Շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն

Շրջակա միջավայրի աղտոտումը այն նյութերի քանակի գերազանցումն է միջավայրում, որոնք վնասում են մարդու, կենդանիների և բությսերի կենսագործունեությանը: Աղտոտեւմները լինում են բնածին կամ առաջանում են մարդու կենսագործունեության հետևանքով:
Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով:
Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ:
Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:
Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով:

Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է:
Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:
Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:
Բնական աղետների ժամանակ մարդե ենթարկվում է հոգեկան ուճեղ ցնցման, տվյալ տարածքում առաջանում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակաս, որից ի հայտ են գալիս բզմաթիվ հիվանդություններ: Կարող է նաև առաջանալ խմելու ջրի խնդիր:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը, որոնց վերականգնմանը պահանջվում են երկար տարիներ:
Բնության պահպանության, շրջակա միջավայրի վիճակի վերահսկման, որակի գնահատման, ինչպես նաև կենսամիջավայրի, էկոհամակարգերի և մարդու առողջության վրա բացասական ազդեցությունների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման ու վերացման համար ստեղծվել են բնապահպանական 1000-ից ավելի կազմակերպություններ (Բնության պահպանության միջազգային միություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ և այլն), ընդունվել օրենքներ ու համաձայնագրեր, որոնց միացել է նաև Հայաստանը:
Ես ինքս փորձում եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ միջավայրի պահպանման գործում: Հաճախ ընկերներիս հետ՝ մեր իսկ նախաձեռնությամբ մաքրել ենք Երևանի փողոցներն ու այգիները աղբից: Այդպիսի ծրագրերի մասնակցել եմ նաև դպրոցում, ճամբորդությունների ժամանակ ինքներս չենք աղտոտում և հաճախ մաքրում ենք տեղանքը: Իսկ տանը տեսակավորում եմ պլաստիկ շշերն ու թուղթը և հանձնում վերամշակման:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s