Հայաստանը 19-րդ դարի 30-40-ական թվականներին

Ռուսաստանի մուտքը Անդրկովկաս  և Արևելյան Հայաստան մեծ աշխուժություն էր առաջացրել Հայ հասարակական-քաղաքական շրջանակներում: Խաչատուր Լազարյանը, Ալեքսանդր Խուդաբաշյանը և Կարապետ Արղությանը կազմում են Հայաստանի ազատագրության նախագիծ: Ըստ այդ նախագծի ռուսական արքունիքը պետք է ապահովեր հայկական թագավորության վերականգնումը Ռուսաստանի հովանու ներքո: Հայոց պոտականության մեջ ընդգրկվելու էին Հին Հայաստանի բոլոր նահանգները և հեղինակները անհրաժեշտ էին համարում, որ ռուսական կայսր Նիկոլայ առաջինը կրեր Հայոց թագավոր տիտղոսը: Նրանք մտածում էին, որ այդ քայլը մեծ տպավորություն կգործեր և օտար ափերում գտնվող հայերը կվերադառնային Հայաստան: Նաև կարևոր էին համարում սեփական բանակ ունենալու խնդիրը: Այն կազմավորվելու էր հայ կամավորականների հավաքագրման միջոցով, իսկ սպայակույտը պետք է կազմվեր առավելապես հայերից և մասամբ վրացիներից: Հայաստանը նաև պետք է ունենար իր օրենքները, զինանշանը և դրոշը:
Արգելվելու էր մարդկանց առուվաճառքը:

Սակայն Հայաստանի ազատագրության նախագիծը չի ընդունվում: Ռուսական արքունիքը գրավելով Հայաստանի մեծագույն մասը թույլ չի տալիս հայկական պետականության ստեղծում: Դրա փոխարեն հայ բնաչությանը բավարարելու և ինքնավարության պատրանք ստեղծելու նպատակով Նիկոլայ առաջինի 1828 թ. մարտի 21-ի հրամանագրով Երևանի և Նախիջևանի նախկին խանություններից կազմվում է Հայկական մարզը: Այն ուներ սեփական դրոշը և զինանշանը: ՄԱրզի կառավարիչ վրացի Ճավճավաձեին փոխարինում է հայազգի Բեհթուբովը: Նա հին վարչաձևերը փոխարինում է ռուսական օրենքներով ու վարչաձևերով:
Հայկական մարզը հայերի համար իրական ինքնավարություն չէր: Մարզում մեծամասնությամբ ռուս պաշտոնյանոր էին: Իսկ 12 տարի անց ռուսական ինքնակալությունը վերացնում է Հայկական մարզը:

Դանթե Ալիգերի Աստվածային կատագերգություն|Դժոխք

Դանթե Ալիգիերի - Վիքիպեդիա՝ ազատ ...

«Աստվածային կատակերգություն» պոեմը բանաստեղծի գլուխգործոցն է: Հեղինակը սկզբում երկին տվել է «Կատակերգություն» անվանումը, իսկ աստվածային մակդիրն ավելացրել են գրողի մահից հետո:
Պոեմը բաղկացած է երեք մասից` «Դժոխք», «Քավարան», «Դրախտ»: Սրանք էլ իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից`

Առաջին շրջան
Այս շրջանը կոչվում է Լիմբ, պահապանը Քարոնն է, ով հանգուցյալի հոգիները տեղափոխում է Սթիք գետի հունով: Դժոխքի առաջին փուլում տանջանքների են ենթարկվում այն մարդիկ ովքեր կնքված չեն և չեն ընդունել Աստծուն: Նրանց պատիժը հավերժական տառապանքն ու անբուժելի ցավն է:

Երկրորդ շրջան
Երկրորդ շրաջանի անվանումը Հեշտանք է: Նրա պահապանը Մինոսնն է(հունական առասպելաբանության մեջ Կրետեի թագավոր): Այստեղ այն հոգիներն են, ովքեր տրվել են կրքին և հաճույքներին: Նրանց պատիժն է՝ ոլորուն փոթորիկը, որ հոգիներին հարվածում է ժայռերին։ Continue reading “Դանթե Ալիգերի Աստվածային կատագերգություն|Դժոխք”