Հաղթանակի օրը «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրում

Այս ուսումնական տարում պարսկերենի ընտրությամբ գործունեության խմբով այցելեցինք պարսկական «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիր` միասին նշելու Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տոնը։ Մասնակցեցինք Իսլամական հեղափոխության 41-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ներկա էին նաև Հայաստանում Իրանի դեսպանը և այլ դպրոցներից այցելած աշակերտներ, իրենց ուսուցիչներով։
Սկզբում մեզ պատմեցին դպրոցի մասին, կատարեցինք շրջայց և օգտվեցինք հյուրասիրությունից։ Հետո սկսվեց միջոցառումը, որի ընթացքում եղավ Ղուրանից հատվածների ընթերցումներ, «Շահնամեից» հատվածների ցուցադրություն և հնչեց հայկական և պարսկական երաժշտություն։
Օրվա ընթացքում գտվեցինք պարսկական միջավայրում, առիթ ունեցանք շփվել պարսիկ սովորողների, դասավանդողների հետ։ Կարծես Իրանում լինեինք, երբ դպրոցի ցանկապատից ներս մտանք. շուրջբոլորը իրանցիներ էին, իրենց գլխաշորերով, պարսկերենով, սովորություններով: Գլխապտույտ զգացողություններ ունեինք բոլորս: Ամենահետաքրքիրն այն էր, որ միջոցառումը վարում էին պարսկերենով, իսկ մենք փորձում էինք լսել և հասկանալ: Որոշ բաներ հասկանում էինք, որոշ բաներ ոչ: Բայց կարծում եմ դեռ շատ առիթներ կունենանք մասնակցելու նմանատիպ միջոցառումների: