Աղասի Այվազյան | Փառահամար

Պատմվածքում հեղինակը կրկեսը ներկայացնում է որպես մի շինություն, որտեղ հավաքվում են մարդիկ, դուրս է գալիս ձեռնածուն, ցույց տալիս ֆոկուսը և նրանք պետք է ծափահարեն: Դա պայմանբավորվածություն է, եթե չլիներ այն, հնարավոր է չլիներ այս ամենը:
Այս պատմվածքում ֆոկուսից բոլորից շատ ոգևորվում, հրճվում էր հենց ինքը՝ ձեռնածուն: Իմ կարծիքոր ձեռնածուն կենսուրախ անձնավորություն էր, ով տեսնում էր այն ինչ ուրիշները չէին տեսնում: Իր ֆոկուսի ընթացքում նա հանկարծ քարանում ու մտածում է, թե որտեղից է հայտնվել նապաստակը և հասկանում է, որ այն հենց ֆոկուս է: Հետո նայում է իր ձեռքին, հասկանում, որ այդ զարմանալի ձեռքը կա աշխարհում, որ ինքը ծնվել է: Հետո հիշում է, թե ինչպես է անմեղ ընկել բանտ, բայց նա ուրախ էր, քանի որ այնտեղ էր սովորել ֆոկուսներ անել: Նա զգում է, որ ինքը սիրում է ամեն ինչ և իր սերը կարող է առարկա դառնալ: Նա մտքում ասում է «Ֆո՛ւհ»՝ և կրկեսի կենտրոնում կարծես հատակից դուրս է պրծնում մի սպիտակ ձի: Նա ստեղծում էր նոր ձիեր, որոնք կարծես լինեին իր մեջի ջերմությունն ու սերը: Բայց մարդիկ ձանձրացան, նրանք արդեն շատ ձիեր էին տեսել, որոշները նաև դուրս եկան կրկեսից: Մարդիկ չէին տեսնում այդ հրաշքը, նրանց ֆոկուս էր պետք: Մարդկան միշտ նոր բան է պետք, մի նոր ֆոկուս, որը կզարմացնի իրենց:Մարդիկ չեն տեսնում հրաշքները իրենց կյանքում: Իսկ երջանիկ են այ մարդիկ, ովքեր գտնում են հրաշքը, չեն սպասում ֆոկուսի:

Լեռնա Գարագյութուք. Քերթուածքներ

Կարծում եմ Լեռնա Գարագյութուքին իր բանաստեղծություններում փորձել է ներկայացնել մարդուն՝ կենդանիների և բնության երևույթերի միջոցով:Ինձ համար դժվար էր հասկանալ բանաստեղծությունները, թե ինչ է փոխանցում հեղինակը: Բայց ընթերցելով մի քանի անգամ հասկացա և ամենաշատը հավանեցի «Դագաղներու մէջ ձիթենիներ», «Ճանճ– ճենճ–ճենճոտած» բանաստեղծությունները:
«Դագաղներու մէջ ձիթենիներ» բանաստեղծությունում նշվում է, որ ձիթենիները քիստոնյայի ծառեր են: Այդ ծառերը կտրում, նետում են աղբը և հետո դրանցից պատրաստվում են դագաղն էր: Կարծում եմ, որ ծառերը քրիստոնյա ընտանիքներն ու իրենց աշխատանքն է: Ներկայացվում է նրանց տառապանքը, թե ինչպես են չարչարել իրենց:
«Ճանճ– ճենճ–ճենճոտած» բանաստեղծությունը կարդալիս հիչշեցի Չարլզ Բուկովսկու «Ամբոխի հանճարը» բանաստեղծության հետևյալ տողերը՝

…զգուշացեք միջակ տղամարդուց, հասարակ կնոջից
զգուշացեք նրանց սիրուց
նրանց սերը միջակ է և միջակություն է փնտրում…

Իմ կարծիքով ճանճերը հենց այդ միջակ և հասրակ մարդիկ են: Բանաստեղծության վերջում ասվում է, որ գիշերը ճանճերը թառում են մարդկանց վրա և մարդիկ նույնպես ճենճոտում են: Իմ կարծիքով, քանի որ գիշեր էր և մարդիկ քնած էին , նրանք անգիտակից էին և չէին նկատում, թե ինչ է կատարվում իրենց հետ: Այսինքն, երբ մարդու մտածողությունը, գիտակցությունը, միտքը տեղում չէ, նա կարող է ենթարկվել այդ շերտի ազդեցությանը: