«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ- «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծ-Պատմում է իմ պապիկը.

Վերջին 150 տարիներին, այն է՝ 1828-ից,- երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, և ստեղծվեց Հայկական մարզը՝ Армянская область հայտնի անունով,- մինչև 1988-ի դեկտեմբեր, երբ շուրջ 160 հազար ադրբեջանցիներ հեռացան Խորհրդային Հայաստանից, ամենամեծ ազգային փոքրամասնությունը եղել են հենց ադրբեջանցիները, որոնք պատմության տարբեր հատվածներում տարբեր անուններ են ունեցել՝ թաթարներ, կովկասյան թաթարներ, մուսուլմաններ, թրքո-թաթարական խումբ, թուրքեր և վերջապես 1939 թվականի Խորհրդային Միության երկրորդ մարդահամարից հետո՝ ադրբեջանցիներ:

Պապիկս ծնվել է Խաչակապ գյուղում: Սովորել է տեղի ռուսական դպրոցում: Դասարանում եղել են նաև ադրբեջանցի աշակերտներ և ուսուցիչներ: Դասավանդվող 3 լեզուներից մեկը եղել է ադրբեջաներենը:
Խաչակապը նախկին հայկական գյուղ էր Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում՝ Դաշքեսանից 6,5 կմ հյուսիս։ Պատմականորեն այն տեղակայված է եղել Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Խաչակապ գյուղում եղել է հայկական մելիքություն։ 18-րդ դարում այստեղ իշխել է մելիք Մովսեսը։ Այդ մասին տեղեկություններ է հայտնում  Րաֆֆին՝  իր «Խամսայի մելիքություններ» գրքում։ 1936 թվականին գյուղի բազմադարյա հայկական անվանումը ադրբեջանական իշխանությունների կողմից փոխարինվել է Կուշչի անունով (Ղուշչի):

Գյուղի հայ բնակչությունը բռնագաղթել է 1988-1989 թվականներին՝ Ադրբեջանի իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության պատճառով։ Պապիկիս ընտանիքը գյուղը լքել է 1989 մարտին:
Այդ ընթացքում Ծափափաղ (երբ ԽՍՀՄ վերջին տարիներին գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, կոչվել է Կզլքենդ, իսկ տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերը հիմնականում թվագրված են ընդամենը 1960-1988 թթ.) գյուղում բնակեցված ադրբեջանցիները գաղթել են Ադրբեջան և այնտեղից գաղթած հայերի հետ փոխանակվել են տներով: Պապիկս նույնպես փոխանակել է իրենց տունը, բայց Խաչակապում են թողել իրենց երկհարկանի մեծ տունը և հասցրել են ձերք բերել մեկ հարկանի տուն: Իսկ այն մարդիկ, ովքեր ավելի ուշ են լքել գյուղը, ադրբեջանցիների կողմից ենթարկվել են ծեծ ու ջարդի՝ կորցրել իրենց տունն ու ունեցվածքը:

Ծափաթաղ գյուղը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին: Բնակչության մեծամասնությունը Խաչակապ գյուղի բնակիչներն են: Ամեն տարի ամռանը ընտանիքով գնում ենք Ծափաթաղ և մեր հանգստի որոշ ժամանակն անցկացնում ենք այնտեղ: Ցավոք սրտի՝ նկատում ենք, որ բնակչությունն այնեղ ամեն տարի նվազում է:

Պապիկիս պապը Խաչակապի դպրոցի ուսուցիչներից է եղել:
Գտել եմ հետաքրքիր նկարներ պապիկիս արխիվից…

Նկարներ.

dav
Նկարում Խաչակապի դպրոցի ուսումնական տարվա 1929 – 1930 ուսուցչական կազմն է
dav
Նկարում նշվածը պապիկիս պապիկն է
dav
Նկարը արված է Խաչակապի Սբ. Թարգմանչած վանքի մոտ
Սբ. Թարգմանչաց վանք
Խաչակապի Սբ. Թարգմանչած վանք

 

Անհատական ուսումնական պլան Առցանց ուսուցում

Այս օրերին շարունակելու եմ առցանց ուսուցումը՝ մասնակցելու եմ տեսազանգով դասերի, քննարկուների և նախագծերիր: Նաև շարունակելու եմ իմ երաժշտական դպրոցի առցանց դասերը և հաճախելու եմ Թումո օնլայն տարբերակով:
Ֆիզկուլտուրայի դասերի բացակայությունը լրացնելու եմ առավոտյան մարմնամարզությամբ:
Այս շաբաթ պլանավորել եմ դիտել «Չեռնոբիլ» սերիալը, որը վաղուց էի ուզում դիտել: Ունեմ նաև գրքերի և ֆիմերի ցուցակ:
Նաև կան բաղադրատոմսեր, որոնք որոշել եմ այս շաբաթ փորձել, տեսագրել և կիսվել իմ կարծիքով: