Անասնաֆերմա: Վերլուծություն

Գրքի հերոսները կենդանիներն էին, ովքեր ձգտելով ավելի լավ կյանքի ապստամբություն կազմակերպեցին իրենց տանջող ֆերմերի դեմ և վռնդեցին նրան ֆերմայից: Նարանց կյանքի ամենաբացասական կերպարը ՄԱՐԴն էր: Հեղափոխությունից հետո նրանք գրեցին օրենքներ, ըստ որի չպետք է նմանվեին մարդուն: Continue reading “Անասնաֆերմա: Վերլուծություն”

Ֆլորենցիա

Ֆլորենցիան իտալական Տոսկանա շրջանի մայրաքաղաքն է։ Տեղակայված է Արնո գետի Image result for ֆլորենցիավրա։

Բնակչությունը՝ 377 207 մարդ (2013)։ Քաղաք-թանգարան, Եվրոպայի ամենահայտնի և հին մշակութային կենտրոններից մեկը, հաճախ անվանվում է իտալական Վերածննդի հայրենիք կամ «Իտալիայի Աթենք»։ Հիմնադրվել է մ.թ.ա. 59թ. հուլիոս Կեսարի կողմից: Ֆլորենիցան իր մեջ համատեղում է անցյալի ոգին և ժամանակակից դինամիկ քաղաքի մթնոլորտը: Չնայած ծովից ու քաղաքական մշտական հուզումներից հեռու լինելուն` Ֆլորենցիան 13-17-րդ դարերում հսկայական ավանդ է ունեցել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։ Continue reading “Ֆլորենցիա”

Սյուրռեալիզմ, Իմպրեսիոնիզմ: Սալվադոր Դալի, Կլոդ Մոնե: «Հիշողության կայունություն» և «Տպավորություն. Ծագող արև» ստեղծագործությունները:

Սյուրռեալիզմ, մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականությանմեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում»։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։ Continue reading “Սյուրռեալիզմ, Իմպրեսիոնիզմ: Սալվադոր Դալի, Կլոդ Մոնե: «Հիշողության կայունություն» և «Տպավորություն. Ծագող արև» ստեղծագործությունները:”

Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի դարաշրջանը կամ Ռենեսանսը եվրոպական պատմության մեջ ժամանակաշրջան է, որը հայտնի է մշակութային բազմապիսի վերափոխումներով: Վերածննդի դարաշրջանը փոխարինելու եկավ Միջին դարերին և դարձավ միջանկյալ շրջան վերջինիս ու Լուսավորության դարաշրջանի համար:

Կարճ՝ Վերածննդի դարաշրջանի մասին

Միանգամից չի կարելի ասել, որ եվրոպական մշակույթի Վերածննդի դարաշրջանը համաշխարհային նշանակություն ու տարածում է ունեցել: Ռենեսանսի սկզբի և ավարտի տարեթվերն անհնար է հստակորեն նշել՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ եվրոպական տարբեր երկրների համար այդ տարեթվերը տարբերվում են: Սակայն ընդունված է համարել, որ Վերածննդի դարաշրջանը սկսվել է XIV դարում և վերջացել է XVII դարում: Continue reading “Վերածննդի ժամանակաշրջան”

Մարդու խառնվածքի 4 հիմնական տիպերը

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը: Խառնվածքի մասին առաջին տիպաբանությունը մեզ է հասել Հին Հունաստանի բժշկապետ Հիպոկրատից (մ.թ.ա. 460-377թթ.), ապա և հռոմեացի ականավոր բժիշկ-բնագետ Կլավդիոս Հալենից (մ.թ.ա. 281- 201թթ.): Վերջինս առաջարկեց խառնվածքի առաջին տիպաբանությունը, որն ընդգրկում էր 13 տեսակ, և միայն հետագայում այդ քանակը կրճատվեց և դարձավ 4: Հալենի առաջակրած տիպաբանության հիմքում ընկած էր այն դրույթը, որ մարդիկ իրարից տարբերվում են օրգանիզմում գոյություն ունեցող 4 տեսակ ՙնյութերի՚ համաչափությամբ:
Այդ համաչափության հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը. Continue reading “Մարդու խառնվածքի 4 հիմնական տիպերը”

Ենթամշակույթ։ Փանկ երաժշտական ուղղություն։

Ենթամշակույթը (սուբկուլտուրա, լատ. sub – ենթա, cultura – մշակույթ) սոցիոլոգիայում և մշակութաբանության մեջ բնորոշվում է որպես հասարակական մշակույթի մաս, որը տարբերվում է գերիշխող մշակույթից: Նեղ իմաստով այս տերմինը մատնանշում է մարդկանց սոցիալական խմբերի` ենթամշակույթի կրողների:
Ենթամշակույթի ներկայացուցիչները կարող են տարբերվել դոմինանտ մշակույթի
կրողներիցլեզվովվարքագծովհագուստով և այլնԵնթամշակույթի հիմք
կարող են հանդիսանալ երաժշտական ոճերըապրելաոճըորոշակի
քաղաքական հայացքներ:
Որոշ ենթամշակույթներ ունեն էքստրեմալ բնույթ և ներկայացնում են բողոք ընդդեմ հասարակության կամ որոշակի հասարակական երևույթների: Որոշ ենթամշակույթներ ունեն ներփակված բնույթ և ձգտում են իզոլացնել իրենց
ներկայացուցիչներին հասարակությունիցԵրբեմն ենթամշակույթները
զարգանում են և որպես տարրեր մուտք գործում  հասարակության մշակույթ:
Զարգացած ենթամշակույթներըկարող են ունենալ իրենց պարբերականները,
ակումբներ, հասարակական կազմակերպությունները: Continue reading “Ենթամշակույթ։ Փանկ երաժշտական ուղղություն։”

Վոլյունտարիզմ-բացատրություն

Վոլյունտարիզմ-փիլիսոփայություն, աշխարհայացք, որը աշխարհի զարգացման պրոցեսում վճռական դեր է վերագրում կամքին, ժխտում Է օբյեկտիվ օրինաչափությունները և բնության ու հասարակության անհրաժեշտությունը: