Համանուն և հարանուն բառեր

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել– 1) առավել, 2) Ծառերի ճյուղերից կամ բույսերի ցողուններից կապած փոքրիկ խրձիկ՝ հատակը, փողոցները մաքրելու համար:
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
յուղում– 1) յուղել, 2) յուղի մեջ
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով:
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող– 1) դերձակ, 2) ընդունակ
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
խմորում– 1) Կենդանի բջիջների ազդեցությամբ օրգանական նյութերի քայքայման՝ տարրալուծման կամ փոփոխության պրոցես: 2) խմորի մեջ
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ– 1) Ֆուտբոլի խաղի ժամանակ գնդակը հակառակորդի դարպասի մեջ գցելը: 2) Ոչ շատ տաք

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ – 1) շենքի բարձր հարկ, 2) բարձր վճար, տուրք
2. ավել գնել – 1) հատակը մաքրելու առարկա գնել, 2) նաքատեսվածից շատ գնել
3. ոչխարի հոտ – 1) ոչխարների խումբ, 2) ոչխարից եկող բույր
4. մետաքսի կտոր – 1) որպես գոյական, 2) որպես ածական
5. Նա ջրում է – 1) ջրի մեջ է, 2) ինչ որ բան ջրել
6. Նա գնում է- 2) ձեռք է բերում, 2) հեռանում է
7. Խավարում է – 1) մթնում է, 2) խավարի մեջ է

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s