Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:

Ինչքան ատելի է առավոտյան զարթուցիչի զանգը: Ուզում ես նետել այն և քնել՝ չնայած ժամին: Մեր կյանքում ամեն ինչ ժամանակից է կախված՝ հաստատված ժամանակով երթևեկում է հասարակական տրանսպորտը, որը որոշակի ժամանակահատվածում մեզ պետք է տանի աշխատանքի, որտեղ նույնպես մեր ամեն ինչը ժամանակով որոշված է: Հնարավոր չէ պատկերացնել կյանքը առանց ժամանակի հեշտ հասանելիության: Բայց մեխանիկական ժամացույցները՝ դեռ չենք խոսում էլեկտրոնայինների մասին, պատմական հաշվարկներով հորինվել են ոչ շատ վաղուց` 11-րդ դարի սկզբին, իսկ լայն տարածում են գտել ութ դար հետո: Բայց ինչպե՞ս են մարդիկ պլանավորել հանդիպումներ, ժամադրվել, եթե չունեին ժամացույցներ: Ինչպե՞ս են կարողացել արթնանալ ճիշտ ժամանակին առանց զարթուցիչի: Continue reading “Ինչպե՞ս են հնում մարդիկ իմացել ժամը:”