Սևանի «Ժայռ» – ում

Առաջին անգամ Սևանի «Ժայռ»-ում եղել էի անցած տարի, երբ նոր էի ընդունվում կրթահամալիր։ Որոշեցի մեկ անգամ էլ գնալ։ Այս անգամ ընկերուհուս էլ տեղյակ պահեցի, փոքրուց ցանկանում էինք միասին ճամբար գնալ։

Ամսի 27-ի առավոտյան շարժվեցինք։ Ճամբարը անվանեցինք ընտանեկան, քանի որ մեզ հետ էին դասավանդողների երեխաները` սկսած երկու տարեկանից։ Ճանապարհին ունեցանք մի քանի կանգառներ` Հրազդան գետն ու ՋՐԷԿ-ը, որտեղ տվեցին մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հասնելուն պես իրերը տղավորեցինք վրաններում։ Առաջին անգամ էր, որ գիշերելու էի վրանում։
Ամեն օր իրար օգնելով պատրաստում էինք ճաշը, հետո խաղում տարբեր ակտիվ խաղեր, լողում լճում, նաև մաքրում էինք շրջակա տարածքը, իսկ երեկոները անցկացնում էինք խարույկի շուրջ, հետաքրքիր թեմաներ քննարկելով և տաք կարտոֆիլ ուտելով։
Շատ հավանեցի այս ակտիվ ճամբարը։ Այդ երեք օրերը ինձ շատ-շատ երկար թվացին, որի շնորհիվ ձեռք բերեցի անմոռանալի հիշողութևուններ և ընկերուհուս ցույց տվեցի կրթահամալիրի ճամբարային առօրյան։

 

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s