Կամակոր և ինքնահավան կին՝ գետատար

Մի տղամարդ ուներ խիստ ինքնահավան և կամակոր կին, ով ընկավ գետն ու խողդվեց: Տղամարդը փնտրում էր կնոջը՝ գնալով ջրին ընդառաջ: Երբ մարդին նրան հարցրեցին, թե ինչու է գնում ջրին հակառակ, նա պատասխանեց.
– Կինս կենդանության օրոք միշտ հակառակվում էր ինձ հետ իր խոսքով, կարծում են մահից հետո էլ այդպես կանի, և այդպպես հավատալով ջրին ընդառաջ գնացի:

Գայլն ու կռունկը

Գայլի կոկորդին ոսկոր էր մխրճվել, գայլը խոստացավ վարձատրել կռունկին, եթե նա հանի ոսկորը: Երկար վզով կռունկին հաջողվեց դուրս հանել ոսկորը, և նա ըստ պայմանավորվածության պահանջեց վարձը: Նախ գայլը ծիծաղեց, ապա ատամները կրճտացնելով ասաց.
-Քեզ քի՞չ է պարգևատրումը, որ դու գլուխդ մտցրեցիր ատամներիս տակ, և ես այն չկերա:

Exercise

Make   up  sentences  with  the  given  words.

1) able, to help, tomorrow, think, I, work, with, don’t, be, them, their, you’ll
1. I don’t think you will be able to help them with their work tomorrow.
2) right, you, through, prefer, Would, now, morning, to look, mail ,the?
2. Would you prefer to look through the morning mail right now?
3) his, guilty, telling, He, friends, mother, looked, his, about, he, when, was
3. He looked guilty when he was telling his mother about his friends. Continue reading “Exercise”

Առաջադրանք

Դասավորիր պարբերություններն անհրաժեշտ հաջորդականությամբ։ Ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

4) Թե ինչպես է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ օրգանը չեն գտել։

3) Իսկ եթե մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ բան քերելով։ Մի՞թե տարօրինակ չէ։

1) Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

2) Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

ինչպես – հարցական
ինչու – հարցական
այդպիսի – ցուցական
ինչ-որ – անորոշ
նա – անձնական
նրան – ցուցական
դուք – ցուցական
ոչինչ – ժխտական
ինչպես – հարցական
այդ – ցուցական