Հայաստանի վարչաքաղաքական իրավիճակը 19-րդ դարի առաջին կեսին

Հայաստանը բաժանված էր Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև: Արևելյան Հայաստանի մեխագույն մասը ենթակա էր Իրանին և կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի և Մակուի խանություններից: Արևեկյան Վրաստանն ընդգրկող Քրթլի-Կախեթի թագավորության սահմաններում էին նաև հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը Շամշադինը ու Ղազախի հարավային մասը:
Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալների: Կառավարիչ սարդարը օժտված էր ռազմավարչական իշխանությամբ և պարսից շահի հրամանով նաև հսկում էր հարևան խանությունների կառավարիչներին: Որոշ ժամանակ Երևանի կառավարումը Մելիք-Աղամալյանների ձեռքում էր:
Նախիջևանի խանությունը կազմված էր 10 մահալներից: Ղարաբաղի Խանությունը զբաղեցնում էր Արցախի և Զանգեզուրի զգալի մասը: Այս վարչամիավորը հայաբնակ էր: Հայ մելիքները և մեծահարուստները շարունակում էին պահպանել իրենց արտոնությունները: Պարսկական բանակում կար հայ զինվորականություն, որին պարսկական իշխանությունը վստահումէր:
Հայ բնակչությունը ենթարկվում էր ազգային, կրոնական, սոցիալական դաժան հալածանքների: Շատերը արտագաղթում էին: Երևանի և Նախիջևանի բնակավայրերի զգալի մասը ամայի էր: Պարսկական իշխանությունները հայերի արտագաղթած այդ վայրերը բնակեցնում էր քոչվոր մահմեդական ցեղերով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s