Translation (Text 11 p 18)

Մեծ Բրիտանիան միշտ եղել է արդյունաբերական նորարարությունների և անսպասելի ճարտարապետական լուծումների Օրրանը: Բրիտանացի ինժիներները և դիզայներները  ցանկացան կյանքի բերել ամենաանսովոր մտքերը: 19րդ դարը նշվեց այնպիսի շինարարություններով, որոնք բավականին տարօրինակ էին թվում Բրիտական սովորական լանդշավտում: 19րդ դարի ամենաարտասովոր շինությունը Բյուրեղյա պալատն էր, որը կառուցվել է Hyde Park-ում՝ 1851 թվականի մեծ ցուցահանդեսի համար: 

Բյուրեղյա պալատը տարբերվում էր աշխարհի բոլոր շինություններից: Շինարարությունը բավականին տարբերվում էր նրանից, ինչը Բրիտնացիները պետք է տեսնեին, քանի որ այն պատրաստված էր երկաթից և ապակուց: Այն բոլոր ժամանակների ամենամեծ շինություններ, և շատ մարդիկ տարբեր երկրներից գալիս էին այն տեսնելու: Ցուցահանդեսին ուղարկվեցին մեծ ապրանքներ աշքարհի տարբեր մասերից: Այնտեղ եղավ նաև մեխանիզմների ցուցադրության հրաշալի գործարք։ Շոուի ամենահիանալի մասը Nasmyth’s steam hammer-ն էր։ Այդ ժամանակներում ճանապարհորդելը այնքան հեշտ չէր, ինչպես այսօր, դրա համար հազարավոր այցելուներ բազում նավերով ալիքներ էին կտրում,որ հասնեն Եվրոպա։ Հասնելով Անգլիա, նրանք գնացքով ուղևորվում էին պալատ։ Ցուցահանդեսին ներկա էր վեց միլիոն մարդ, իսկ ցուցահանդեսից մնացած շահույթն ամբողջությամբ պետք է տրամադրվեր, որպեսզի կառուցեին թանգարանների ու քոլեջներ։ Ավելի ուշ Բյուրեղյա պալատը տեղափոխվեց հարավային Լոնդոն։ Այն շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկը՝մինչև 1936թ., երբ էլ ամբողջությամբ այրվեց։

English_I_2013

Անապատացում

Անապատացում, չորային շրջաններում մարդու գործունեության հետևանքով հողի բերրիության աստիճանական անկման, բուսական ծածկույթի նոսրացման (երբեմն անհետացման) շարժընթացների ամբողջություն։ Անապատացման հիմնական պատճառներն են՝

  1. գերարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը
  2. լճերի, գետերի, ջրային պաշարների անխնա օգտագործումից տեղանքի չորացումը
  3. ստորերկրյա ջրերի բարձրացման պատճառով վարելահողերի աղակալումը
  4. կանաչ գոտիների ոչնչացմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը
  5. խոնավության գործակցի նվազման միտումը
  6.  օդի և հողի ջերմաստիճանային օրական տատանումների մեծացումը
  7. գոլորշունակության մեծացումը
  8. տեղումների քանակի նվազումը
  9. կենսաբազմազանության նվազումը
  10. գետերի հոսքի նվազումը
  11. սելավների և էրոզիայի աճը
  12. մարդահարույց ներգործության ակտիվացումը

Անապատացումը բացասական ազդեցություն ունի քաղաքական, սոցիալական, մշակութային և բնապահպանական ոլորտների վրա։