ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ: Մանուլ

Կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի ափին հայտնաբերել էր Մանուլը։Image result for մանուլ

Արտաքին տեսքը

Մանուլը ունի տնային կատվի չափ, սև ծայրով 23-31 սմ երկարությամբ պոչ, 52-65 սմ մարմնի երկարություն, 2-5 կգ քաշ։ Սովորական կատվից տարբերվում է առավել պնդակազմ և ծանրաքաշ մարմնով, կարճ, հաստ թաթերով և շատ խիտ մազածածկով։ Գլուխը փոքր է ու լայն, հեռու տեղադրված փոքր կլորավուն ականջներով։Ի տարբերություն ընտանի կատուների՝ աչքերը դեղին են, վառ լույսի ժամանակ բբերը մնում են կլոր և չեն ստանում ճեղքաձև կառուցվածք։ Այտերի վրա երկարացած մազերի խրձեր են։ Պոչը երկար է ու հաստ կլորացած ծայրով։ Մոխրագույն մորթին շատ փափուկ է և խիտ, մազիկները ունեն սպիտակ ծայրեր։ Իրանի ետին մասը և պոչը ծածկված են նեղ, մուգ, զուգահեռ բծերով։ Մռութի կողքերից՝ աչքերի անկյուններց անցնում են ուղղահայաց սև գծեր։ Մարմնի ստորին մասը գորշ է։

Տարածվածություն և ենթատեսակներ

Մանուլը տարածված է Կենտրոնական և Միջին Ասիայում, Արևելյան Անդրկովկասից և արևմտյան Իրանից մինչև Անդրբայկալ, Մոնղոլիա, Հարավ-Արևմտյան Չինաստան։ Տարբերում են երեք ենթատեսակ

  • Otocolobus manul manul- տարածված է գրեթե ողջ արեալում, առավել հաճախ հանդիպում է Մոնղոլիայում և արևմտյան Չինաստանում։ Բնորոշվում է տիպիկ գունավորմամբ։
  • Otocolobus manul ferruginea- տարածված է Իրանում, Ղազախստանում,Թուրքմենիայում, Աֆղանստանում, Ուզբեկիստանում,Պակիստանում։ Տարբերվում է մորթու կարմրավուն երանգով և պարզ կարմրավուն գծերով։
  • Otocolobus manul nigripecta- տարածված է Քաշմիրում,Նեապոլում և Տիբեթում։ Բնութագրական է մորթու մոխրագույն գունավորումը, որը ձմռանը ստանում է արծաթամոխրագույն երանգ։
    Image result for մանուլ

Կենսակերպ և սննդառություն

Մանուլների արեալը բնութագրվում է խիստ մայրցամաքային կլիմայով։ Մանուլները բնակվում են տափաստանային և կիսատափաստանային շրջաններում, միջլեռնային կատլավաններում, անտառային շրջաններում։ Վարում է նստակյաց կենսակերպ։ Ակտիվանում է մթնշաղին և վաղ առավոտյան, կեսօրին քնում է թաքստոցում։ Բույնը դնում է ժայռերի ճեղքվածքներում, փոքր քարանձավներում, քարերի տակ, գորշակների և աղվեսների լքված բներում։ Դանդաղաշարժ կենդանի է, որը սնվում է մեծ մասամբ կրծողներով, հազվադեպ որսում է գետնասկյուռներ, ճագարներ և թռչուններ։ Վտանգի դեպքում թաքնվում կամ բարձրանում է քարերի ու ժայռերի վրա։

Բազմացում

Բազմանում է տարին մեկ անգամ։ Հղիությունը տևում է 60 օր։ Ձագերը ծնվում են մայիս-ապրիլին։ Ոնենում են 2-6 ձագ։ Նորածին մանուլի երկարությունը մոտ 12 սմ է, իսկ քաշը՝ 300 գ։ Նորածինները կույր են և անպաշտպան։ Հասունանում են 10-12-րդ օրը։ Սեռական հասունացման հասնում են 10 ամսականում։ Կյանքի միջին տևողությունը 11-12 տարի։

Պահպանություն

Շատ հազվադեպ հանդիպող կենդանի է, և թվաքանակը գնալով նվազում է։ Որոշ շրջաններում գտնվում է վերացման եզրին։ Հայտնաբերվել է միայն երկու կետերում` Ուրծի լեռնաշղթայում և Մեղրու շրջանում, ընդորում վերջինը` 1935 թ–ին: Հանդիպման հարակից շրջաններն են Ղարաբաղը, Նախիջևանը և գ. Արաքսին հարող Իրանի տարածքները: Տեսակի ճշգրիտ թվաքանակը հայտնի չէ կենդանու թաքնված կենսակերպի և մոզաիկ տարածվածության պատճառով։ Թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառը մորթու համար որսագողությունն է։ Անթրոպոգեն գործոնից բացի թվաքանակի վրա ազդում է սննդային բազայի նվազումը, գայլերի և բվերի հարձակումները։

Գրանցված է IUCN-ի կարմիր ցուցակում, որսը արգելված է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տարածաշրջանում անհետացած»` RE:

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s