Հայոց լեզու 10.14.2019

Գտիր դերբայները։ Նշիր այն նախադասությունները, որոնցում չկա անորոշ դերբայ։

  • Նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած՝ բարձրանալ Արարատ։
  • Թվում է, թե մի սոսկալի հրդեհ լափել է քաղաքը։
  • Եվ ահա հունական քառակուսի փաղնգը եկավ և տրորելով անցավ հայերի աշխարհը։
  • Խոնջացած պառկեց զմրուխտե խոտի գորգին՝ մի փոքր հանգստանալու։
  • Բազմիցս ասվել է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
  • Երկար վազելուց ուժասպառ եղած՝ մարզիկը նստեց վազքուղու վրա՝ չկարողանալով հասնել վերջնագծին։
  • Նրանք էին լինելու այդ սուրբ գործի առաջամարտիկները։
  • Միայն մի թիթեռնիկ երբեմն ճախրում էր՝ թռչելով լույսից ստվեր։
  • Պետք էր այդ մասին անհապաղ հայտնել սպարապետին։
  • Այդ մենք ենք գալու, որպեսզի փոխենք հինը, որ աշխարհին  տանք սեր ու խնդություն։
  • Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ։
  • Նա հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը՝ թեյի ժամանակ թերթ կարդալուն։

Հայոց լեզու 10.03.2019

Առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի, ընտանիքի հետ՝իր պապի կառուցած երեքսենյականոց բանակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից՝ ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած՝ ծխամորճի ծխի մեջից ձգվող ժպիտով, նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրածայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր կատարյալ դրախտ է բնութունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում է հողի ոսկեվառ արևից պտղավորված պարգևիների հրաշալիքները,  գույնզգույն ծաղիկների բույրը, հավաքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները) սրդողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

2. Գտիր որդու, այգուն, բնությունը, պարգևների, արարքներից գոյականների հոլովն ու հոլովումը։

որդու-սեռական հոլով, ու արտաքին հոլովում
այգուն-հայցական հոլով, ու արտաքին հոլովում
բնությունը-ուղղական հոլով
պարգևների-սեռական հոլով, ի արտաքին հոլովում
արարքներից-բացառական հոլով, ից արտաքին հոլովում

 

Առաջադրանք

Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

4) Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։

3) Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։

1) Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

2) Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

ինչպես – հարցական
ինչու – հարցական
այդպիսի – ցուցական
ինչ-որ – անորոշ
նա – անձնական
նրան – ցուցական
դուք – ցուցական
ոչինչ – ժխտական
ինչպես – հարցական
այդ – ցուցական

Հայոց լեզու 09.26.2019

Առաջադրանք
Անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով՝ փակագծի բառերը տեղադրիր բաց թողած տեղերում։

  1. — Ո՜վ մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը միշտ իմ ոտքերի տակ է,— մրմնջաց բանաստեղծը։
  2. Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչելով պատերին, խոնարհ գլուխ տալով՝ ընկրկելով փողոցով անցնում քաղաքապետի առջև։
  3. Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահան էր զգում իր մտքերն արտահայտել։
  4. Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվքծի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափած։
  5. Հո հիվանդ չե՞ս,— սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և աչքը ուշադիր մոտեցնելով նայեց,— գույնդ տեղն է միայն տխուր ես երևում։
  6. Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին, սակայն օձը, ի վերջո չդիմանալով նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։

մարդիկ – ուղղական հոլով
ոտքի – սեռական հոլով, ի արտաքին հոլովում
բանաստեղծը – ուղղական հոլով

Հայոց լեզու 09.19.2019

Առաջադրանք
1. Ընտրիր ներքևում տրված բառերից, անհրաժեշտ փոփոխություններ արա և տեղադրիր բաց թողած տեղերում։

  1. Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքին արշալույսի մեջ թաթախուն,կապույտի մեջ ճախրող թռչուններին:
    (ճախրել, շրջել, երկինք, կապույտ)
  2. Նա վերադառնալով տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը:
    (նստել, սպասել, վերադառնալ, դնել)
  3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասելով դրա բացվելուն:
    (բացել, ծունկ, դուռ, հյուսել)
  4. Ի վերջո կյմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունու տակ:
    (թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել)
  5. Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվուն էին նրանց վրա:
    (թափել, ինքը, չորանալ, տերև)
  6. Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպանները, որքերը լայն բացած, անտարբեր դիտում է նրա աստիճանաբար արագացող ընթացքը:
    (դիտել, կանգնել, բացել, գրպան)
  7. Դաժան էր կայսր հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցել, որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:
    (ագուցել, կայսր, լինել, պատիժ)
  8. Դժվար է ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորցրել եմ և այլևս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ առանց նրա:
    (կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

 

Հայոց լեզու 09.16.2019

Առաջադրանք. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

  1. Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
  2. Մեծ Հայքի՝ Այրարատ նահանգի Արշարունքի գավառում՝ այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
  3. Առավոտյան Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից՝ Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
  4. Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք. այդ մայրուղուց են սկիղբ առնում Մարաշ. Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
  5. Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր. Դվին, Անի, Արտաշատ … վերջինը Երևանն է:
  6. Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր …
  7. Հեռվում երևում էին Առջոառիճ լեռը, Հայկական Պարը, իսկ Ախուրյանի կիրճի հանդիպակած ափին՝ Անիի միջնաբերդը, Տիգրան Հոնենցի տաճարը:
  8. Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի «Փարիզուհին կառքում» նկարի, ապա նստեց, գրեց վերնագիրը՝ «Պատերազմի դաշտեն», և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին:
  9. Լեռնաշատ Մոտկանի Շենիկ գյուղից, որ բազմել էր Ցրտուտ գետի ակունքի մոտ, ձորամիջյան կածանով դեպի Տավրոսի բարձունքներն էր գնում Խոդեդանը:
  10. Եվ ահա Տիվանդորրի թափանցիկ ոսկեփոշու միջից Խոդեդանին երևացին երկնաբերձ գագաթներով Ծովասարը, Անդոկը, Բերդակը, Սմբատասարը:

Continue reading “Հայոց լեզու 09.16.2019”

Հավաքից հավաք

Վերլուծական աշքատանքներ

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»
Ավ. Իսահակյան«Արևի մոտ»: Վերլուծություն
Ավ.Իսահակյան«Սաադիի վերջին գարունը»: Վերլուծություն
Ամանորյան ընթերցարան: Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Continue reading “Հավաքից հավաք”

Գործնական աշխատանք: Մակբայ

Մակբայ

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես Continue reading “Գործնական աշխատանք: Մակբայ”

Ուսումնական ապրիլ

Գրականություն
Մասնակցել եմ քննարկման՝ Կլոր սեղան-քննարկում «Մեկ բաժակ տաք պոեզիա»
Թարգմանություն, Զիա Օսման
Իրանական մշակույթ
تو رنگ می‌دهی، درست مثل اینکی ساره رستاران
Սառե Դասթառան «Դու գույն ես տալիս», «Ճիշտ այնպես»
Շահնամե կամ Թագավորի գիրք
Ֆիրդուսի
Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Հայոց լեզու
Համանուն և հարանուն բառեր
Հարանուններ
Գործնական քերականություն Առաջադրանքներ(հոդակապ)
Գործնական քերականություն
Գործնական քերականություն