Իզմիրի տիեզերագիտական ճամբարն ու Ստամբուլը

Ընկերներս մեծ ոգևորությամբ էին պատմում ճամբարի մասին ու ասում, որ կփոշմանեմ, եթե չմասնակցեմ։ Ես էլ վստահ էի, որ այս ճամփորդությունը բացահայտումներով լի է լինելու։
Իմ առաջին թռիչքն էր ինքնաթիռով։ Առավոտյան հասանք Ստամբուլ։ Մեզ դիմավորեց Բոմոնթի Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր Պարսամյանը։ Ծանոթացանք վարժարանին և այնտեղ էլ նախաճաշեցինք։ Հետո ուղևորվեցինք Պեյլերպեյի սուլթանական պալատ։ Այն շատ շքեղ էր և ուներ գեղեցիկ տեսարան դեպի Բոսֆոր։ Նաև ունեցանք նավարկություն Բոսֆորով։ Այցելեցինք Սբ. Հռիփսիմե եկեղեցի, երգեցին, ճաշեցինք և ուղևորվեցին Ստամբուլի օդանավակայան։

Գիշերը հասանք Իզմիր։ Բոլոր ճամբարականներն արդեն քնած էին։ Մենք էլ կամաց տեղավորվեցինք ու քնեցինք։
Ամեն առավոտ արթնանում էինք ժամը ութին։ Օրերը շատ հագեցած էին, իսկ ազատ ժամանակն անցկացնում էինք խաղի սենյակում, որտեղ էլ ծանոթանում էինք մյուս թիմերի անդամների հետ։ Առաջին անգամ էր, որ հնարավորություն ունեի ձեռք բերել ընկերներ այլ երկրներից։ Մասնակիցները Հունաստանից էին, Թուրքիայից, Ռումինիայից, նաև կային անհատ մասնակիցներ Սինգապուրից, Դուբայից, Անգլիայից, Սլովենիայից։ Միմյանց պատմում էինք մեր նախասիրությունների, դպրոցների և երկրների մասին։
Ամեն օր փորձում էինք նոր սիմուլյատորներ, որոնք նախատեսված էին տիեզերագնացներին մարզելու համար և լսում էինք Լեքսի անսահման հետաքրքիր պրեզենտացիաները։

 

Պատրաստեցինք օդապարուկներ և հրթիռներ, որոնք թռցրեցինք վերջին օրը։

Ճամբարի երրորդ օրը այցելեցին լողավազան։ Լողացինք, պարեցինք, հիանալի ժամանակ անցկացրեցինք։
Հասցրեցինք ներկայացնել մեր ազգային երգն ու պարը և տեսնել ուրիշներինը։
Ճամբարի վերջին օրը ունեցանք խորովածի երեկո։ Մի լավ պարեցինք, երգիցինք, ուրախացանք և միմյանց տվեցինք հուշանվերներ։ Հետո ամենատխուր պահն էր`պետք է հրաժեշտ տայինք մեր ընկերներին ու ջոկատավարներին, քանի որ նույն օրը գիշերը մեր թռիչքն էր։

 

Առավոտյան Ստամբուլում էինք, մեզ նորից դիմավորեց Գարեգին Տեր Պարսամյանը։ Այցելեցինք Պոլսի «Մարմարա» քաղաքական, հասարակական օրաթերթ և գնացինք Պատրիարքարան։ Եղանք նաև Սբ. Սոֆիայի տաճարում և Թոփկապ պալատում։ Այտեղ անցկացրինք շատ երկար ժամանակ։ Հետո գնեցինք հուշանվերներ և շարժվեցինք օդանավակայան։ Գիշերը Երևանում էինք, մեզ դիմավորեցին ծնողները։
Արդեն մեկ շաբաթ է ինչ տանն եմ, մտքումս միայն ճամբարային առօրյան ու ուրախ հիշողություններն են, որոնք համոզված եմ ինձ չեն լքելու։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s