Հայոց լեզու 10.17.2019

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ  խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

տիրելով-անդեմ, ե ,չեզոք, պարզ
սկսում է-դիմավոր, ե, ներգործական, պարզ
կուտակել էր-դիմավոր, ե, ներգործական, պարզ
ստանալ-անդեմ, ա, ներգործական, պարզ, ածանցավոր
ճողոպրում է- դիմավոր, ե, չեզոք, պարզ
հասնում է-դիմավոր, ե, չեզոք, ածանցավոր
խնդրելով-անդեմ, ե, ներգործական, պարզ
կհասցներ-դիմավոր
կջախջախեր-դիմավոր, ե, ներգործական, պարզ
տալով-անդեմ,ա,ներգործական,պարզ
լինելով-անդեմ,ե,ներգործական,պարզ
չի ջախջախում-
տալիս է-դիմավոր,
կերակրում-դիմավոր,
բեմադրվելու էր-դիմավոր,
ձերբակալում են-դիմավոր,

Հայոց լեզու 10.14.2019

Գտիր դերբայները։ Նշիր այն նախադասությունները, որոնցում չկա անորոշ դերբայ։

  • Նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած՝ բարձրանալ Արարատ։
  • Թվում է, թե մի սոսկալի հրդեհ լափել է քաղաքը։
  • Եվ ահա հունական քառակուսի փաղնգը եկավ և տրորելով անցավ հայերի աշխարհը։
  • Խոնջացած պառկեց զմրուխտե խոտի գորգին՝ մի փոքր հանգստանալու։
  • Բազմիցս ասվել է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
  • Երկար վազելուց ուժասպառ եղած՝ մարզիկը նստեց վազքուղու վրա՝ չկարողանալով հասնել վերջնագծին։
  • Նրանք էին լինելու այդ սուրբ գործի առաջամարտիկները։
  • Միայն մի թիթեռնիկ երբեմն ճախրում էր՝ թռչելով լույսից ստվեր։
  • Պետք էր այդ մասին անհապաղ հայտնել սպարապետին։
  • Այդ մենք ենք գալու, որպեսզի փոխենք հինը, որ աշխարհին  տանք սեր ու խնդություն։
  • Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ։
  • Նա հավատարիմ էր մնացել իր ամենօրյա սովորությանը՝ թեյի ժամանակ թերթ կարդալուն։

Հաւ ընտանի

Երբ ընտանի հավին իր տերը բռնում էր, նա աղաղակում էր, և ոմանք նրան մեղադրում էին, թե «Ինչու՞ ես իզուր կռինչ բարձրացնում»: Նրանց ասաց, թե «Վախեցնում եմ, որ մի ժամանակ էլ բարի նպատակով չբռնի, գլխիվայր կախի, երկար ճանապարհ տանի և կրակի վրա խորովի ու ուտի»:

Ձկունք և թագաւոր իւրեանց

Մեղադրեցին ձկների թագավորը նրանց, թե «Ինչու՞ են ուտում մանրերին»:
Համարձակվեցին ասել.
«Որովհետև քեզնից ենք սովորել. եկան շատերը երկրպագեցին քեզ, կուլ տալով կերակուր արարեցին քեզ». սրան համաձայն ավելի հանդուգն եղան:

Հայոց Պատմություն: Հարցաշար

1) Ազատագրական Պայքարի նախադրյալները
2) Շարժման Արևմտաեվրոպական կողմնորոշումը

  1. Պայքարի ծավալումն ուներ ներքին և արտաքին նախադրյալներ: Ներքին նախադրյալները՝ կորցրած պետականության վերականգնումն էր, այդ կերպ կազատվեին օտարների լծից: էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Արտաքին նախադրյալները Օսմանյան կայսրության թուլացումն էր, այն հաջողություն էր ներշնչում: Կարևոր էին ազգային հարաբերությունները: Կային շատ երկրներ, որ պայքար էին սկսել օսմանյան Թուրքիայի դեմ: Նրանք Հայաստանին դաշնակից էին համարվում:
  2. Հռոմը և Ֆրանսիան փորձում էին միավորել օսմանյան լծի տակ գտնվող ժողովրդներին: Հայազգի գործիչները դիմում էին եվրոպոկան երկրների օգնությանը: Հայոց Խաչատուր Գաղատացի կաթողիկոսը նամակով դիմեց ֆրանսիայի թագավորին: Ակտիվ մասնակիցներից մահտեսի Շահմուրատը ժամանել էր ֆրանսիա, հավաստիացնելու, որ հայերը պատրեստ են ապստամբել Օսմանյան կայսրության դեմ: Արիստակես եպիսկոպոսը Հռոմի պապին առաջարկում էր իր օգնությունը՝ ստեղծել և փորձարկել զենքի նոր տեսակ:

1) Ազատագրական զինված պայքարն Արցախում
2) Ռուսների Կասպիական արշավանքը

  1. Պարսկաստանում դրությունը շարունակում էր վատանալ: Պարսկական լծի տակ գտնվող ժողովրդները փորձում էին օգտվել դրությունից: Այլևս չէին կարողանում նրանց զենքի ուժով սպառնալ: Աֆղաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սպահանը: Ռուսաստանը որոշեց գրավել Կասպից ծովի արևմտյան և հարավային տարածքները: Ազատագրական պայքարը կազմակերպելու համար Վրաստանից հայ կամավորների ջոկատով Սյունիք մեկնեց Դավիթ բեկը: Արցախում մելիքների կողմից հավաքվել էր ավելի քան տասներկուհազարանոց զորք: Եսայի Հասան-Ջալալյանի կոչով նրանցից տաս հազարը գնացին գանձակի մոտակա Չոլակ վայրը:
  2. Պետրոս առաջինը անցավ մերձկասպյան արևմտյան երկրամասերի գրավմանը: Նա 1722 թ. արշավանք է կազմակերպում դեպի Անդրկովկաս, գրավում է Դեբետը և գերծողությունները հետաձգում հաջորդ տարվան: Վրացական զորքերը վերադարձան Թիֆլիս, իսկ Հայկական ուժերը անցան Արցախի ինքնապաշտպանությանը:

Էշք Սաւուղայ

Երեք տղամարդ քայլում էին ճանապարհով դեմպի մի գյուղ, որտեղ գործեր ունեին։ Ճանապարհին մի շինական են տեսնում, որ շտապելով դեպի իրենց էր մոտենում, և նրա երեսից զգացվում էր, որ նա ամենատխմարագույն մարդն էր։ Իրար ասում են.
– Եկեք ծաղրենք նրան։
Եվ ճանապարհին շարվում են մի քար գցելու հեռավորությամբ։ Երբ շինականը մոտենում է, առաջինն ասում է. «Ողջու՜յն, հա՛յր Աբրահամ». և շինականն էլ նրան է ողջունում: Երկրորդը ասում է շինակնին. «Ո՛ղջ եղիր, հա՛յր Իսահակ». և նման պատասխան է ստանում: Ապա մոտենալով, չորորդն էլ ասումէ. «Ողջու՜յն, հա՛յր Հակոբ»:
Այդ ժամանակ շինականը մտաշու է, որ նրանք կատակում էին ու բարկանում, ասում է.

Հայոց լեզու 10.03.2019

Առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի, ընտանիքի հետ՝իր պապի կառուցած երեքսենյականոց բանակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից՝ ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած՝ ծխամորճի ծխի մեջից ձգվող ժպիտով, նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրածայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր կատարյալ դրախտ է բնութունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում է հողի ոսկեվառ արևից պտղավորված պարգևիների հրաշալիքները,  գույնզգույն ծաղիկների բույրը, հավաքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները) սրդողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

2. Գտիր որդու, այգուն, բնությունը, պարգևների, արարքներից գոյականների հոլովն ու հոլովումը։

որդու-սեռական հոլով, ու արտաքին հոլովում
այգուն-հայցական հոլով, ու արտաքին հոլովում
բնությունը-ուղղական հոլով
պարգևների-սեռական հոլով, ի արտաքին հոլովում
արարքներից-բացառական հոլով, ից արտաքին հոլովում