Հայաստանը 19-րդ դարի 30-40-ական թվականներին

Ռուսաստանի մուտքը Անդրկովկաս  և Արևելյան Հայաստան մեծ աշխուժություն էր առաջացրել Հայ հասարակական-քաղաքական շրջանակներում: Խաչատուր Լազարյանը, Ալեքսանդր Խուդաբաշյանը և Կարապետ Արղությանը կազմում են Հայաստանի ազատագրության նախագիծ: Ըստ այդ նախագծի ռուսական արքունիքը պետք է ապահովեր հայկական թագավորության վերականգնումը Ռուսաստանի հովանու ներքո: Հայոց պոտականության մեջ ընդգրկվելու էին Հին Հայաստանի բոլոր նահանգները և հեղինակները անհրաժեշտ էին համարում, որ ռուսական կայսր Նիկոլայ առաջինը կրեր Հայոց թագավոր տիտղոսը: Նրանք մտածում էին, որ այդ քայլը մեծ տպավորություն կգործեր և օտար ափերում գտնվող հայերը կվերադառնային Հայաստան: Նաև կարևոր էին համարում սեփական բանակ ունենալու խնդիրը: Այն կազմավորվելու էր հայ կամավորականների հավաքագրման միջոցով, իսկ սպայակույտը պետք է կազմվեր առավելապես հայերից և մասամբ վրացիներից: Հայաստանը նաև պետք է ունենար իր օրենքները, զինանշանը և դրոշը:
Արգելվելու էր մարդկանց առուվաճառքը:

Սակայն Հայաստանի ազատագրության նախագիծը չի ընդունվում: Ռուսական արքունիքը գրավելով Հայաստանի մեծագույն մասը թույլ չի տալիս հայկական պետականության ստեղծում: Դրա փոխարեն հայ բնաչությանը բավարարելու և ինքնավարության պատրանք ստեղծելու նպատակով Նիկոլայ առաջինի 1828 թ. մարտի 21-ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի նախկին խանություններից կազմվում է Հայկական մարզը: Այն ուներ սեփական դրոշը և զինանշանը: ՄԱրզի կառավարիչ վրացի Ճավճավաձեին փոխարինում է հայազգի Բեհթուբովը: Նա հին վարչաձևերը փոխարինում է ռուսական օրենքներով ու վարչաձևերով:
Հայկական մարզը հայերի համար իրական ինքնավարություն չէր: Մարզում մեծամասնությամբ ռուս պաշտոնյանոր էին: Իսկ 12 տարի անց ռուսական ինքնակալությունը վերացնում է Հայկական մարզը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s