Գործնական քերականություն Առաջադրանքներ(հոդակապ)

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն: Continue reading “Գործնական քերականություն Առաջադրանքներ(հոդակապ)”

Համանուն և հարանուն բառեր

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել– 1) առավել, 2) Ծառերի ճյուղերից կամ բույսերի ցողուններից կապած փոքրիկ խրձիկ՝ հատակը, փողոցները մաքրելու համար:
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղում– 1) յուղել, 2) յուղի մեջ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով:
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող– 1) դերձակ, 2) ընդունակ Continue reading “Համանուն և հարանուն բառեր”

Մայրենի (գործնական քերականություն)

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված, Continue reading “Մայրենի (գործնական քերականություն)”

Ստորադաս նախադասությունների կետդրությունը և կապակցման միջոցները

Երբ մութն ընկավ, մենք վերադարձանք տուն:

Մենք վերադարձանք տուն, երբ մութն ընկավ:

Մենք, երբ մութն ընկավ, վերադարձանք տուն:

Առաջադրանք

Կետադրել նախադասությունները:

Մինչ քաոսային իրարանցման մեջ նրանք զբաղված էին Սարգսով, կրակն արագ-արագ մոտենում էր:

Օգտվելով վայրկյանից՝ Դավիթը գրկեց Շուշանիկին, և բարձրացրեց ուսերի վրա, բայց ծիխ թանձրության մեջ չգիտեր՝ որ կողմն են դռները:

Որքան հրդեհն ընդարձակվում էր, այնքան ամբոխի շարժուն օղակը մեծանում էր ու լայնանում:

Անդամալույծն ամեն օր քնից զարթնում էր թե չէ, սկսում էր գոռալ և լաց լինել երեխայի պես:

Միքայելը քայլերն ուղղեց դեպի դռները. այլևս չգիտեր՝ ինչ ասեր, և համոզված էր, որ մնալն ավելորդ էր:

Միքայելն ամուսնանում է. պարզ է՝ ում հետ:

 

Ըստ կազմության նախադասությունները լինում են լինում են պարզ և բարդ: Միյն մեկ միտք արտահայտող նախադասությունը կոչվում է պարզ: Պարզ նախադասությունները լինում են համառոտ և ընդարձակ: Միայն գլխավոր անդամներից՝ ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն: Օրինակ՝ Արևը փայլում է: Դասը սկսվեց: Երեխաները եկան:

Ենթակայից, ստորոգյալից և լրացումներից կազմված պարզ նախադասությունը կոչվում է ընդարձակ: Օրինակ՝ Արևը փայլում է երկնքում: Այսոր դասը սկսվեց ուշացումով:

Երկու և ավելի մտքեր միասնաբար արտահայտող նախադասությունը կոչվում է բարդ նախադասություն: Լինում են համադասական և ստորադասական : Ստորադաս նախադասությունները կարող են լինել ոչ միայն երկբաղադրիչ, այլև բազմաբաղադրիչ, այսինքն՝ ունենալ մեկից ավելի գլխավոր և երկու և ավելի երկրորդական նախադասություն: Օրինակ՝ Ես բացատրեցի՝ ինչու եմ եկել և ասացի, որ հետս օտարերկրացի հյուր կա, որն ուզում է ծանոթանալ իրենց հետ:

Բառերի տեսակները ըստ իմաստի և ձևի

Հոմանիշ և հականիշ բառեր

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:

  1. հսկայական – վիթխարի
  2. ողորկ – հարթ
  3. դժվար – խրթին
  4. հավաքել – ժողովել
  5. դյութիչ – հմայիչ
  6. ստերջ – անպտուղ
  7. բիլ – ծավի
  8. դրվատել – գովել
  9. դատարկել – պարպել
  10. խոնավ – տամուկ

Continue reading “Բառերի տեսակները ըստ իմաստի և ձևի”

Բարդությունների տեսակները

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան
նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։ Continue reading “Բարդությունների տեսակները”

Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝

  1. տրոհության – վերջակետ, միջակետ, ստորակետ, բութ
  2. առոգանության – հարցական, բացականչական, շեշտ
  3. բացահայտության – չակերտ, փակագիծ, նոր տողից գիծ, ստորակետ գիծ, տողադարձի գիծ, բազմակետ, կախման կետեր

Բառերով արտահայտած յուրաքանչյուր ամփոփ միտք կոչվում է նախադասություն, որը սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ: Եթե խոսողը անավարտ է թողնում միտքը այդ դեպքում նախադաության վերջում նշանակում եմ կախման կետեր: Continue reading “Կետադրություն”