Մահաթմա Գանդի

Մոհանդաս Կըրըմչընդ Գանդի

Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

1888 թվականին՝ 20 տարի չբոլորած, Մահաթմա Գանդին մեկնում է Լոնդոն, որտեղ 3 տարի սովորում է իրավաբանության ֆակուլտետում և ավարտում։ 1893 թվականին նա աշխատանքի է տեղավորվում Հարավային Աֆրիկայում։ Այնտեղ սկսում է իր և իր տեղացիների պաշտպանության գործընթացը։ Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնվում են արիության, արդարության ու ոչ բռնության վրա։ Continue reading “Մահաթմա Գանդի”

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխություն, ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Կարգախոս-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Continue reading “Ֆրանսիական հեղափոխություն”