Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին

Մարտի երկուսից, երբ մեկ շաբաթով տանն էինք, մտածում էի,որ կզբաղվեմ դասերով ու շուտ կանցնի: Իսկ երբ իրավիճակը փոխվեց և հիմա ստիպված ենք տանը մնալ մեկ ամիս, հասկացա, որ պետք է պլանավորեմ օրերս: Անկեղծ ասած չէի տխրել այս լուրից ու հիմա էլ չեմ ձանձրանում, շատ չիրագոչծված պլաններ ունեմ, որոնց իսկական ժամանակն է:

Ասեմ, որ փոքր քույրիկս չի թողնում տասնմեկից ուշ արթնանամ, ամեն օր քնում եմ երկուսին, բայց ստիպված եմ իր հետ արթնանալ: Օրվա մեծ մասը ինքն է զբաղեցնում՝ ինձ պարապ չի թողնում:

Օրակարգիս մեջ մտցրել եմ առավոտյան մարմնամարզություն: Վարժությունները մեջքի համար են՝ առօրյայում դրան ուշադրություն չեմ դարձնում, իսկ աշխատանքային օրերին առավոտյան հազիվ դպրոցական ավտոբուսին եմ հասցնում, երեկոյան ուշ տուն վերադառնում:

Փորձում եմ բարելավել սննդակարգս, վայելում եմ մայրիկիս պատրաստած ուտեստները: Սովորական օրերեին իմ դասամիջոցի լավ ընկերը փակ պիցան էր:

Կրթահամալիրը ուներ առցանց ուսուցման փորձ, կան շատ հետաքրքիր նախագծեր, ֆլեշմոբեր, որոնց մասնակցում եմ: Ինձ շատ հարմար է առցանց ուսուցումը: Նաև իմ երաժշտական դպրոցի դասերն են առցանց կատարվում: Հիմա կան շատ լավ հարթակներ, որոնցով կարելի է ինքնակրթվել: Երբեմն հետևում եմ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած դասերին: Օգտվում եմ նաև Khan Academy կայքից:

Շատ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ՝ միասին պատրաստու ենք մեր սիրելի աղանդերները: Փոքր քրոջս՝ Եվայի հետ խաղում ենք, փորձում եմ նրան նոր բառեր սովորեցնել:

This slideshow requires JavaScript.

Վերջապես ժամանակ եմ տրամադրում հոբիներիս: Շատ եմ սիրում նկարչությամբ զբաղվել, սիրում եմ ինքս նոր բան ստեղծել, թեկուզ ինչ-որ անպիտան իրից:

Երեկոներս անցկացնում եմ ֆիլմ / մուլտֆիլմեր դիտելով, գիրք կարդալով: Նամակագրությամբ, տեսազանգերով շարունակում եմ շփվել ընկերներիս հետ:
(“Colorful“, “Дом странных детей Мисс Перегрин“, “Как приручить дракона“)

Այսպես էլ անցնում են ինքնամեկուսացման իմ օրերը, հավանաբար ձեզ տվեցի նոր մտքեր այս օրերն ավելի հագեցած անցկացնելու համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s