Հայոց լեզու 12.05.2019

1. Լրացրու տեքստում բաց թողած տառերը։
Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մագբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած ակնապիճ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագրգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր և ահա, ուր որ է, դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալլուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը՝ երևակայական դաշ-նը բռնած,՝ մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքիքն ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևը։
հանդիսական – հանդիս – հանդես
ծռվել – ծուռ
ոճրագործ – ոճիր

3. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործ բառերի հոմանիշները։
ավարտ – վախճան
բառ – խոսք
թուշ – այտ
շեղվել – ծվել
հանցագործ – ոճրագործ

4. Բառակազմական վերլուծության ենթարկիր համերգ,սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն բառերը։
համերգ – ածանցավոր, համ – ածանց, երգ – արմատ
սառնասիրտ – բարդ, սառը, սիրտ – արմատներ, ա – հոդակապ
հանդիսական – հանդես – արմատ, ական – ածանց
վերջին – ածանցավոր, վերջ – արմատ, ին – ածանց
մենախոսություն – բարդ ածանցավոր, մեն, խոս – արմատ, ություն – ածանց, ա հոդակապ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s