Պատմվածքում հեղինակը կրկեսը ներկայացնում է որպես մի շինություն, որտեղ հավաքվում են մարդիկ, դուրս է գալիս ձեռնածուն, ցույց տալիս ֆոկուսը և նրանք պետք է ծափահարեն: Դա պայմանբավորվածություն է, եթե չլիներ այն, հնարավոր է չլիներ այս ամենը:
Այս պատմվածքում ֆոկուսից բոլորից շատ ոգևորվում, հրճվում էր հենց ինքը՝ ձեռնածուն: Իմ կարծիքոր ձեռնածուն կենսուրախ անձնավորություն էր, ով տեսնում էր այն ինչ ուրիշները չէին տեսնում: Իր ֆոկուսի ընթացքում նա հանկարծ քարանում ու մտածում է, թե որտեղից է հայտնվել նապաստակը և հասկանում է, որ այն հենց ֆոկուս է: Հետո նայում է իր ձեռքին, հասկանում, որ այդ զարմանալի ձեռքը կա աշխարհում, որ ինքը ծնվել է: Հետո հիշում է, թե ինչպես է անմեղ ընկել բանտ, բայց նա ուրախ էր, քանի որ այնտեղ էր սովորել ֆոկուսներ անել: Նա զգում է, որ ինքը սիրում է ամեն ինչ և իր սերը կարող է առարկա դառնալ: Նա մտքում ասում է «Ֆո՛ւհ»՝ և կրկեսի կենտրոնում կարծես հատակից դուրս է պրծնում մի սպիտակ ձի: Նա ստեղծում էր նոր ձիեր, որոնք կարծես լինեին իր մեջի ջերմությունն ու սերը: Բայց մարդիկ ձանձրացան, նրանք արդեն շատ ձիեր էին տեսել, որոշները նաև դուրս եկան կրկեսից: Մարդիկ չէին տեսնում այդ հրաշքը, նրանց ֆոկուս էր պետք: Մարդկան միշտ նոր բան է պետք, մի նոր ֆոկուս, որը կզարմացնի իրենց:Մարդիկ չեն տեսնում հրաշքները իրենց կյանքում: Իսկ երջանիկ են այ մարդիկ, ովքեր գտնում են հրաշքը, չեն սպասում ֆոկուսի: