Նախագիծ՝ ջուրը և տնտեսությունը

Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևորագույն բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը։
Ջրի քանակը Երկրի վրա կազմում է շուրջ 1,4 մլրդ. խկմ, սակայն այդ ծավալի 97%-ից ավելին կազմում է Համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանց նախնական մշակման օգտագործման համար պիտանի չեն։ Մնացած 2,6%-ը՝ ջրի շուրջ երեք քառորդը, սառույցներով է արտահայտած։ Այսպիսով, քաղցրահամ ջրի ամբողջ պաշարը Երկրի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում(0,3%) և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բախշվի։

Ջուրը համարվում է վերականգնվող ռեսուրս և մեր Մոլորակի վրա ջրի քանակը ոչ ավելանում է, ոչ պակասում է։ Սակայն այն անհավասարաչափ է տեղաբաշխված երկրագնդի վրա՝ որոշ տարածքներ գերհագեցած են ջրային ռեսուրսներով, իսկ որոշները՝ դրա խիստ կարիքն ունեն։
Մարդն օգտագործում է ջուրը, ինքն էլ աղտոտում։ Չեն օգնում նույնիսկ մաքրող սարքավորումները։ Ավելին, ջրի վարակազերծման համար օգտագործվում են ախտահանիչ նյութեր, որոնք իրենց հերթին փոխում են ջրի որակը։ Մաքուր ջրի հիմնախնդիրը համամոլորակային է։ Արդեն վաղուց մաքուր խմելու ջուրը շատ երկրների, այդ թվում և Հայաստանի շուկաներում ամենատարածված սննդային մթերքներից է։
Որոշ գնահատականերով 30 տարի հետո երկրագնդի բնակչության մեկ երրորդ մասը կունենա լուրջ խնդիրներ՝ կապված ջրի սակավության հետ։ Քաղցրահամ ջրի օգտագործումն աշխարհում տարեկան ավելանում է 2-3%-ով, սակայն հայտնի է, որ դրա պաշարները անսահման չեն։
Ջրի որակի վրա բացասաբար են ազդում նաև հողերի մշակման անհսկելի միջոցների՝ պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը, ինչպես նաև հողերի հանքայնացումը։

Հայաստանի տարածքում շուրջ 9480 մեծ և փոքր գետեր կան, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 23 հազ. կմ։ Կան շուրջ 100 լճեր, որոնցից ամենամեծը Սևանա և Արփի լճերն են։
Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները կազմում են 19,733 մլրդ. խմ,  որից 17,6 մլրդ. խմ՝ ներհոսող ջրերը։ Ընդ որում, 11,7 մլրդ. խմ ջուր կորչում է գոլորշաշմամբ, իսկ 6,250 մլրդ. խմ արտահոսում է Հայաստանի սահմաններից դուրս։ Հայաստանի գետերը Հարավային Կովկասի խոշոր՝ Քուր և Արաքս գետերի վտակներն են։
Մեր երկրում տարեկան ծախսվում է 2,5-3 մլրդ. խմ ջուր, որից միայն ոռոգման համար՝ շուրջ 2 մլրդ։ Այդ նպատակով հաճախ օգտագործվում են խմելու ջուրը, մինչդեռ ոռոգման համար պետք է օգտագործել տեխնիկական ջուր՝ ջրամբարներից կամ համապատասխան ջրավազաններից։ Հայաստանում կառուցվել է 74 ջրամբար։
Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակիչները խմում են մաքուր և համեղ ջուր։ Եվ դա, իրոք, այդպես է, քանի որ խմելու ջրի 99%-ից ավելին ստորգետնյա աղբյուրների ջրերը են։
Հայաստանի ջրային ավազաններ է ներթափանցում տարբեր բնույթի աղտոտիչներ և անթույլատրելի քանակությամբ՝ օրգանական նյութեր, ծանր մետաղներ, քլորիդներ, սուլֆատներ և այլն։ Իսկ մենք չունենք մաքրման կայաններ, ինչի արդյունքում հանրապետությունում տարեկան առաջանում է շուրջ 207,6 մլն. խմ կեղտաջուր, որի 60%-ը առանց մաքրման թափվում է բաց ջրավազան, մնացած 40%-ը ենթարկվում է մեխանիկական մաքրման։ Խողովակների մաշվածության պատճառով խմելու ջուրը հաճախ խառնվում է կեղտաջրերի հետ՝ մերթընդմերթ առաջացնելով համաճարակի սպառնալիք։

Ջրային ռեսուրսների ամբողջ կառավարումը կանոնակարգվում է միջազգային և ազգային օրենքներով։ Հիմնական օրենքը ՀՀ Ջրային օրենսգիրքն է։ Բացի այդ ընդունված են չափորոշչային և իրավաբանական 30 տարբեր փասթաղթեր, որոնք կանոնակարգում են ջրօգտագործման ամենատարբեր ոլորտները՝ ջուրբացթողումների քանակը, ջրային օբյեկտների պաշտպանությունը և օգտագործումը, բնության հուշարձանների, ջրօգտագործման թույլտվության գործընթացը և այլն։ Ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներով զբաղվող հիմնական կառույցներն են Ջրային տնտեսության Պետական Կոմիտեն, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության և Ջրային հարցերով Ազգային խորհուրդը։
Սակայն դեռ ոչ ոք՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ կոնկրետ ձեռնարկություն, ջրի աղտոտման համար պատասխանատվություն չի կրել։
Այս ամենով հանդերձ՝ Հայաստանում էկոլոգիական իրավիճակը սրվել է : Պատճառները սկիզբ են առնում տասնամյակների խորքից: Տնտեսական ու քաղաքական նախկին առանձնահատկությունների հետևանքով՝ մեր հանրապետությունում ևս ժողովուրդն ինչ-որ չափով կտրվեց բնությունից:Հանտկապես տեխնիկական նվաճումների շեշտադրմամբ գյուղատնտեսություն վարելու լայնամասշտաբ կոլտնտեսային-սովխոզային կերպը, նաև՝ բնության իրացման ինդուստրիական այլ եղանակներ, տարածքի փոքրության և այլ առանձնահատկությունների պատճառով, մարդկանց մի մասին կտրեցին մայր հողից՝ բնության հետ նրանց բնականոն փոխհարաբերությունների խաթարմանը հանգեցնելով:
Ներփակ համակարգի մեջ գտնվելով՝ Հայաստանի տնտեսությանը հիմնականում ուղղորդվել է միութենական էկոնոմիկայի հունով՝ մեծապես կախված լինելով այլ հանրապետություններից ու տարածաշրջաններից: Բացի այդ, զրկված լինելով իր տնտեսութթյան կազմակերպան ու կառավարման ինքնուրույն և ամբողջական համակարգ ստեղծելու հնարավորությունից՝ Հայաստանը երբեմն չի կարողացել իր բնական ռեսուրսներից օգտվել ապագայի շահերը հաշվի առնող գիտական հիմնավորվածությամբ:նկար նկար

Ցավոք, նորանոր կառույցների ի հայտ գալով ռեսուրսների ո՛չ կառավարման մակարդակը, ո՛չ էլ ջրի որակը չի բարելավվում։
Արդեն մի քանի տարի է Ալավերդի քաղաքում շրջակա միջավայր են արտանետվում պղնձավերամշակման ձեռնարկության թափոնները՝ աղտոտելով Դեբեդ գետը։ Գետերի վիճակն անտեսվում է այն չափով, որ մենք գործնականում տվյալներ չունենք դրանց վատթարացման վերաբերյալ։
Գետային էկոհամակարգերի վատթարացումը բացատրվում է մարդածին գործոններով, ներառած աղտոտումը, ջրբաժանների խախտումը և ջրանցքների փոփոխությունը։ Հատկապես զգալի են ամբարտակների կառուցումները, որոնք գետային էկոհամակարգերի վրա անմիջապես ազդեցություն ունեն։ Դրանք ազդում են ջրային ռեժիմի վրա, որից կախված է մարդկանց և կենդանիների կենսագործունեությունը։

Հայաստանում պոչամբարները բնությունից չեն մեկուսացվում, և ձորերն ու գետերն են, որ ծառայում են որպես թունավոր թափոնների ամբարներ: Պոչամբարներում առկա ծանր մետաղներն ու թունավոր միացությունները ազատորեն ներթափանցում են՝ հողի, ջրի մեջ, տարածվում օդում, թափանցում բույսերի մեջ և հայտնվում կենդանիների ու մարդկանց օրգանիզմներում:

խողովակ
Կան բազմաթիվ վնասված խողովակներ, որոնց շնորհիվ պոչանքը խառնվում է գետերի ջրերի հետ:

Հանքերի շահագործման արձյունքում առաջանում են ոչ միայն հսկայական խոռոչներ և թունավոր պոչամբարներ՝ այլև դատարկ ապարներ, որոնք միլիոնավոր տոննաներով լցվում են կիրճերի մեջ և գետերի հուների վրա:
Արարատյան հարթավայրում ձկնային տնտեսությունների անվերահսկելի զարգացմանը զուգահեռ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի մակարդակը տարբեր տեղերում է իջել է 2,5-15,0 մ։ Արդյունքում մոտ 30 համայքներ արդեն իսկ զգում են խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է անդրադառնում այդ համայքների բնակչության կյանքի որակի վրա։

Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարումը բերում է նաև ջրային և ցամաքային էկոհամակարգերի ոչնչացման։
Նման խնդրի առաջ երկիրը կանգնել է այլընտրանքային էներգետիկ աղբյուրների օգտագործման գործընթացում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման հետևանքով։ Գետերը դիտարկվում են որպես հիդրոէներգետիկ պոտենցիալ ունեցող ռեսուրս, և ոչ որպես էկոհամակարգ, ինչի արդյունքում անխնա օգտագործվում է գետի ջուրը՝ ոչնչացնելով ջրային էկոհամակարգը։  Այսօր արդեն 6 գետային էկոհամակարգ գտնվում է ծայրահեղ աղետալի վիճակում, իսկ 16-ը՝ աղետալի։

Մեր Հանրապետությունում կա իրական վտանգ, որ մինչ գործնական միջոցներ կձեռնարկվեն ջրի արդյունավետ և խնայողաբար օգտագործման և պահպանության ուղղությամբ, մեր ջրային ռեսուրսները կհայտնվենք սպառման եզրին և իսպառ կկորցնեն իրենց որակը։
Հայաստանի Հանրապետությունը սակավաջուր երկիր է, որի տարածքի 40 տոկոսը ծովի մակարդակից 2500 մետր և ավելի բարձրության վրա է, հետևապես, բնակության համար ոչ այնքան պիտանի ու նպատակահարմար։ Բնակչության բարձր խտությամբ Հայատսանն աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը` 1 քառ. կիլոմետրի վրա 120, իսկ Արարատյան դաշտում` 400 մարդ։ Մեկ բնակչին 0,06 հա հող է համապատասխանում։
Տարածքի փոքրությունը, այնուհետև` նույնիսկ իր ծավալներով նույնանման երկրների մասշտաբներով աննախադեպ քաղաքակենտրոնացումը, Սևանա Լճի հետ կատարված աղետը, քիմիայով լցոնված Երևանն ու հանրապետության մյուս քաղաքները և այլ հիմնախնդիրներ հանգեցրին բազմաթիվ բնական էկոհամակարգերի խաթարմանը։
Առանձնապես անհանգստացնող է հանրապետության ջրային ռեսուրսների վիճակը, հատկապես` օգտագործման ցածր գործակիցը։ Ռեսուրսների այս պաշարը տարեկան ընդամենը 7600մլն խոր. մ է, այդ թվում` վերգետնյա հոսքը` 6540 մլն խոր. մ։ Հանրապետության մեկ բնակչին 8 անգամ պակաս ջուր է հասնում, քան ԱՊՀ որև է երկրում։ Ջրի կեսը կորչում է ոռոգման ցանցի անկատարության, ագրոտեխնիկական կանոնների խախտման հետևանքով։ Խիստ ցածր է հետադարձ ջրամատակարարման ու արդյունաբերության մեջ ջրի կրկնակի օգտագործման կուլտուրան։ Բարձր է վերգետնյա ջրերի աղտոտման ցուցանիշը։ Ջրերի հիմնական աղտոտողներն են կոմունալ տնտեսության օբյեկտները (81,8 տոկոս), քիմիական արդյունաբերությունը (11,2 տոկոս) և այլն։ Ջրի որակի վրա բացասաբար են ազդում օրգանական և կենսածին նյութերը, մետաղների միացությունները և այլն։ Հանրապետությունում աղետալիորեն նվազում է խմելու ջրի քանակությունը, բնակկոմունալ տնտեսության ցանցի անսարքության հետևանքով մեծ է ջրի կորուստը (մոտ կեսը), վատանում է որակը։ Տարեցտարի աճում է կեղտաջրերի ծավալը, ծայրահեղ վատ է ջրի մաքրման գործի դրվածքը, դադարել է ջրամաքրիչ կառույցների շինարարությունը, իսկ եղածները չեն գործում։
Սևանա լճի ավազանի իրավիճակը երկրի էկոլոգիական լարվածության արտահայտությունն է մնում: Վերջին տարիների հաշվարկով՝ տնտեսական գործունեության հետևանքով տարեկան Սևանա լճի ավազանն են թափվում 110 տոննա նավթամթերք, 80-200 տոննա ֆոսֆոր, 400 տոննա ազոտ և այլն:
Էներգիայի ու ոռոգման նպատակներով Սևանա ջրի անխելամիտ օգտագործման, ինչպես և՝ լճի ջրահավաք ավազանում մաքրման համակարգի բացակայության պատճառով հիմնավորապես խախտվել է լճի և շրջակայքի բնապահպանական հավասարակշռությունը: Վտանգավոր կերպով փոխվել են լճի ջերմային, թթվածնային և հիդրոլոգիական ցուցանիշները: Դրան զուգընթաց և որպես հետևանք՝ խիստ նվազել է ձկնային պաշարը, խաթարվել ջրլող թռչունների վերարտադրության բնական ընթացքը: Ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխման պատճառով աստիճանաբար նվազում է ջրի՝ խմելու համար պիտանիությունը, քանի որ արևի ազդեցութան տակ լճի ծանծաղուտները ճահճանում են, կուտակվող օրգանական նյութերը նեխում՝ լիճը վարակելով մանրէնէրով ու ջրիմուռներով:
Լճի ճագատագրի համար լայն հասարակության մտահոգությունը բացատրելի : Սևանը աշխարհի՝ խմելու ջրի ամենխոր ու մեծ ամբարաններից մեկն է:Image result for կանաչած Սևան"

Այժմ մենք պետք է սովորենք բնօգտագործումը կառավարել սոցիալ-տնտեսակա, իրավական և քաղաքական նոր պալմաններում:Այս ամենը, բարձրադիր պաշտոնիայից մինչև շարքային սեփականատեը, պահանջում էէկոլոգիական գործոնի հաշվառում, էկոլոգիական պատասխանատվություն ու անձնական բարձր կուլտուրա:

Նախագիծը կատարեցին՝ Մարիամ Ժամկոչյանը և Մարինե Իշխանյանը

Օգտագործված գրականություն՝
Գրքեր՝ «Հայաստանի էկոլոգիական իրավիճակը», «Մենք ու մեր մոլորակը»
Տեսահոլովակ՝ «Հայաստանի կոտրվող ողնաշարը»

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s