էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները։ Այն էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը:
Կարևորագույն հատկանիշներից մեկը ինքնավերականգնումն է, նաև կենսաբանական շրջապտույտը, որով պայմանավորված է էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը:

2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգը (լատ.`ագրոս-դաշտ) գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար մարդու կողմից ստեղծված և կանոնավոր հսկվող էկոհամակարգն է: Բնական էկոհամակարգերի համեմատությամբ ագրոէկոհամակարգերը տարբերվում են մի շարք առանձնահատկություններով`
1. նվազեցված է տեսակների թիվը
2. բույսերի և կենդանիների տեսակները ստացվում են արհեստական ընտրության ներգործությամբ
3. ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ
4. կան լրացուցիչ էներգիայի աղբյուրներ
5. տալիս են կենսաբանական բարձր արդյունք

Continue reading “Նախագիծ՝ էկոհամակարգերի հիմնախնդիրը”

Կարդում ենք Ամերիկյան գրականություն

Թոմաս Էլիոթ. «Սնամեջ մարդիկ»

Երբ կարդում էի Էլիոթի բանաստեղծությունները, առաջին տպավորությունն այն էր, որ մտքերը շատ խառն էին և կարծես բառերի կույտ լիներ: Նորից ու ավելի ուշադիր կարդալով սկսեցի հասկանալ: Դասարանի հետ քննարկումից հետո ամեն ինչ ավելի պարզ էր, նույնիսկ հավանեցի բանաստեղծությունները:
Նաև կարդացի Ավետիք Իսահակյանի «Ես ձեզ ասում եմ ՝ կգա ոգու սով» և «Օտար, ամայի ճամփեքի վրա» բանաստեղծությունները, փորձելով դրանք համեմատել Էլիոթի բանաստեղծությունները հետ հասկացա, որ Իսահակյանի բանաստեղծություններն ավելի ամպագոռգոռ են, սահուն ընթերցվող ու հասկանալի: Իրականում կան շատ նմանություններ, ըստ իս երկուսի ասելիքնն էլ նույնն է, ուղղակի Էլիոթի բանաստեղծությունները թարգմանվելով մի փոքր կորցրել են իրենց փայլը, բայց վստահ եմ, որ իրենց լեզվով ավելի գեղեցիկ ու լավն են:

Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

Նպատակը՝  կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները, ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ։
Խնդիրները

  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգությանը
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում

Թեմաներ

  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացումների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ

Continue reading “Նախագիծ «Կարդում ենք Չարենց»”