Ալբեր Կամյու «Օտարը»

«Մայրս մահացավ այսօր: Կամ միգուցե երեկ, հստակ չեմ կարող ասել… »

Վեպի հենց առաջին նախադասությունից էլ նկատվում է հերոսի՝ Մերսոնի  յուրահատկությունն ու անտարբերությունը: Ամբողջ ընթացքում Մերսոն կարծես թմրած էր և ուղղակի նայում էր, թե ինչ է կատարվում իր շուրջը, իր համար ամեն ինչ միևնույն էր: Հասարակության համար անհասկանալի և անընդունելի էին հերոսի արարքները և նրան անընդհատ օտարում էին: Մարդիկ չէին հասկանում ինչու է նա մորը տարել ծերանոց, մոր մահից հետո ինչու չի ցանկացել բացել դագաղը, ինչու լաց չի եղել մոր թաղմանը, ինչպես է հաջորդ օրը սիրուհու հետ գնացել լողափ և ֆիլմ դիտել: Իսկ Մերսոն չէր հասկանում, թե որտեղից իր հանդեպ այդքան ատելություն կար:
Բոլոր իրադարձությունների ընթացքում ներկայացվում էր արևն ու շոգը և կարծես ամենը տեղի էր ունենում արևի պատճառով: Արաբին սպանելուց հետո էլ նա դատարանում ասում է, որ արևն էր մեղավոր: Երբ դատարանում ծերանոցի տնօրենը պատմում է Մերսոյի պահվածքի մասին մոր թաղման օրը, կարծես մարդկանց սկսում է չհետաքրքրել սպանությունը: Նրան դատում են, քանի որ նա ուրիշ էր՝ այլ հանցագործների նման չէր զղջում, քանի որ մոր թաղմանը լաց չէր եղել: Դատավորը ասում էր, որ Մերսոյի հոգին դատարկ է, որ մարդկային սրտի ամենատարրական հուզումներն օտար են նրան:
Բայց Մերսոն կարողանում էր տեսնել այն, ինչ ուրիշները չէին նկատում: Նա չէր փորձում մարդկանց ինչ-որ բան ապացուցել: Մերսոն ազնիվ էր, նա չէր ձևացնում: Վեպի վերջում էլ նա այնպիսինն էր ինչպիսին սկզբում էր: Կարծում եմ չպետք է փորձենք արդարացնել կամ դատել նրան: Մերսոն ուղղակի ապրում էր, պետք է փորձենք ընդունել նրան այդպիսին: Վեպը օգնում է մեզ մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Ես ամփոփել էի գիրքը շատ շուտ, հիացմունքով պետք է նշեմ որ այն չափազանց պարադոքսալ է, մերօրյա հասարակության մեջ մարդը որը չի սգում իր մոր մահը, իրեն ենթարկում է մահվան դատապարտվելու ռիսկին: Ես պարզապես նկատի ունեի այն, որ իմ գրքի հերոսը դատապարտված էր, որովհետև նա չի մասնակցում ընդհանուր խաղին։
                                                                                                            – Ալբեր Կամյու

Հայոց լեզու և գրականությունը՝ առցանց

Կրթահամալիրում ուսուցումը կատարվում է էլեկտրոնային գործիքներով, և երբ անցանք առցանց ուսուցման, ժամանակ չպահանջվեց, որ հարմարվեմ: Կարծես ամենը նույնն է, բայց շփումն է պակասում: Ինձ համար ամենադրական կողմերց մեկը այն ժամանակի խնայումն է, որը ծախսում էի ճանապարհին, խցանումների մեջ:
Հայոց լեզվի և գրականության առցանց դասերը ինձ համար շատ արդյունավետ են անցել: Գրականության դասերը հիմնականում անցկացրել ենք պատմվածքների ընթարցանությամբ, հեղինակի ուսումնասիրությամբ և առցանց քննարկումներ կազմակերպելով: Երբ միանում էի առաջին առցանց քննարկմանը, չէի պատկերացնում, թե ինչպես կլինի: Բայց բոլոր քննարկումերը շատ լավ և հետաքրքիր անցան: Միակ խնդիրը վատ կապն է և իրական շփման բացակայությունը:

Ես կարողանում եմ

Ամփոփելով այս ուսումնական տարին՝ ցանկանում եմ ներկայացնել իմ ձեռքբերումները թե՛ դպրոցում և թե՛ դպրոցից դուրս: Ընդունվելով կրթահամալիր՝ որոշել էի, որ պետք է օգտվեմ բոլոր հնարավորություններից։ Ճիշտ է, այս տարի կրթությունը շարունակեցինք առցանց, բայց փորձել եմ ավելի շատ նախագծերի, քննարկումերի, միջոցառումների և կրթահամալիր ծեսերի մասնակցել:

Այս տարվա գրականության դասերը սկսվեցին գրաբար առակների ընթերցանությամբ: Ուսումնասիրում էինք բառարանները, առակները վերածում էինք աշխարհաբարի և կատարում էինք ձայնագրություններ: Սկզբում ինձ համար դժվար էր ընթերցելը, բայց հետո շատ հավենեցի և մեծ հաճույքով էի կատարում աշխատանքները:
Գայլն ու կռունկը
Կամակոր և ինքնահավան կին՝ գետատար …

Մեծ ոգևորությամբ եմ մասնակցել «Ամերիկյան գրականություն» և «Մի քիչ խենթ Լորկան» նախագծերին: Երկուսի ընթացքն էլ հագեցած է եղել քննարկումներով և ընթերցումներով, իսկ ամփոփումը եղել է համերգի տեսքով:

Այս ուսումնական տարում ընթերցել եմ Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսը, Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» վեպը, Ջորջ Օրուելլի «1984» վեպը, Հովարդ Լավկրաֆտի «Ուլտարի կատուները» պատմվածքը և մասնակցել եմ քննարկումերի:

Ցավոք սրտի այս տարի չեմ մասնակցել գիշերակացով ճամփորդությունների: Հասցրել եմ այցելել Գեղակերտի միջնակարգ դպրոց և Շահիդ Ֆահմիդե կրթահամալիր:

Այս տարի վերջապես ձեռք եմ բերել իմ երաժշտական գործիքը և միացել եմ կրթահամալիրի Ֆոլկ բենդին: Անհամբերությամբ և մեծ ոգևորությամնբ սպասում էի դեպի Իտալիա ճամփորդությանը և «Լագոդիգարդա» միջազգային փառատոնին մասնակցությանը: Պատկերացնում էի, որ այս ամփոփմանը կներկայացնեմ ճամփորդությունը՝ որպես տարվա մեծ ձեռքբերում: Սակայն կորոնավիրուսի պատճառով այն չեղարկվեց: Մտածեցի, որ կմասնակցեմ Հայաստանի երաժշտական մրցույթներին, բայց դրանք նույնպես չեղարկվեցին:

Մինչ համաճարակը հասցրեցի մասնակցել Breavis կենտրոնի կազմակերպած մասնագիտական կողմնորոշման դասընթացին: ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ավարտեցի անիմացիայի դասընթացի երեք մակարդակները և գրաֆիկ դիզայն դասընթացի առաջին մակարդակը:

Այժմ ուսուցումս շարունակում եմ առցանց տարբերակով: Կարդացել եմ պատմվածքներ, վերլուծել եմ և մասնակցել եմ առցանց քնարկումներին:
Աղասի Այվազյան | Փառահամար
Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ
Զոհրե Շա՛աբանի. «Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն
Home Reading.  The Necklace by  Guy de Maupassant …

Կատարել եմ ընտանեկան նախագծեր՝
Ընտանեկան նախագիծ Պատրաստում ենք թխվածքաբլիթներ
«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ- «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծ-Պատմում է իմ պապիկը.

Թարգմանություններ՝
Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:
Անտիկ Եգիպտոսի անկումը հրաբուխների պատճառով …

Ցանկանում եմ նշել, որ ինձ համար շատ արդյունավետ են մաթեմատիկայի տեսադասերը։ Ինչքան էլ զարմանալի է, առցանց դպրոցի ընթացքում ավելի լավ եմ յուրացրել այն։ Շարունակում եմ այցելել Թումո առցանց տարբերակով և մասնակցում եմ դասընթացների: Երաժշտական դպոցի դասերը նույնպես շարունակվում են առցանց:

Երբ փորձում եմ պատկերացնել, թե ինչպես կդասավորվեր ամենը, եթե չլիներ համաճարակը, կամ համեմատում եմ այս տարին անցածի հետ, հասկանում եմ, որ շատ բան եմ կորցրել։ Հետո հիշում եմ այն պլանները, որոնց համար երբեք ժամանակ չկար և հասկանում եմ, որ այս ամենն էլ ունի լավ կողմերը։

 

Աղասի Այվազյան | Փառահամար

Պատմվածքում հեղինակը կրկեսը ներկայացնում է որպես մի շինություն, որտեղ հավաքվում են մարդիկ, դուրս է գալիս ձեռնածուն, ցույց տալիս ֆոկուսը և նրանք պետք է ծափահարեն: Դա պայմանբավորվածություն է, եթե չլիներ այն, հնարավոր է չլիներ այս ամենը:
Այս պատմվածքում ֆոկուսից բոլորից շատ ոգևորվում, հրճվում էր հենց ինքը՝ ձեռնածուն: Իմ կարծիքոր ձեռնածուն կենսուրախ անձնավորություն էր, ով տեսնում էր այն ինչ ուրիշները չէին տեսնում: Իր ֆոկուսի ընթացքում նա հանկարծ քարանում ու մտածում է, թե որտեղից է հայտնվել նապաստակը և հասկանում է, որ այն հենց ֆոկուս է: Հետո նայում է իր ձեռքին, հասկանում, որ այդ զարմանալի ձեռքը կա աշխարհում, որ ինքը ծնվել է: Հետո հիշում է, թե ինչպես է անմեղ ընկել բանտ, բայց նա ուրախ էր, քանի որ այնտեղ էր սովորել ֆոկուսներ անել: Նա զգում է, որ ինքը սիրում է ամեն ինչ և իր սերը կարող է առարկա դառնալ: Նա մտքում ասում է «Ֆո՛ւհ»՝ և կրկեսի կենտրոնում կարծես հատակից դուրս է պրծնում մի սպիտակ ձի: Նա ստեղծում էր նոր ձիեր, որոնք կարծես լինեին իր մեջի ջերմությունն ու սերը: Բայց մարդիկ ձանձրացան, նրանք արդեն շատ ձիեր էին տեսել, որոշները նաև դուրս եկան կրկեսից: Մարդիկ չէին տեսնում այդ հրաշքը, նրանց ֆոկուս էր պետք: Մարդկան միշտ նոր բան է պետք, մի նոր ֆոկուս, որը կզարմացնի իրենց:Մարդիկ չեն տեսնում հրաշքները իրենց կյանքում: Իսկ երջանիկ են այ մարդիկ, ովքեր գտնում են հրաշքը, չեն սպասում ֆոկուսի:

Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ

Կարծում եմ Լեռնա Գարագյութուքին իր բանաստեղծություններում փորձել է ներկայացնել մարդուն՝ կենդանիների և բնության երևույթերի միջոցով:Ինձ համար դժվար էր հասկանալ բանաստեղծությունները, թե ինչ է փոխանցում հեղինակը: Բայց ընթերցելով մի քանի անգամ հասկացա և ամենաշատը հավանեցի «Դագաղներու մէջ ձիթենիներ», «Ճանճ– ճենճ–ճենճոտած» բանաստեղծությունները:
«Դագաղներու մէջ ձիթենիներ» բանաստեղծությունում նշվում է, որ ձիթենիները քիստոնյայի ծառեր են: Այդ ծառերը կտրում, նետում են աղբը և հետո դրանցից պատրաստվում են դագաղն էր: Կարծում եմ, որ ծառերը քրիստոնյա ընտանիքներն ու իրենց աշխատանքն է: Ներկայացվում է նրանց տառապանքը, թե ինչպես են չարչարել իրենց:
«Ճանճ– ճենճ–ճենճոտած» բանաստեղծությունը կարդալիս հիչշեցի Չարլզ Բուկովսկու «Ամբոխի հանճարը» բանաստեղծության հետևյալ տողերը՝

…զգուշացեք միջակ տղամարդուց, հասարակ կնոջից
զգուշացեք նրանց սիրուց
նրանց սերը միջակ է և միջակություն է փնտրում…

Իմ կարծիքով ճանճերը հենց այդ միջակ և հասրակ մարդիկ են: Բանաստեղծության վերջում ասվում է, որ գիշերը ճանճերը թառում են մարդկանց վրա և մարդիկ նույնպես ճենճոտում են: Իմ կարծիքով, քանի որ գիշեր էր և մարդիկ քնած էին , նրանք անգիտակից էին և չէին նկատում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Այսինքն, երբ մարդու մտածողությունը, գիտակցությունը, միտքը տեղում չէ, նա կարող է ենթարկվել այդ շերտի ազդեցությանը:

Զոհրե Շա՛աբանի. «Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն

Մարդկային հարաբերություններ, նախանձ, շահ, թե ինչի է ընդունակ ատելությամբ լցված մարդը: Ինչպես են մարդիկ փորձում իրենց խնդիրների պատճառները գտել ուրիշների մեջ: Այսպես էին զարգանում իրադարձությունները:
Ինձ դուր եկավ պատմվածքը: Հեշտ ընթեռնելի էր և հետաքրքիր, քանի որ չէի պատկերացնում, թե ինչ կլինի վերջում:
Փարվիզը առանց երկմտելու և իր ավագ սաների փորձառությունը հաշվի առնելու, գլխավեր դերի համար ընտրել էր Էլահեին: Իրական կյանքում էլ բոլորը նախանձում էին նրան և Փարվիզը վստահ էր, որ այդպես ներկայացումը կլիներ բնական և համբավ կբերեր իրեն, որի շնորիհիվ էլ կկարողանար գրավել Էլահեի սիրտը: Երբ կարդացի, որ արհեստական քարերը ունեին շատ բնական տեսք, պատկերացրի, թե ինչ կարող է տեղի ունենալ: Իսկ երբ Փարվիզը հիանում էր, թե ինչ բնական է խաղում իր դերը Էլահեն և հետո նկատեց, որ քարերն իրական են, մի հարց ծագեց մտքումս, թե ինչու՞ Էլահեն չդադարեցրեց ներկայացումը:

Արևը – որպես մի ոսկի թիթեռ

Չարենցի «Արևը – որպես մի ոսկի թիթեռ» ստեղծագործությունը «Ոսկին» ժողովածուից է:
Այս ժողովածուում Չարենցը ներկայացնում է արևի ջերմ ու թեթև լինելը, համեմատում նրան ոսկեգույն թիթեռի հետ, որպես արևի պայծառություն և ջերմություն: Այս շարքում նաև ներկայացված է կապույտը՝ երկինքը, որպես պարզություն և հանգստություն: Նկարագրվում է ոսկին՝ արևը, այն ժամանակավոր ուրախությունը, որ հայտնվում է կապույտի՝ երկնքի մեջ և ուրախանում է իր կյանքով, հենց այնպես, ոչ մեկի համար։
Ընթերցեցի այս ժողովածուի գրեթե բոլոր ստեղծագործությունները, շատ հավանեցի: Իմ կարծիքով «Ոսկին» ժողովածուն համեմատաբար ուրախ է և հանգիստ:

Եղիշե Չարենց «Խմբապետ Շավարշը»

Գեղարվեստական կերպար Շավարշը մի հաղթ, տարիքով, բարձրահասակ մարդ էր, բեղերով, դեմքին դանակի հարվածի սպիացած հետքերով: Չարենցը ներկայացրել է 1918 թվականի իրադարձությունները՝  Շավարշի (Չարենցը նրան անձամբ ճանաչել է և որոշ ժամանակ մտերիմ է եղել) և Դրոյի բախումը: Այդ շրջանում Դրոյի հեղինակությունը բարձր էր և նա պատրաստվում էր նախարար դռնալ: Իսկ Շավարշը փորձում էր համակերպվել այդ մտքի հետ: Վաղ առավոտյան Դրոն կանչել էր Շավարշին ու իր տղերքին՝ ինչ-որ գործի ուղարկելու համար։ Շավարշը մտահոգ էր, ամբողջ ընթացքում ներկայացվում էր նրա մտքերը:
Նրան դուր չէին գալիս ռուսահայ սպաները: Նա ներկայացնում է, թե ինչ գնով են մարդիկ հասել այդ երկիր, բայց ինչ հրավերի են արժանացել:

Ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛։
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ։
«Ռուսահայ եղբայրնե՜րը»… հա՜–հա՜…
Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛. Continue reading “Եղիշե Չարենց «Խմբապետ Շավարշը»”

Հաւ ընտանի

Երբ ընտանի հավին իր տերը բռնում էր, նա աղաղակում էր, և ոմանք նրան մեղադրում էին, թե «Ինչու՞ ես իզուր կռինչ բարձրացնում»: Նրանց ասաց, թե «Վախեցնում եմ, որ մի ժամանակ էլ բարի նպատակով չբռնի, գլխիվայր կախի, երկար ճանապարհ տանի և կրակի վրա խորովի ու ուտի»:

Ձկունք և թագաւոր իւրեանց

Մեղադրեցին ձկների թագավորը նրանց, թե «Ինչու՞ են ուտում մանրերին»:
Համարձակվեցին ասել.
«Որովհետև քեզնից ենք սովորել. եկան շատերը երկրպագեցին քեզ, կուլ տալով կերակուր արարեցին քեզ». սրան համաձայն ավելի հանդուգն եղան: