ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: Մանուլ

Կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։Image result for մանուլ Continue reading “ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: Մանուլ”

Նախագիծ՝ ջուրը և տնտեսությունը

Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը։
Ջրի քանակը Երկրի վրա կազմում է շուրջ 1,4 մլրդ. խկմ, սակայն այդ ծավալի 97%-ից ավելին կազմում է Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանց նախնական մշակման օգտագործման համար պիտանի չեն։ Մնացած 2,6%-ը՝ ջրի շուրջ երեք քառորդը, սառույցներով է արտահայտած։ Այսպիսով, քաղցրահամ ջրի ամբողջ պաշարը Երկրի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում(0,3%) և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բախշվի։

Ջուրը համարվում է վերականգնվող ռեսուրս և մեր Մոլորակի վրա ջրի քանակը ոչ ավելանում է, ոչ պակասում է։ Սակայն այն անհավասարաչափ է տեղաբաշխված երկրագնդի վրա՝ որոշ տարածքներ գերհագեցած են ջրային ռեսուրսներով, իսկ որոշները՝ դրա խիստ կարիքն ունեն։
Մարդն օգտագործում է ջուրը, ինքն էլ աղտոտում։ Չեն օգնում նույնիսկ մաքրող սարքավորումները։ Ավելին, ջրի վարակազերծման համար օգտագործվում են ախտահանիչ նյութեր, որոնք իրենց հերթին փոխում են ջրի որակը։ Մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է։ Արդեն վաղուց մաքուր խմելու ջուրը շատ երկրների, այդ թվում և Հայաստանի շուկաներում ամենատարածված սննդային մթերքներից է։
Որոշ գնահատականերով 30 տարի հետո երկրագնդի բնակչության մեկ երրորդ մասը կունենա լուրջ խնդիրներ՝ կապված ջրի սակավության հետ։ Քաղցրահամ ջրի օգտագործումն աշխարհում տարեկան ավելանում է 2-3%-ով, սակայն հայտնի է, որ դրա պաշարները անսահման չեն։ Continue reading “Նախագիծ՝ ջուրը և տնտեսությունը”

Համեմատություն՝ միջնադարյան և ժամանակակից մարդը

Դասարանում համեմատեցինք միջնադարյան և ժամանակակից մարդուն, փորձեցինք հասկանալ, թե նրանցից որ մեկը ավելի հեշտ կհարմարվի մյուսի միջավայրին:
Քննարկաման ընթացքում պարզ դարձավ, որ միջնադարյան մարդը չի կարող դիմանալ մեր միջավայրում:
Խնդիրներից մեկն էլ աղմուկն է, որը մենք հաճախ չենք էլ նակատում, քանի որ հարմարվել ենք դրան: Նաև կան բազմաթիվ հիվանդություններ, օդի աղտոտվածություն: Շատ հազարամյակներ առաջ մարդիկ մահանում էին հասարակ գրիպից, իսկ այժմ մեր իմուննային համակարգը շատ ավելի ուժեղ է:
Ես ապրում եմ Ավան վարչական շրջանում, որտեղ իմ կարծիկով ջուրն ու օդը ավելի մաքուր են, քան Երևանի մյուս շրջաններում: Մեր շենքը մոտ չէ փողոցներին և աղմուկը քիչ է:

Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու վրա, Հայաստանում տարածված հիվանդություններ

Չկանխամտածված փոփոխությունները արտահայտում են շրջակա միջավայրի
աղտոտվածությունը, կլիմայական փոփոխությունները, մետաղների և մշակութային
հուշարձանների ոչնչացումը, մառախուղների առաջացումը, օզոնային շերտի
խախտումը, բնապահպանական աղետների հետևանքով խոշոր պատահարները,
բնակչության մոտ տարբեր հիվանդությունների առաջացումը և այլն:
20-րդ դարի երկրորդ կեսին հանքային ռեսուրսների օգտագործման տեմպերի
ավելացման հետևանքով կտրուկ աճ նկատվեց հանքարդյունաբերության մեջ, ինչն էլ
ընդլայնեց օգտակար հանածոների արդյունահանումը: Օրինակ, եթե 1913 թվականին,
մեկ բնակչին հասնում էր 5 տոննա հանքային հումք, 1940 թվականին՝ 7,4, 1960թ.-ին՝
14.3, իսկ արդեն 70-ականների վերջին` 25 տոննա16: Continue reading “Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու վրա, Հայաստանում տարածված հիվանդություններ”

Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն

Շրջակա միջավայրի աղտոտումը այն նյութերի քանակի գերազանցումն է միջավայրում, որոնք վնասում են մարդու, կենդանիների և բությսերի կենսագործունեությանը: Աղտոտեւմները լինում են բնածին կամ առաջանում են մարդու կենսագործունեության հետևանքով:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:

Continue reading “Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն”

Նախագիծ՝ էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները։ Այն էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը:
Կարևորագույն հատկանիշներից մեկը ինքնավերականգնումն է, նաև կենսաբանական շրջապտույտը, որով պայմանավորված է էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը:

2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգը (լատ.`ագրոս-դաշտ) գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար մարդու կողմից ստեղծված և կանոնավոր հսկվող էկոհամակարգն է: Բնական էկոհամակարգերի համեմատությամբ ագրոէկոհամակարգերը տարբերվում են մի շարք առանձնահատկություններով`
1. նվազեցված է տեսակների թիվը
2. բույսերի և կենդանիների տեսակները ստացվում են արհեստական ընտրության ներգործությամբ
3. ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ
4. կան լրացուցիչ էներգիայի աղբյուրներ
5. տալիս են կենսաբանական բարձր արդյունք

Continue reading “Նախագիծ՝ էկոհամակարգերի հիմնախնդիրը”

Գետառ գետի աղտոտումը: Նախագիծ

Image result for Õ£Õ¥Õ¿Õ¡Õ¼ Õ£Õ¥Õ¿

 

Տեսանյութ 

Հայաստանի մայրաքաղաքն ակնհայտորեն աղքատ է գետերից: Միայն բոլորին հայտնի Հրազդանն է, ինչպես նաեւ փոքրիկ Գետառը: Ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից: Գետառը Հրազդանի ձախ վտակներից է, սկզբնավորվում է Գեղամա լեռներից և հոսելով Երևանի միջով խառնվում է Հրազդանին: Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը: Գետը կարճ է, ընդամենը՝ 24 կմ, սնվում է մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից։

IMG_20190620_203233.jpg

Սակայն արտաքինից խաղաղ հոսող վտակն իր մեջ պոտենցիալ վտանգներ է թաքցնում: Ժամանակին Գետառն ուժեղ սելավների պատճառ է դարձել: Ամենից հզորը 1946 թվականինն էր, երբ քաղաքի կենտրոնը բառացիորեն ողողվել էր կեղտով:
Լույսերն անջատվել էին:Քաղաքը թաղվել էր մթության մեջ:Հոսանքն արագորեն ծածկել էր քաղաքի փողոցները` իր հետ բերելով այն ամենը, ինչ հանդիպել էր ճանապարհին:Փլուզվել էին հողաշեն տները:Ավերվել էր Գետառի հայտնի կամուրջը:Գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ էին գնացել պղտոր ջրերին: Հեղեղի ծուղակից փրկվելու համար մարդիկ բարձրացել էին տանիքներ:
Սրբվել էին տրամվայի գծերը, ավերվել էին մայթերը, սալահատակ ու ասֆալտապատ ճանապարհները,արմատախիլ էին արվել ծառերը, էլեկտրասյուները, փողոցներում կայանած մեքենաները վերածվել էին անճանաչելի մետաղե ջարդոնների: Առանձնապես խոշոր ավերածություններ էին գրանցվել քաղաքի կենտրոնական և արևելյան հատվածներում:Image result for Õ£Õ¥Õ¿Õ¡Õ¼ Õ£Õ¥Õ¿
Ականատեսները պատմում էին, որ ջրածածկ էին եղել բոլոր այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Ալավերդյան փողոցն ամբողջապես թաղված էր ցեխի հաստ շերտի տակ: Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Ուժգին հոսքից փլուզվել էր Անատոմիկումի մասնաշենքը: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները:
1946-ի ամռան սկզբին կառավարական հանձնաժողով ստեղծվեց` ակադեմիկոս Իվան Ելիզարովի գլխավորությամբ, պատճառներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու համար: Որոշ ժամանակ անց սկսեցին Գետառի ափերի ամրացման և ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքները: Իսկ քաղաքի մաքրման համար ամիսներ պահանջվեցին:

IMG_20190620_203314.jpg

Գետառի ակունքներում ներկայում հիդրոտեխնիկական շինություններ կան, որոնք պետք է Երեւանը պաշտպանեն նման ջրհեղեղներից: Սակայն, հաշվի առնելով կապիտալ շինարարության տեղական առանձնահատկությունները, անկախ քեզանից կասկածում ես, որ դրանք կդիմանան արտակարգ պայմաններում:

Մայրաքաղաքի որոշ հատվածներում Գետառը փակել են, եւ միայն երեւանցիները գիտեն, որ այստեղ՝ ասֆալտի եւ բետոնի հաստ շերտի տակ, գետ է հոսում: Ի դեպ, գետի հունի փակումը հանգեցրեց նրան, որ այդ վայրերում անձրեւից հետո ջրերն արդեն հոսում են ոչ թե գետ, այլ կուտակվում են՝ երթեւեկելի հատվածներում եւ ստորգետնյա անցումներով հսկայական ջրափոսեր առաջացնելով: Առատ տեղումների դեպքում բարձր է ջրհեղեղի վտանգը:Image result for Õ£Õ¥Õ¿Õ¡Õ¼ Õ£Õ¥Õ¿
Գետառը մեր մայրաքաղաքի տարածքի բաղկացուցիչ մասն է եւ դրա բնապահպանական խնդիրներից մեկը: Որոշ հատվածների փակումը թույլ տվեց մասամբ անցորդների աչքերից թաքցնել գետի իրական վիճակը: Սակայն Գետառի բաց մասերում ամենուր աղբի կույտեր են երեւում, որն ապշեցնում է քաղաքակիրթ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին:
Անվերահսկելիորեն գետի մեջ են հոսում կենցաղային թափոնները՝ այդպիսով թունավորելով այն, ինչ մնացել է գետից, եւ շուրջբոլորը գարշահոտ տարածելով:

IMG_20190620_203934
Տեղի բնակիչներն ասում են, որ չեն ցանկանում իրենց տան աղբը նետել Գետառը, բայց տարածքում չկան բավարար աղբամաններ աղբը թափելու համար: Այսպիսով Հրազդան և Գետառ գետերը դարձել են կենցաղային թափոնների հարթակ:
Երևանի միջով հոսող Գետառ գետի գետաբերանում էկոլոգիական աղետալի վիճակ է պայմանավորված քրոմի, վանադիումի և մանգանի բարձր աղտոտվածությամբ:
Գետառի գետաբերանի աղետալի վիճակը գրանցվել է << Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել>> – ով:
Փակված գետում, փորձագետների կարծիքով, ինքնամաքրման գործընթացը բավական դանդաղում է: Այնպես որ՝ ավելի ճիշտ կլինի պարբերաբար Գետառը մաքրել աղբից, միաժամանակ նաեւ վերահսկել գետն աղտոտող թափոնների հոսքը:

Անապատացում

Անապատացում, չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն։ Անապատացման հիմնական պատճառներն են՝

  1. գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը
  2. լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը
  3. ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը
  4. կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը
  5. խոնավության գործակցի նվազման միտումը
  6.  օդի և հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը
  7. գոլորշունակության մեծացումը
  8. տեղումների քանակի նվազումը
  9. կենսաբազմազանության նվազումը
  10. գետերի հոսքի նվազումը
  11. սելավների և էրոզիայի աճը
  12. մարդահարույց ներգործության ակտիվացումը

Անապատացումը բացասական ազդեցություն ունի քաղաքական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտների վրա։

Ատոմային էլեկտրակայան

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկներիտրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում:
ԱԷԿ-ը աշխատում է միջուկային վառելիքով։ Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կվտ ժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 միլիոն անգամ գերազանցում է 1 կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան։

ԱԷԿ–ի անձնակազմ

ԱԷԿ–ի անձնակազմը ճառագայթումից պաշտպանելու համար ռեակտորային կոնտուրի սարքավորումները տեղավորվում են հատուկ հերմետիկ բոքսերում, որոնք բաժանված են մյուս սրահներից կենսաբանական պաշտպանությամբ և ռեակտորի աշխատանքի ընթացքում չեն սպասարկվում։ Ռադիոակտիվ օդը և փոքր քանակությամբ արտահոսող շոգին ԱԷԿ–ից հեռացվում են օդափոխության հատուկ համակարգով։

Ճառագայթման անվտանգության կանոններ

Ճառագայթման անվտանգության կանոնների պահպանման համար կայանում ստեղծվում է դոզիմետրիկ հսկոդության ծառայություն։ Ռեակտորն ունի վթարային հովացման համակարգ (վթարների դեպքում մի քանի վայրկյանում միջուկային ռեակցիան մարելու համար)՝ ինքնուրույն սնման աղբյուրով։

ԱԷԿ–ների օգտագործում

ԱԷԿ–ները կարող են օգտագործվել նաե ծովի ջրի աղազրկման ե ջերմամատակարարման համար։ Մեծ հեռանկարներ է բացում արագ նեյտրոններով աշխատող ռեակտորների յուրացումը։ Այդ ռեակտորները չեն պահանջում դանդաղեցուցիչ, ունեն համեմատաբար փոքր չափեր և մեծ բեռնվածություն։ Նրանց համար բացի U235–ից կարելի է օգտագործել նաե Ս238 և T232: