Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին

Մարտի երկուսից, երբ մեկ շաբաթով տանն էինք, մտածում էի,որ կզբաղվեմ դասերով ու շուտ կանցնի: Իսկ երբ իրավիճակը փոխվեց և հիմա ստիպված ենք տանը մնալ մեկ ամիս, հասկացա, որ պետք է պլանավորեմ օրերս: Անկեղծ ասած չէի տխրել այս լուրից ու հիմա էլ չեմ ձանձրանում, շատ չիրագոչծված պլաններ ունեմ, որոնց իսկական ժամանակն է:

Ասեմ, որ փոքր քույրիկս չի թողնում տասնմեկից ուշ արթնանամ, ամեն օր քնում եմ երկուսին, բայց ստիպված եմ իր հետ արթնանալ: Օրվա մեծ մասը ինքն է զբաղեցնում՝ ինձ պարապ չի թողնում:

Օրակարգիս մեջ մտցրել եմ առավոտյան մարմնամարզություն: Վարժությունները մեջքի համար են՝ առօրյայում դրան ուշադրություն չեմ դարձնում, իսկ աշխատանքային օրերին առավոտյան հազիվ դպրոցական ավտոբուսին եմ հասցնում, երեկոյան ուշ տուն վերադառնում: Continue reading “Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման օրերին”