Անտիկ Եգիպտոսի անկումը հրաբուխների պատճառով

Ներկայիս Հին Եգիպտոսը` փարավոնների իր երկար տոհմով, ոչնչացվեց մ.թ.ա. 332 թվականին, երբ Ալեքսանդր Մակեդոնացու հաղթական բանակը մտավ Նեղոսի երկրի սահմաններ և ավարտեց երբեմնի մեծ տերության ճանապարհը:
Այդ ժամանակից ի վեր  Եգիպտոսում սկսվեց  այսպես կոչված «հելլենիստական ​​շրջանը»
, երբ հունամակեդոնական դինաստիաները սկսեցին կառավարել երկիրը, որի հիմնադիրը Պտղոմեոսն էր՝ Ալեքսանդր Մակեդոնացու հրամանատարներից մեկը:

Alexander the Great mosaic.jpg
Ալեքսանդր Մակեդոնացի

Մեծ նվաճողի մահից հետո նրա կայսրությունը բաժանվեց մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում էր Ալեքսանդրի ռազմական ղեկավարը:
Երկար տասնամյակների ընթացքում Սելևկյան պոտությունը, որը գտնվում էր հիմնականում Մերձավոր Արևելքում, դարձավ Եգիպտոսի հիմական թշնամին: Նրանց միջև պայքարը երկար էր և համառ, բայց Եգիպտոսը առաջնորդվում էր տաղանդավոր Պտղոմեոս III-ի կողմից, կշեռքները շրջվեցին Նեղոսի պետության կողմը, և եգիպտական զորքերը հաղթելով մի քանի մարտերում, հայտնվեցին թշնամու մայրաքաղաքի պատերի տակ:

Ptolomeo III.JPG
Պտղոմեոս III

Սակայն վճռական հարձակումից առաջ, Պտղոմեոս III-ը հանկարծակի տեղեկություն ստացավ ապստամբությունների մասին, որոնք տարածվել էին ամբողջ Եգիպտոսում, և ստիպված էին ամբողջ Եգիպտոսում և ստիպված էր շտապ վերադառնալ, կարգուկանոնը վերարականգնելու համար:
Այս իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 245 թվականին, և հենց այս թվականը կարելի է համարել Եգիպտոսի դադնդաղ, բայց անդառնալի փլուզման սկիզբը:

Պատմաբաները կարծում են,  որ քաղաքացիների դժգոհությունն առաջացել է Նեղոսի անբավարար  պաշարի պատճառով, որը երկրում առաջացրել է բերքի անբավարարություն և սով:
Կրոնավոր եգիպտացիները՝ հոգևորականների աջակցությամբ, մեղադրում էին հույներին տեղի ունեցած աղետններում, որոնք մերժում էին Նիլ երկրի հին աստվածներին:
Պտղոմեոս III-ը կարողացավ հաղթահարել դժգոհությունները, տեղի ունեցածը ստեղծեցի իրադարձությունների անդառնալի շղթա, որոնք արդյունքում թուլացրին Եգիպտոսը: Սկսած մ.թ.ա. 2 դարից, Հռոմի աճող իշխանությունը սկսում է ակտիվորեմ միջամտել Եգիպտոսի արտաքին և ներքին քաղաքականությանը և մ.թ.ա. 30 թվականին Եգիպտոսը վերջնականապես դառնում է Հռոմեական գաղութ՝ Եգիպտոսի վերջին տիրակալ Կլեոպատրայի մահից հետո: Գիտնականերին, իհարկե, չկանգնեցրեց այն բացատրությունը, որ Նեղոսի քիչ պաշարները հին եգիպտական աստվածնեի զայրույթն էր: Ուսումնասիրելով այդ ժամանակվա պատմական արխիվները, նրանք նկատեցին, որ Պտղոմեոս III-ի ռազմական արշավը և ջրի ցածր մակարդակը Նեղոսում, տարօրինակորեն համապատասխանում էին Եթովպիայի հրաբուխների զանգվածային ժայթկմանը, որոնք երկրից հազարավոր կիլոմետրեր հեռու էին:

Image result for նիլ գետ
Նեղոս գետ

Կարո՞ղ էին հեռավոր հրաբուխների ժայթկումերը ինչ-որ կերպ ազդել Նեղոսում ջրի մակարդակի վրա, ինչը հանգեցրերց երբեմնի հզոր պոտության թուլացմանը: Պարզվեց, որ այս երկու իրադարձությունների մեջ իրականում կապ կա: Հաշվարկները ցույց են տվել, որ Եթովպիայում հրաբուխները օդ նետեցին ծծմբի օքսիդի հսկայական քանակություն, ինչը հանգեցրեց տարածաշրջանի օդի ջերմաստիճանի նվազմանը: Իր հերթին դա ազդեց Աֆրիկյան մայրցամաքի արևելյան մասի օդային հոսանքների վրա: Մի քանի տարի Արևելյան Աֆրիկայի սարահարթում, որտեղ Նեղոսի աղբյուրները ջրով հագեցած էին, դադրեց անձրևել: Եգիպտոսի հիմնական սննդարար աղբյուրի ջրի մակարդակը, որի վրա հիմնված էր երկրի ամբողջ գյուղատնտեսությունը, կտրուկ ընկավ: Գետը սկսեց բերրի տիղմ չբերել, ինչի պատժառով սկսվեց սով Պտղոմեոս III-ի տարածքներում:

Հետաքրքիր է, որ Եթովպիայում հրաբուխների նման ժայթքումները տեղի են ունեցել մ.թ.ա. երկրորդ և առաջին դարերի կեսերին, ինչը ի վերջո հանգեցրեց Հին Եգիպտոսի փլուզմանը և թուլացմանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s