Նովրուզ

Տոնի խորհուրդն և ավանդույթները

Նովրուզը (պարս․՝ نوروز, «նո»՝ «նոր» և «ռուզ»՝ «օր» բառերից, հին պարսկերենով՝ «Նոր լույս») անվանումն է իրանական օրացույցների Ամանորի: Եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:Նովրուզը նշվում է իրանական, աֆղան ու քուրդ ժողովուրդների և հարակից մշակութային մայրցամաքի կողմից:
Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը:
Ծագումով ամենասուրբ զրադաշտական ​​փառատոնը, Նովրուզը կարծում են որ հնարվել է Զրադաշտի կողմից, թեև չկա ծագումին հստակ ամսաթիվը։ Աքեմենյանների կայսրության ժամանակից ի վեր, պաշտոնական տարին սկսել է «Նոր օրով», երբ Արևը թողնում է Ձկների կենդանակերպը և մտնում է Խոյ կենդանակերպը, որը նշանավորում է գարնանային օրուգիշերահավասարը։

Տոնակատարությունը

Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով  զարդարում են տոնական սեղանը:Image result for նովրուզ

Նովրուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սինՀաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սին – ը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Նովրուզին նախորդում են մաքրման խորհրդանշական արարողություններ: Այսպես, Նովրուզին նախորդող չորեքշաբթին համարվում է «ուրախության չորեքշաբթի», որը հայտնի է «չհարշամբե սուրի» անվամբ, շատ նման է հայկական տրնդեզի տոնակատարությանը. մարդիկ փողոցներում կրակ են վառվում, որի վրայով պետք է 7 անգամ թռչեն: Հին տարվա վերջին օրն ընդունված է իրար վրա ջուր ցողել:

Image result for نوروز
«չհարշամբե սուրի»

Նովրուզի ժամանակ ընդունված է նաև գուշակություններ անել: Տարածված գուշակություններից է հարևանների խոսակցությանն ականջ դնելը, և, կախված դրա լավ կամ վատ բովանդակությունից, որոշվում է, թե ինչքան հաջող կամ անհաջող է լինելու գալիք տարին: Նշենք, որ հին ժամանակներում Նովրուզը տոնում էին 13 օր. այդ ավանդույթը մինչ օրս պահպանվել է Իրանում:

Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդութը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։

Image result for նովրուզ
Հաջի Ֆիրուզը դահիրայով

Նովրուզի ժամանակ նաև հարազատները այցելում են միմյանց և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։

Մինչ Նովրուզը, իրանցիները հատուկ մեկ օր ունեն, որը կոչվում է «խանեթեքանի», այն բառացիորեն նշանակում է տները թափ տալ, որի ընթացքում աշխատում են ազատվել հին իրերից, հագուստից, տունը համալրել նոր իրերով:

Տոնակատարությունը տևում է մինչնովրուզյան շրջան և Նովրուզից հետո ընկած մինչև 13-րդ օրը, որը հայտնի է «սիզդահ բեդար» անունով: Այս ընթացքում իրանցիները պարտադիր տոնակատարությունների շրջափուլը ավարտում են բնության գրկում: Նաև շատ տարածված են ճամփորդությունները:
Իրանցիներից շատերը նախընտրում են Հայաստանը: Նախ նրա համար, որ մոտ երկիր է, դրանից բացի, իրենց դուր է գալիս հայերի հյուրընկալ մոտեցումը: Նաև իրանցիները կարևոր հանգամանք են համարում Հայաստանի անվտանգ լինելը:

2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Օգտագործված գրականություն՝
Նոռուզ – Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Նովրուզ. տոնի խորհուրդն և ավանդույթները – Armedia.am
Նովրուզի խորհուրդն ու ընդունված … – Armenpress

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s