Հայոց լեզու 09.16.2019

Առաջադրանք. Արտագրիր՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

  1. Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
  2. Մեծ Հայքի՝ Այրարատ նահանգի Արշարունքի գավառում՝ այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
  3. Առավոտյան Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից՝ Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
  4. Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք. այդ մայրուղուց են սկիղբ առնում Մարաշ. Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
  5. Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր. Դվին, Անի, Արտաշատ … վերջինը Երևանն է:
  6. Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր …
  7. Հեռվում երևում էին Առջոառիճ լեռը, Հայկական Պարը, իսկ Ախուրյանի կիրճի հանդիպակած ափին՝ Անիի միջնաբերդը, Տիգրան Հոնենցի տաճարը:
  8. Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի «Փարիզուհին կառքում» նկարի, ապա նստեց, գրեց վերնագիրը՝ «Պատերազմի դաշտեն», և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին:
  9. Լեռնաշատ Մոտկանի Շենիկ գյուղից, որ բազմել էր Ցրտուտ գետի ակունքի մոտ, ձորամիջյան կածանով դեպի Տավրոսի բարձունքներն էր գնում Խոդեդանը:
  10. Եվ ահա Տիվանդորրի թափանցիկ ոսկեփոշու միջից Խոդեդանին երևացին երկնաբերձ գագաթներով Ծովասարը, Անդոկը, Բերդակը, Սմբատասարը:

Continue reading “Հայոց լեզու 09.16.2019”