Հայոց Պատմություն: Հարցաշար

1) Ազատագրական Պայքարի նախադրյալները
2) Շարժման Արևմտաեվրոպական կողմնորոշումը

  1. Պայքարի ծավալումն ուներ ներքին և արտաքին նախադրյալներ: Ներքին նախադրյալները՝ կորցրած պետականության վերականգնումն էր, այդ կերպ կազատվեին օտարների լծից: էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Արտաքին նախադրյալները Օսմանյան կայսրության թուլացումն էր, այն հաջողություն էր ներշնչում: Կարևոր էին ազգային հարաբերությունները: Կային շատ երկրներ, որ պայքար էին սկսել օսմանյան Թուրքիայի դեմ: Նրանք Հայաստանին դաշնակից էին համարվում:
  2. Հռոմը և Ֆրանսիան փորձում էին միավորել օսմանյան լծի տակ գտնվող ժողովրդներին: Հայազգի գործիչները դիմում էին եվրոպոկան երկրների օգնությանը: Հայոց Խաչատուր Գաղատացի կաթողիկոսը նամակով դիմեց ֆրանսիայի թագավորին: Ակտիվ մասնակիցներից մահտեսի Շահմուրատը ժամանել էր ֆրանսիա, հավաստիացնելու, որ հայերը պատրեստ են ապստամբել Օսմանյան կայսրության դեմ: Արիստակես եպիսկոպոսը Հռոմի պապին առաջարկում էր իր օգնությունը՝ ստեղծել և փորձարկել զենքի նոր տեսակ:

1) Ազատագրական զինված պայքարն Արցախում
2) Ռուսների Կասպիական արշավանքը

  1. Պարսկաստանում դրությունը շարունակում էր վատանալ: Պարսկական լծի տակ գտնվող ժողովրդները փորձում էին օգտվել դրությունից: Այլևս չէին կարողանում նրանց զենքի ուժով սպառնալ: Աֆղաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սպահանը: Ռուսաստանը որոշեց գրավել Կասպից ծովի արևմտյան և հարավային տարածքները: Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Դավիթ բեկը: Արցախում մելիքների կողմից հավաքվել էր ավելի քան տասներկուհազարանոց զորք: Եսայի Հասան-Ջալալյանի կոչով նրանցից տաս հազարը գնացին գանձակի մոտակա Չոլակ վայրը:
  2. Պետրոս առաջինը անցավ մերձկասպյան արևմտյան երկրամասերի գրավմանը: Նա 1722 թ. արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս, գրավում է Դեբետը և գերծողությունները հետաձգում հաջորդ տարվան: Վրացական զորքերը վերադարձան Թիֆլիս, իսկ Հայկական ուժերը անցան Արցախի ինքնապաշտպանությանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s