Դերբայ

Ձևաբայեր

անկատար-ում                            գրում, կարդում
վաղակատար-ել, ացել               գրել, կարդացել
ապակատար-ելու, ալու              գրելու կարդալու
ժխտական-(չեմ), ի, ա                (չեմ/չէի) գրի, (չէի/չեմ) կարդա

Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա: ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին

Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիա
Ճանաչելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրերում հռչակել ու համաձայնել է, որ յուրաքանչյուր մարդ օժտված է դրանցում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման այնպիսի հիմքով, ինչպիսիք են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական և այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:
Հիշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակել է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք:
Համոզված լինելով, որ ընտանիքին՝ որպես հասարակության հիմնարար խմբային միավորի, և նրա բոլոր անդամների ու հատկապես երեխաների աճի ու բարեկեցության բնական միջավայրի, պետք է ցուցաբերվի անհրաժեշտ պաշտպանություն և աջակցություն, որպեսզի կարողանա լիարժեք կերպով ստանձնել իր պարտականությունները հասարակության շրջանակներում:
Ճանաչելով, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում:
Համարելով, որ երեխան լիարժեք կերպով պետք է նախապատրաստվի հասարակության մեջ անհատական կյանքով ապրելուն և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների և հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության ոգով:
Հաշվի առնելով, որ երեխային այդպիսի հատուկ հոգածություն տրամադրելու անհրաժեշտությունը նախատեսված է Երեխայի իրավունքների 1924թ. Ժնևի հռչակագրում և 1959թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր ասամբլեայի ընդունած Երեխայի իրավունքների հռչակագրում և ճանաչված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (մասնավորապես 23 և 24-րդ հոդվածներում), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (մասնավորապես 10-րդ հոդվածում), ինչպես նաև երեխաների բարեկեցության հարցերով զբաղվող հատուկ մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններում և համապատասխան փաստաթղթերում:

ՀՀ Օրենքը Երեխայի իրավունքների մասին
Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլն) բռնությունից
պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա
արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը
պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից:
Հանրապետությունում իրականացվում են նաև մի շարք պետական սոցիալական ծրագրեր,
ինչպիսիք են.
– Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանություն
Ծրագրի շրջանակներում ապահովվում է հատուկ հոգածություն կյանքի դժվարին
իրավիճակում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հանդեպ:
Երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նվազագույն սոցիալական չափորոշիչներին
համապատասխանեցնելու համար իրականացվում են սոցիալ-հոգեբանական վերականգնման
անհատական ծրագրեր, որոնք ներառում են երեխայի վիճակի գնահատականը, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակի գնահատականը, հոգեբանական և այլ հակաճգնաժամային միջոցներ, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումներ, որոնք իրականացնում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները՝ ինքնուրույն կամ կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ համատեղ: