Հայոց լեզու և գրականությունը՝ առցանց

Կրթահամալիրում ուսուցումը կատարվում է էլեկտրոնային գործիքներով, և երբ անցանք առցանց ուսուցման, ժամանակ չպահանջվեց, որ հարմարվեմ: Կարծես ամենը նույնն է, բայց շփումն է պակասում: Ինձ համար ամենադրական կողմերց մեկը այն ժամանակի խնայումն է, որը ծախսում էի ճանապարհին, խցանումների մեջ:
Հայոց լեզվի և գրականության առցանց դասերը ինձ համար շատ արդյունավետ են անցել: Գրականության դասերը հիմնականում անցկացրել ենք պատմվածքների ընթարցանությամբ, հեղինակի ուսումնասիրությամբ և առցանց քննարկումներ կազմակերպելով: Երբ միանում էի առաջին առցանց քննարկմանը, չէի պատկերացնում, թե ինչպես կլինի: Բայց բոլոր քննարկումերը շատ լավ և հետաքրքիր անցան: Միակ խնդիրը վատ կապն է և իրական շփման բացակայությունը:

Ես կարողանում եմ

Ամփոփելով այս ուսումնական տարին՝ ցանկանում եմ ներկայացնել իմ ձեռքբերումները թե՛ դպրոցում և թե՛ դպրոցից դուրս: Ընդունվելով կրթահամալիր՝ որոշել էի, որ պետք է օգտվեմ բոլոր հնարավորություններից։ Ճիշտ է, այս տարի կրթությունը շարունակեցինք առցանց, բայց փորձել եմ ավելի շատ նախագծերի, քննարկումերի, միջոցառումների և կրթահամալիր ծեսերի մասնակցել:

Այս տարվա գրականության դասերը սկսվեցին գրաբար առակների ընթերցանությամբ: Ուսումնասիրում էինք բառարանները, առակները վերածում էինք աշխարհաբարի և կատարում էինք ձայնագրություններ: Սկզբում ինձ համար դժվար էր ընթերցելը, բայց հետո շատ հավենեցի և մեծ հաճույքով էի կատարում աշխատանքները:
Գայլն ու կռունկը
Կամակոր և ինքնահավան կին՝ գետատար …

Մեծ ոգևորությամբ եմ մասնակցել «Ամերիկյան գրականություն» և «Մի քիչ խենթ Լորկան» նախագծերին: Երկուսի ընթացքն էլ հագեցած է եղել քննարկումներով և ընթերցումներով, իսկ ամփոփումը եղել է համերգի տեսքով:

Այս ուսումնական տարում ընթերցել եմ Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսը, Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» վեպը, Ջորջ Օրուելլի «1984» վեպը, Հովարդ Լավկրաֆտի «Ուլտարի կատուները» պատմվածքը և մասնակցել եմ քննարկումերի:

Ցավոք սրտի այս տարի չեմ մասնակցել գիշերակացով ճամփորդությունների: Հասցրել եմ այցելել Գեղակերտի միջնակարգ դպրոց և Շահիդ Ֆահմիդե կրթահամալիր:

Այս տարի վերջապես ձեռք եմ բերել իմ երաժշտական գործիքը և միացել եմ կրթահամալիրի Ֆոլկ բենդին: Անհամբերությամբ և մեծ ոգևորությամնբ սպասում էի դեպի Իտալիա ճամփորդությանը և «Լագոդիգարդա» միջազգային փառատոնին մասնակցությանը: Պատկերացնում էի, որ այս ամփոփմանը կներկայացնեմ ճամփորդությունը՝ որպես տարվա մեծ ձեռքբերում: Սակայն կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվեց: Մտածեցի, որ կմասնակցեմ Հայաստանի երաժշտական մրցույթներին, բայց դրանք նույնպես չեղարկվեցին:

Մինչ համաճարակը հասցրեցի մասնակցել Breavis կենտրոնի կազմակերպած մասնագիտական կողմնորոշման դասընթացին: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ավարտեցի անիմացիայի դասընթացի երեք մակարդակները և գրաֆիկ դիզայն դասընթացի առաջին մակարդակը:

Այժմ ուսուցումս շարունակում եմ առցանց տարբերակով: Կարդացել եմ պատմվածքներ, վերլուծել եմ և մասնակցել եմ առցանց քնարկումներին:
Աղասի Այվազյան | Փառահամար
Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ
Զոհրե Շա՛աբանի. «Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն
Home Reading.  The Necklace by  Guy de Maupassant …

Կատարել եմ ընտանեկան նախագծեր՝
Ընտանեկան նախագիծ Պատրաստում ենք թխվածքաբլիթներ
«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ- «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծ-Պատմում է իմ պապիկը.

Թարգմանություններ՝
Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:
Անտիկ Եգիպտոսի անկումը հրաբուխների պատճառով …

Ցանկանում եմ նշել, որ ինձ համար շատ արդյունավետ են մաթեմատիկայի տեսադասերը։ Ինչքան էլ զարմանալի է, առցանց դպրոցի ընթացքում ավելի լավ եմ յուրացրել այն։ Շարունակում եմ այցելել Թումո առցանց տարբերակով և մասնակցում եմ դասընթացների: Երաժշտական դպոցի դասերը նույնպես շարունակվում են առցանց:

Երբ փորձում եմ պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր ամենը, եթե չլիներ համաճարակը, կամ համեմատում եմ այս տարին անցածի հետ, հասկանում եմ, որ շատ բան եմ կորցրել։ Հետո հիշում եմ այն պլանները, որոնց համար երբեք ժամանակ չկար և հասկանում եմ, որ այս ամենն էլ ունի լավ կողմերը։

 

Թումանյանի հեքիաթները։ Առաջադրանքներ:

Թումանյանի հեքիաթները։ «Անբան Հուռին», «Անխելք մարդը», «Կիկոսի մահը», «Քաջ Նազար»։

  1. Հեքիաթներից դուրս գրիր թերի նախադասությունները։ Որոշիր՝ որ անդամն է բացակա։
  2. Ընտրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, վերլուծիր շարահյուսորեն։
  3. Տեքստերում գտիր գոնե մեկ դերբայական դարձված։
  4. Դուրս գրիր նախադասության անդամ չհանդիսացող երեք բառ։
  5. Գտիր երեք հեքիաթներում (բացի «Քաջ Նազարից») ամենաընդհանուր բանը։ Գրառում պատրաստիր քո գտած ընդհանուրի շուրջ, որտեղ հիմնավորում ես քո ընտրությունը։

Continue reading “Թումանյանի հեքիաթները։ Առաջադրանքներ:”

Հայոց լեզու 12.05.2019

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիճ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշ-նը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

Continue reading “Հայոց լեզու 12.05.2019”

Հայոց լեզու 12.02.2019

Առաջադրանքներ

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը և կետադրիր։
Տեքստ
Կեսարը մի քանի վայրկյան լուռ ու մանրազնին նայում էր մի կետի հետո գիրթ շարժումով վեր կացավ։
Չէ այսօր ևեթ այդ անբարտավան նեղմիտներին կպարտադրի կստիպի ճանաչել իրեն արքա։  Ոչ ոք չի հանդգնի դեմ կանգնել իր որոշմանը ժամանակն է այդ թխամորթ բարբարոսները հասկանան ինչ ասել է Կեսար։
Այո և կարշավի ճանապարհին խստորեն կպատժի անօրեններին պայմանագիրը ու-տադրժորեն խախտելու համար։
Երբ մտածածին պատկերներն անէացան առօրեական կյանքը նրան առավ իր անհեթեթ հորձանքի մեջ։ Ճռնչացող ծխնիներով երկփեղկ դռների մեջ հայտնվեց ծառան Բարդուղիմեոսը արծաթե մատուցարանը ձեռքին։ Ընդոստ շրջվեց և տեսնելով ծառային նշան արեց որ մենակ թողնի իրեն։
Մնալով մենակ նա հապշտապ հանեց գիշերազգեստը հագավ երկար թեզանիքներով բաճկոնը ոտքերը մտցրեց մույկերի մեջ։

2. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն մանրազնին, կպարտադրի, առօրեական, թեզանիքներով բառերը։
մանրազնին – 2 բաց, 2 փակ
կպարտադրի – 2 բաց, 2 փակ
առօրեական – 3 բաց, 2 փակ
թեզանիքներով – 3բաց, 2 փակ

3. Տեքստում գտիր մակերեսորեն, լայնախոհ, մեղմորեն, դանդաղ բառերի հականիշները։
մակերեսորեն – մանրազնին
լայնախոհ – նեղմիտ
մեղմորեն – խստորեն
դանդաղ – հապշտապ 

4. Բառակազմական վերլուծության ենթարկիր կարմրամորթ, նեղմիտ, ուխտադրժորեն, մատուցարան բառերը։
կարմրամորթ
նեղմիտ
ուխտադրժորեն
մատուցարան

5. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

 

 

Հայոց լեզու 11.25.2019

Հայոց լեզու
Վերաբերմունքային խոսքի մասեր.

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.
1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
3. երկբայական-ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե (երկբայական)վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք (երկբայական), թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։ Continue reading “Հայոց լեզու 11.25.2019”

Հայոց լեզու 11.21.2019

«Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ»

shekli_robertՌոբերտ Շեքլի
«Ցանկությունների սահմանը» պատմվածաշարից

Դուրս գրիր կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն

Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
-Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ (Հետադրություն, սեռական), բայց Ձեզ հետ(Հետադրություն, տրական) միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձ. ուրիշ ոչ ոք։
Երազիս ես պատասխանեցի.
-Չարժե ներողություն խնդրել, էնքան էլ(Հետադրություն) լավ երազ չէր. եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել…
-Մի միայն դուք,- ասաց ձայնը,- հակառակ դեպքում ես ու իմ ժողովուրդը դատապարտված ենք կործանման։
-Տեր Աստված,-աղաչեցի ես։
Նրա անունը Ֆորկա էր և սերում էր շատ հին ցեղից։ Անհիշելի ժամանակներից նրա ցեղակիցները ապրել են արձակ դաշտերում՝ շրջապատված հսկայական լեռներով։ Նրանք միշտ խաղաղ են ապրել, օրինակելի օրենքով, իսկ երեխաներին դաստիարակել են սիրով ու հանդուրժողականությամբ։ Նույնիսկ ունեցել են իրենց ականավոր նկարիչները։ Ու, չնայած նրանցից ոմանք թուլություն են տածում թունդ խմիչքների նկատմամբ(Հետադրություն, սեռական), երբեմն էլ, ճիշտ է, շատ հազվադեպ, մեռել բռնի մահով, նրանք իրենց համարում են բարի և հարգանքի (արժանի, Հետադրություն) մտածող էակներ, որ….
-Լսեք,- ընդհատեցի ես,- գուցե միանգամից անցնենք գործի՞. Ձեր անհետաձգելի գործին։
Ֆրոկան ներողություն խնդրեց շատախոսության (համար, Հետադրություն), բայց բացատրեց, որ իր աշխարհում խնդրանքը պիտի հաջորդի խնդրողի բարոյական արժանիքների ընդարձակ շարադրանքին. այդպես է գործող կարգը։
-Դե լա՜վ,- հանգստացրի նրան,- Եկեք գործի անցնենք։
Ֆրոկան շունչ քաշեց ու սկսեց։ Նա պատմեց ինձ, որ մի հարյուր տարի (առաջ, Հետադրություն) (ժամանակի (մասին, Հետադրություն) իրենց պատկերացմանը համապատասխան) երկնքից իջավ անհավանական չափսերի դեղնակարմիր մի սյուն։ Սա վայրէջք է կատարել իր մեծությամբ երրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անհայտ Աստծո հուշարձանի (մոտ, Հետադրություն)։ Սյունն իրենից ներկայացնում էր տձև և երկու միլի ջրջագծով մի գլան։ Բնության բոլոր օրենքներին (հակառակ, Հետադրություն) սա հանկարծ բարձրացել է վեր և սարքերի համար դարձել անհասանելի, հետո նորից իջել նախկին տեղը։ Այդ ժամանակ նրանք որոշել են ազդել գլանի (վրա, Հետադրություն) ցրտի, տաքի, մանրէների, պրոտոնային ռմբակոծության (միջոցով, Հետադրություն, սեռական), վերջապես բոլոր հնարավոր միջոցներով, բայց՝ ապարդյուն։ Սարսռազդու մեծությամբ՝ նա անշարժ կանգնեց ուղիղ հինգ ամիս, տասներկու ժամ և վեց րոպե։ Հետո, (առանց, Նախադրություն, սեռական) որևէ ակնհայտ պատճառի, գլանն սկսեց շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Շարժման միջին արագությունը կազմում էր ժամում 78.881 մղոն (արագության (մասին, Հետադրություններ) իրենց պատկերացմամբ)։ Սա երկայնության 183.223 և լայնության 20.011 աստիճանի վրա փորեց մակերեսը, որից հետո անսպասելիորեն անհետացավ։
Այս անհավանական իրադարձությունը ուսումնասիրելու (համար, Հետադրություններ) սիմպոզիում հրավիրվեց, որին մասնակցում էին գիտության բոլոր լուսավոր գլուխները։ Եզրահանգման փաստաթղթում նրանք հայտարարեցին, որ այդ երևույթը չի բացատրվում, առանձնահատուկ է և, ամենայն հավանականությամբ, հետագայում չի կրկնվի։
Բայց ուղիղ մի ամիս (անց, Հետադրություններ) դա կրկնվեց։ Այս անգամ գլանն իջավ մայրաքաղաքի մոտ…