Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու վրա, Հայաստանում տարածված հիվանդություններ

Չկանխամտածված փոփոխությունները արտահայտում են շրջակա միջավայրի
աղտոտվածությունը, կլիմայական փոփոխությունները, մետաղների և մշակութային
հուշարձանների ոչնչացումը, մառախուղների առաջացումը, օզոնային շերտի
խախտումը, բնապահպանական աղետների հետևանքով խոշոր պատահարները,
բնակչության մոտ տարբեր հիվանդությունների առաջացումը և այլն:
20-րդ դարի երկրորդ կեսին հանքային ռեսուրսների օգտագործման տեմպերի
ավելացման հետևանքով կտրուկ աճ նկատվեց հանքարդյունաբերության մեջ, ինչն էլ
ընդլայնեց օգտակար հանածոների արդյունահանումը: Օրինակ, եթե 1913 թվականին,
մեկ բնակչին հասնում էր 5 տոննա հանքային հումք, 1940 թվականին՝ 7,4, 1960թ.-ին՝
14.3, իսկ արդեն 70-ականների վերջին` 25 տոննա16:
Վերջին 50 տարիների ընթացքում, աշխարհը կորցրել է անտառների գրեթե կեսը:
Ակտիվ ձկնորսությունը ստեղծել է աղետալի վիճակ: Բնության և շրջակա միջավայրի
մեջ բացասական փոփոխությունները և դրանց դեմ պայքարի կասեցումը հետագայում
կարող են հանգեցնել կենսոլորտի հավասարակշռության ապակայունացման
երևույթներին, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ մարդկության
գոյության, առողջության պահպանման և էկոհամակարգի հետագա զարգացման վրա:
Պետք է նշել, որ ներկայումս հողի էրոզիան հրատապ խնդիր է զարգացած և
զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Արևմտյան
Եվրոպան, Չինաստանը, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը և Հարավային Աֆրիկան:
Այդ երկրներում գնալով կրճատվում է ջրի մատակարարումը, իսկ այն ենթադրում է
նաև սննդի սակավություն: Այդ է պատճառը, որ աշխարհի ջրային ռեսուրսների 70%-ը
օգտագործվում են գյուղատնտեսական բերքի համար:
Միջազգային համագործակցությունը
բնապահպանության բնագավառում ցանկալի արդյունք չի տալիս, քանի որ ոչ միայն ՀՀի, այլ նաև մյուս երկրների բնակիչները չեն ցանկանում իրենց զրկել վատ
սովորություններից՝ աղտոտելուց, ծխելուց և բնական ռեսուրսների օգտագործման
չարաշահումներից:
ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն «Հողային ռեսուրսների
վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման
կարգը հաստատելու մասին» թիվ 50 որոշմամբ կանոնակարգվում է հողային
օրենսդրության հետևյալ խախտումները.
1. հողի բերրի շերտի խախտում,
2. աղտոտում և աղբոտում- հողերի աղտոտում` ռադիոակտիվ ու քիմիական
նյութերով, արտադրական թափոններով,
3. կեղտաջրերով, պեստիցիդների և հանքային պարարտանյութերի նորմատիվները
գերազանցող քանակություններով հողերի ջրային և հողմնային հողատարում,
ճահճացում, ողողում, աղակալում (կրկնակի աղակալում),
4. կարծրացում, անապատացում (լիովին չորացում) առաջացնող
գործողությունների իրականացում, հողի բարելավման, հողի` հողմնային և ջրային
հողատարումից պահպանման,
5. հողի վիճակը վատթարացնող այլ գործընթացների կանխմանն ուղղված
պարտադիր միջոցառումների չիրականացման, ինչպես նաև հողի, դրա բերրի շերտի,
բնական պաշարների, հնէաբանական և պատմամշակութային:
Այսպիսով` այս ենթահարցի շրջանակներում դրված խնդիրների շրջանակը,
կարելի է եզրակացնել, որ շրջակա միջավայրի որակը, որտեղ բնակվում են ՀՀ
քաղաքացիները, այդքան էլ էկոլոգիապես բարենպաստ չէ: Առաջին հայացքից
պոլիէթիլային ու պլաստիկ թափոնների առկայությունը՝ փողոցում, բնության մեջ և
միևնույն ժամանակ կենդանական աշխարհում գոյություն ունեցող կենդանիների
սակավությունը շատ գիտելիք չեն պահանջում, որպեսզի հասկանանք և գնահատենք
այն միջավայրը որտեղ ապրում ենք մենք` բոլորս: Շրջակա միջավայր հասկացությունը
շատ ավելի լայն է, քան այն ինչ կարելի է տեսնել և շոշափել: Շրջակա միջավայր ասելով
կարելի է ընկալել մի ամբողջ էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր օր սպառվում են
կենսական անհրաժեշտ ռեսուրսներ՝ օդ, ջուր:
Մարդու օրգանիզմի վրա օդի աղտոտվածության բացասական ազդեցությունը լինում է երկու ձևով՝
անմիջական և միջնորդված: Անմիջական ազդեցությունը մթնոլորտային օդի միջոցով
հենց շնչառական օրգաններով է մարդուն փոխանցվում: Կարելի է ասել, որ Ռ.
Խլոպուզյանն օդի աղտոտվածության մեծացումը կապում է նաև քաղաքաշինության
նորմերին անհամապատասխանելիությանը, իսկ մթնոլորտային օդի աղտոտումը
մեծանում է նաև այն պատճառով, որ քաղաքաշինությունն իրականացվում է ոչ
քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքները մեծանում են ոչ թե՝ որ
դրանց սահմաններն են մեծանում , այլ կանաչապատ տարածքների օգտագործման
հաշվին, կամ, երբ բնակելի շենքերը կառուցվում են իրար շատ մոտ, իսկ մի շենքի
համար նախատեսված տարածքում ևս մեկ այլ շենք է կառուցվում: Գտնում ենք, որ այս
երևույթը շատ բնորոշ է, հատկապես` Երևան քաղաքի համար և ոչ ճիշտ
շինարարության հետևանքով, արդեն քամու հոսքն է արգելափակվում, և խախտվում է
քաղաքի օդափոխությունը: Այսինքն՝ քաղաքն էկոլոգիապես արդեն մաքուր լինել չի
կարող:
Մեկ այլ խնդիր, որը կապված է շրջակա միջավայրի էկոլոգիայի վրա
բացասական ազդեցության վերաբերյալ, ՀՀ-ում հանքավայրերի բաց շահագործումն է,
որը խախտում է էկոհամակարգի ներդաշնակությունը:
2008թ. տվյալներով Ալավերդիում թոքի քաղցկեղով հիվանդների թիվը 16 անգամ ավելի է, քան Գավառում
Կապար – ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջացնել մտավոր թերզարգացվածություն, տեսողության, լսողության և խոսքի խախտումներ,
ազդում է երիկամների և ստամոքսի, նյութափոխանակության համակարգերի վրա.
Պղինձ – կարող է հանգեցնել օրգանիզմում ուռուցքային գոյացությունների զարգացմանը.
Կադմիում – առաջացնում է կմախքի տձևացում, թոքերի ախտահարում.
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2012թ.-ին գրանցվել է 595 չարորակ
նորագոյացություններով հիվանդ.
2011թ.-ին գրանցվել է 482 հիվանդ: Չարորակ ուռուցքային հիվանդությունները մեկ տարվա ընթացքում աճել են 113-ով.
2012թ.-ին մահացել է 79-ը հիվանդ, որից միայն 50-ն են եղել հաշվառված:
Մարդը պետք է դադարի բնական ռեսուրսները անխնա շահագործել: Այսօրվա մի կարիքի ապահովման չարաշահումը վաղվա մեկ ուրիշ կարիքի լուծման բացակայությունն է: Չի կարելի ռեսուրսները անխնա օգտագործել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s