Ծիսական տոնի մասնակցություն Գեղակերտի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 14-ին Ավագ դպրոցի աշակերտների մի խմբով, ուսուցիչներ`​ընկեր Վարդանի և ընկեր Լաերտի ուղեկցությամբ այցելեցինք Գեղակերտի միջնակարգ դպրոց` Տեառնընդառաջը տոնելու։ Ճանապարհին կանգառ ունեցանք Մուսալեռան հուշահամալիրում`շրջեցինք, ծանոթացանք տեղանքին և շարունակեցինք մեր ճանապարհը։ Գեղակերտի դպրոցում մեզ դիմավորիցին աշակերտներն ու տիկին Համբարձումյանը`ով մեզ ուղեկցեց դպրոցի տնօրենի մոտ։ Տնօրենը պատմեց դպրոցի ձեռքբերումների մասին և ներկայացրեց ներկա խնդիրները։ Դպրոցում շրջելուց հետո սկսվեց տոնախմբությունը։ Աշակերտները զարդարել էի դպրոցի տեղանքը։ Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր տոնական ուտեստներ։ Աշակերտները նաև կազմակերպել էի բեմականացումներ, որոշ խմբեր ներկայացնում էին հայկական ավանդական-ծիսական հարսանիքը։ Հյուրասիրությունից օգտվելուց հետո ավագ աշակերտները վառեցին կրակը։ Ընկեր Լաերտի գլխավորությամբ կազմակերպեցինք պարուսուցում և շուրջպար բռնեցինք կրակի շուրջ։ Մեզ համար աշակերսները իրենց ինֆորմատիկայի ուսուցչուհու հետ միասին պատրաստել էի նվերներ`կրթահամալիրի լոգոն։ Տոնի ավարտից հետո տիկին Համբարձումյանի հետ այցելեցինք գյուղի եկեղեցի, որը 13րդ դարի շինություն է։ Անցկացրինք հագեցած օր և հետ վերադարձանք այն խոստումով, որ նորից կտեսնվենք։

This slideshow requires JavaScript.