Հայոց լեզու 11.25.2019

Հայոց լեզու
Վերաբերմունքային խոսքի մասեր.

Վերաբերականներ՝ գնահատողական վերաբերմունք.
1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
3. երկբայական-ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք. Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե (երկբայական)վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք (երկբայական), թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք (երկբայական) բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե (երկբայական)վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

Ձայնարկություն՝ զգացմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտհող բառեր.
ա՜, ա՜խ, է՜հ, հե՜յ, տո՛, ուռա՜, վա՞յ, ջու-ջու, փըխկ, խըշշ, հո, դե…

Առաջադրանք. տեքստից գտիր վերաբերականներն ու ձայնարկությունները.
— Էդ հո էշն է,— խոսեց քեռի Անդրիասը։— Գելն էշի հետ խաղում է, խաղում ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև թե հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում․․․ Դրա համար էլ ասում են՝ «Իշի գերեզմանը գիլի փորն է»։
— Ոչխարն էլ է գիլի ետևիցն ընկնում,— նկատեց մի ուրիշը։
Հենց գելն էլ էդ երկուսին՝ էշին ու ոչխարին, ամենից շատ է սիրում։
Իսկ ամենից քիչ մոտենում է խոզին ու գոմշին։
Բա իծի՞ն։
Պա՜, իծի բանը ծիծաղ է։ Խամ գելն իծին բռնած ժամանակը՝ էծը էնպես է ճղղում, որ գելը թող է անում, փախչում։
— Բայց մի՞թե գելն էդքան անվախ ու համարձակ մոտենում է գյուղին,— հարց տվի ես։

2. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։
խոսեց – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, կատարյալ անցյալ, պարզ
առաջը – կապ, բացառական հոլով
հեռացնում է – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա, ել հոլովում
ապահով – ածական
մի – անորոշ դերանուն
ուրիշը – անորոշ դերանուն
խամ – ածական
բռնած – հարակատար դերբայ
փախչում է – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, անկատար ներկա
էդքան – ցուցական դերանուն
համարձակ – ածական

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s