Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:

Ինչքան ատելի է առավոտյան զարթուցիչի զանգը: Ուզում ես նետել այն և քնել՝ չնայած ժամին: Մեր կյանքում ամեն ինչ ժամանակից է կախված՝ հաստատված ժամանակով երթևեկում է հասարակական տրանսպորտը, որը որոշակի ժամանակահատվածում մեզ պետք է տանի աշխատանքի, որտեղ նույնպես մեր ամեն ինչը ժամանակով որոշված է: Հնարավոր չէ պատկերացնել կյանքը առանց ժամանակի հեշտ հասանելիության: Բայց մեխանիկական ժամացույցները՝ դեռ չենք խոսում էլեկտրոնայինների մասին, պատմական հաշվարկներով հորինվել են ոչ շատ վաղուց` 11-րդ դարի սկզբին, իսկ լայն տարածում են գտել ութ դար հետո: Բայց ինչպե՞ս են մարդիկ պլանավորել հանդիպումներ, ժամադրվել, եթե չունեին ժամացույցներ: Ինչպե՞ս են կարողացել արթնանալ ճիշտ ժամանակին առանց զարթուցիչի:

Իրականում, գրեթե բոլոր հնագույն քաղաքակրթությունները (շումերական, եգիպտական, բաբելոնյան, հունական) ժամացույց ունեին: Բայց դրանք հիմնված էին ոչ թե մեխանիզմների աշխատանքի վրա, այլ Արևի հորիզոնի երկայնքով շարժման վրա: Այստեղից էլ ստացել են իրենց անվանումը՝ արևային:

Շատ տաճարային համալիրներում կային հատուկ կառույցներ, որոնք բաժանված էին հատվածների, որոնց վրա ստվեր էր ընկնում, երբ Արևը շարժվում էր: Այդպես հին քահանաները հասկանում էին, թե օրվա որ մասն է ընթանում այդ պահին: Այդպիսի կառույցները քիչ էին, ուստի բնակիչների մեծ մասը՝ եթե հոգում էին օրվա ժամի մասին, իմանում էին այն մոտավորապես, որոշելով արևի դիրքից երկնքում:

Հնարավոր է, որ երկու հին եգիպտացիների հաղորդակցությունը հանդիպման մասին եղել է այսպես.
– Դե ինչ, կտեսնվե՞նք վաղը հրապարակում:
– Այո, ես այնտեղ կլինեմ, երբ ստվերը հասնի երրորդ քառակուսուն:

Իսկ բնակավայրերում, որտեղ չկային արևային ժամացույցներ, նրանք մի փոքր այլ կերպ են պայմանավորվել.
–  Ես դուրս կգամ տնից, երբ արևը կգտնվի ուղիղ տանիքի վերևում:
Կամ.
– Ես դուրս կգամ տնից, երբ արևը կդիպչի այդ ծառին:

Անմիջապես ակնհայտ է, որ այս մոտեցումը բազմաթիվ թերություններ ունի: Բացի այն, որ նման ժամացույցներով ճշգրիտ ժամ իմանալն անհնար էր, նրանք ունեյն այնպիսի բնութագիր, ինչպիսին է սեզոնայնությունը: Դա նշանակում է, որ տարվա տարբեր եղանակներին Արևը տարբեր կերպ է շարժվում երկնքում, ինչը դժվարություններ ու անճշտություններ է առաջացրել ցանկացած գրառումների պահպանման մեջ: Եվ իհարկե, արևային ժամերը միանգամայն անօգուտ են գիշերը:  Այդ խնդիրը շրջանցել հաջողվեց եգիպտացի աստղագետներին (ենթադրվում է, որ եգիպտացիները այդ գաղափարը որդեգրել են շումերներից), ովքեր նայելով գիշերային երկինք, առանձնացրեցին 24 աստղերի խումբ, որոնց շարժմամբ նրանք սովորեցին որոշել ընթացիկ ժամանակը:

Հնագույն ամենահայտնի աստղագետները ապրում էին Բաբելոնում: Նրանք օգտագործում էին արևային ժամերի համակարգը, եգիպտականին նման, բայց դրանում կատարեցին որոշակի բարելավումներ, մասնավորապես ավելացրեցին սեզոնայնությունը, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ որոշել ժամանակը տարվա տարբեր եղանակներին: Հատկապես հանրաճանաչ էր «գնոմոն» անունով գյուտը: Սովորաբար դա մեծ պատվանդան էր շրջանագծի տեսքով, որը բաժանված էր մի շարք մասերի (ինչ-որ չափով հիշեցնում է թվատախտակ): Մեջտեղում գտնվում էր պարզ մետաղական ձող, որի ստվերն ընկնում էր «թվատախտակի» վրա և ցույց էր տալիս ժամանակը: Այդ ձողը կարող էր շեղվել տարբեր ուղղություններով՝ կախված սեզոնից: Իհարկե, շեղման ճշգրիտ աստիճանի հայտնաբերումը պահանջում էր խիստ հաշվարկներ և Արևի երկար դիտարկություններ, բայց բաբելոնացի աստղագետները  տարբերվեցին հաբերատարությամբ: 

Հազարամյակներ անց հին հույն գիտնականները, ծանոթանալով բաբելոնյան համակարգին, որոշեցին ազատվել բարդ հաշվարկներից և հրաժարվել սեզոնային ժամերից, բայց այդպիսի համակարգի թերությունները նորից իրենց զգացինել տվեցին, և նախապատվությունը նորից տրվեց արեվային ժամերին, հաշվի առնելով տարբեր եղանակների սկիզբը: 

Հետաքրքիր է իմանալ. գիտեի՞ք, որ Հին Հունաստանում են հորինել առաջին զարթուցիչը:

Աղբյուրը

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s