Նախագիծ՝ էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները։ Այն էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը:
Կարևորագույն հատկանիշներից մեկը ինքնավերականգնումն է, նաև կենսաբանական շրջապտույտը, որով պայմանավորված է էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը:

2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգը (լատ.`ագրոս-դաշտ) գյուղատնտեսական արտադրանք ստանալու համար մարդու կողմից ստեղծված և կանոնավոր հսկվող էկոհամակարգն է: Բնական էկոհամակարգերի համեմատությամբ ագրոէկոհամակարգերը տարբերվում են մի շարք առանձնահատկություններով`
1. նվազեցված է տեսակների թիվը
2. բույսերի և կենդանիների տեսակները ստացվում են արհեստական ընտրության ներգործությամբ
3. ցանքաշրջանառությունը (մշակաբույսերի հերթափոխը) կատարվում է մարդու ցանկությամբ
4. կան լրացուցիչ էներգիայի աղբյուրներ
5. տալիս են կենսաբանական բարձր արդյունք

3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդու կողմից ստեղծվում են ագրոէկոհամակարգեր, որտեղ մարդու ազդեցությամբ են կատարվում մշակաբույսերի հերթափոխը, շնորհիվ մարդու անընդմեջ միջամտության տալիս են կենսաբանական բարձր արդյունք: Բայց շան հաճախ լինում են դեպքեր երբ մարդը վնասում է բնական էկոհամակարգին:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Ածխածին՝ բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի շրջանառությունը ընթանում է ավելի ուժգին: Ածխածնի ատոմները մթնոլորտ են անցնում նաև օրգանական նյութերի այրման հետևանքով: Ածխածնի շրջանառության կարևոր և հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ միլիոնավոր տարիներ առաջ ֆոտոսինթեզի արդյունքում սինթեզված օրգանական նյութերի զգալի մասը չի օգտագործվել ո’չ կոնսումենտների, և ո’չ էլ ռեդուցենտների կողմից, այլ կուտակվել է քարոլորտում` նավթի, ածխի, տորֆի և այլ նյութերի ձևով: Այժմ էներգետիկ պահանջների բարելավման համար այդ նյութերը լայն ծավալներով արտահանվում են: Այդ նյութերի այրման հետևանքով ավարտին է հասցվում ածխածնի շրջանառությունը: Ծովային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենց կմախքը կազմելու համար:
Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին: Կյանքի դրսևորման բոլոր բազմապիսի ձևերն ուղեկցվում են էներգիայի փոխակերպումներով: Առանց էներգիայի փոփոխման, որով ուղեկցում են բոլոր փոփոխությունները, ոչ կյանք կլիներ, ոչ էլ էկոլոգիական համակարգեր: Այսպես ասած էկոհամակարգերում էներգիայի քանակի կորուստը կարող է հանգեցնել էկոհամակարգի վերացման:
Ֆոսֆորի կենսաբանական և կենսաքիմիական դերը կենդանի բջջի կյանքում մեծ է: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ: Առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցների սինթեզը: Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում և գետաբերաններում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s