Կիսանախագահակա՞ն, թե՛ խորհրդարանական կառավարման համակարգ

Խորհրդարանական հանրապետություն կամ Խորհրդարանական սահմանադրական հանրապետությունը հանրապետության տեսակ է, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ։ Գոյություն ունեն մեծ թվով տարբեր խորհրդարանական հանրապետություններ: Շատերը ունեն հստակ տարանջատում կառավարության ղեկավարի և երկրի ղեկավարի միջև, որի կառավարության ղեկավարը ունի իրական իշխանությունը, շատ նման է սահմանադրական միապետությանը: Որոշներում երկրի ղեկավարի լիազորությունները ավելի շատ են քան կառավարության ղեկավարինը, շատ նման նախագահական համակարգին, սակայն ունեն բարձր իշխանություն ունեցող խորհրդարան:

Վերը նշված առաջին դեպքում խորհրդարանական կամ կիսանախագահական հանրապետությունում ընտրվում են երկրի ղեկավար (հաճախ նրան անվանում են «նախագահ») և կառավարության ղեկավար (հաճախ անվանում են «վարչապետ» կամ «կանցլեր»), ով ընտրվում է խորհրդարանի կողմից և ունենում է ամենամեծ իշխանությունը:

Խորհրդարանական հանրապետություններում կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է խորհրդարանին։ Խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կամ մի քանի քաղաքական կուսակցություններ, կոալիցիոն սկզբունքով, ձևավորում են կառավարություն, և կառավարությունը իր գործունեության համար հիմնականում հաշվետու է լինում խորհրդարանի առջև։ Խորհրդարանական հանրապետություններում կարող է գործել նախագահի պաշտոնը, որը ընտրվում է խորհրդարանի կողմից, որոշակի ժամկետով։ Նա հանդիսանում է պետության գլուխը, սակայն նա իրականացնում է զուտ ներկայացուցչական լիազորություններ և օժտված չէ իրական գործադիր լծակներով։ Խորհրդարանական հանրապետություններում, որպես կանոն, կառավարությունները ավելի հաճախ են փոփոխության ենթարկվում և կայուն կառավարման տեսանկյունից ավելի խոցելի են, սակայն ներկայացուցչական դեմոկրատիայի ապահովման տեսանկյունից՝ ավելի ընդունելի։

Խորհրդարանական հանրապետության հիմնական առանձնահատկությունն այն է, որ կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական հիմքով և ամբողջապես պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:

Կիսանախագահական համակարգ կառավարական համակարգ է, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Պառլամենտական հանրապետությունից տարբերվում է նրանով, որ նախագահին ընտրում է ժողովուրդը։ Վերջինս ավելի շատ լիազորություններ ունի քան ֆորմալ նախագահները որոշ երկրներում և տարբերվում է նախագահական համակարգից նրանով, որ չնայած նա է ձևավորում կառավարությունը, սակայն օրենսդիր մարմիը կարող է նրան հայտարարել անվստահություն և պաշտոնանկ անել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s