Թարգմանություն «Զբոսաշրջիկները Մայա Բեյում»

Մայա Բեյը,որը գտնվում է Թաիլանդում հայտվեց լուրերի կենտրոնում 1999 թվականին, երբ Հոլիվուդից այնտեղ այցելեցին «Լողափը» ֆիլմը նկարահանելու, որտեղ դերակատար էր Լեոնարդո Դի Կապրիոն: Այդ ժամանակվանից ի վեր զբոսաշրջիկները հեղեղել են այս լողափը ՝ այնքան շատ, որ ամեն օր նավով ժամանում է 4000 այցելու:
Զանգվածային տուրիզմը սպառեց լողափը և վնասեց բնական կյանքը: Այդ պատճառով մարդիկ փակեցին լողափը չորս ամսով: Երբ սեպտեմբերի վերջին այն վերաբացվի, նրանք կկիրառեն սահման՝ 2000 այցելու օրական:
Ծովային մի գիտնական ասում է, որ նա և մյուս գիտնականները սխալվել են, մտածելով, որ ֆիլմից եկած եկամուտը կարևոր է, բայց հիմա նրանք տեսնում են, որ լողափը բնական ռեսուրս է և պետք է պահպանել:
Ֆիլմի դերասանուհի Զելդա Տինսկան ասաց, որ նա մտածում է, որ արևմուտքի հանրությունը տարված է հանրաճանաչությամբ:
Մարդիկ այցելում են լողափ, ոչ թե բուն տեղանքը տեսնելու, այլ ուղղակի, որ այնտեղ ֆիլմ է նկարահանվել:
Թաիլանդը հիանալի քաղաք է և այնտեղ կան շատ այլ լողափեր այնքան գեղեցիկ, ինչքան Մայա Բեյն է:

Աղբյուրը