Եղիշե Չարենց «Խմբապետ Շավարշը»

Գեղարվեստական կերպար Շավարշը մի հաղթ, տարիքով, բարձրահասակ մարդ էր, բեղերով, դեմքին դանակի հարվածի սպիացած հետքերով: Չարենցը ներկայացրել է 1918 թվականի իրադարձությունները՝  Շավարշի (Չարենցը նրան անձամբ ճանաչել է և որոշ ժամանակ մտերիմ է եղել) և Դրոյի բախումը: Այդ շրջանում Դրոյի հեղինակությունը բարձր էր և նա պատրաստվում էր նախարար դռնալ: Իսկ Շավարշը փորձում էր համակերպվել այդ մտքի հետ: Վաղ առավոտյան Դրոն կանչել էր Շավարշին ու իր տղերքին՝ ինչ-որ գործի ուղարկելու համար։ Շավարշը մտահոգ էր, ամբողջ ընթացքում ներկայացվում էր նրա մտքերը:
Նրան դուր չէին գալիս ռուսահայ սպաները: Նա ներկայացնում է, թե ինչ գնով են մարդիկ հասել այդ երկիր, բայց ինչ հրավերի են արժանացել:

Ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛։
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ։
«Ռուսահայ եղբայրնե՜րը»… հա՜–հա՜…
Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛.

Անընդհատ մտածում էր կատարի՞ արդյոք Դրոյի հրամանը, թե ոչ:

«Ուղում էր տասնոցը հանի, կրակի,
Բայց իրեն զսպում էր. մտածում էր:
Վերջապես տղամարդի վարտիք է հագին,
Երակներում— արյուն է, և ոչ թե— մածուն է։
Դե, Դրոն թագավոր է։— Ու թո՛ղ լինի։
Բայց հո չի՞ կարող այդ մարդը
Ինչ ուզենա— անի.—»

Իսկ այս հատվածում երևում է Շավարշի սկզբունքաբանությունը: Նա թրքուհուն սպանում է՝ չզիջելու համար: Սպանում է նաև զինվորին, որովհետև կնոջ համար իր հետ վիճում էր:

— Չե՛մ տա,— գոռաց զինվորը,—չեմ տա. Շավարշ, իմն է—
Իմ ձեռքերից փախավ շան քածը…
Վրա պրծավ մռայլ,— ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է։—
Ու հիշում է Շավարշը— կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր արյան մեջ— և—
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը— իր ձիու սմբակների առջև…

Բայց մեկ է, այդ արարքները իրեն հանգիստ չէին տալիս:

Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի։
Կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ,—
Մինչև ուշ գիշեր, մինչև ուշ գիշեր ասպատակեց.

Վաղ առավոտյան Շավարշը և իր տղաները հարբած դուրս եկան հյուրանոցից: Նրանք քայլում էին փողոցով, սպառնակով հրացանով անցորդներին ստիպում էին շրջվել դեպի պատը: Միայն մեկ մարդ համառորեն չշրջվեց:

Բայց այդ զարմանալի մարդը
Մաուզերը քաշեց— ու կանգնեց նրա դեմ։
Շավարշը շվարեց, երա՞զ էր, տե՞նդ,—
Ուզեց մաուզերի բլթակը քաշի,
Երբ հանկարծ հետևից մի ծանր ձեռք

Տանը աչքերը բացելով և ուշքի գալով Շավարշը հասկանում է, որ այդ մարդը եղել է իր մեծ խաչեղբայրը՝ խմբապետ Սմբատը։

Այս ստեղծագործությունը ցույց է տալիս ուժը: Այն, որ ամեն ոք փորձում է իր ուժը կիրառել իրենից ցածրի վրա: Իսկ գագաթնակետն այն էր, որ Շավարշի վրա ատրճանակ են պարզում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s