Ատոմային էլեկտրակայան

Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), էլեկտրակայան, որտեղ ատոմային (միջուկային) էներգիան փոխակերպվում է էլեկտրականի։ ԱԷԿ-ում էներգիայի գեներատորը ատոմային ռեակտորն է։ Այդ ռեակտորում որոշ ծանր տարրերի միջուկներիտրոհման շղթայական ռեակցիայի շնորհիվ անջատվում է ջերմային էներգիա, որն այնուհետև փոխակերպվում է էլեկտրականի, ինչպես խորհրդային ջերմաէլեկտրակայանում:
ԱԷԿ-ը աշխատում է միջուկային վառելիքով։ Մեկ կգ ուրանի իզոտոպների կամ պլուտոնիումի ճեղքումից ստացվում է 22,5 միլիոն կվտ ժ էլեկտրաէներգիային համարժեք էներգիա, որը մոտ 2,5 միլիոն անգամ գերազանցում է 1 կգ պայմանական վառելիքի այրումից ստացված էներգիան։

ԱԷԿ–ի անձնակազմ

ԱԷԿ–ի անձնակազմը ճառագայթումից պաշտպանելու համար ռեակտորային կոնտուրի սարքավորումները տեղավորվում են հատուկ հերմետիկ բոքսերում, որոնք բաժանված են մյուս սրահներից կենսաբանական պաշտպանությամբ և ռեակտորի աշխատանքի ընթացքում չեն սպասարկվում։ Ռադիոակտիվ օդը և փոքր քանակությամբ արտահոսող շոգին ԱԷԿ–ից հեռացվում են օդափոխության հատուկ համակարգով։

Ճառագայթման անվտանգության կանոններ

Ճառագայթման անվտանգության կանոնների պահպանման համար կայանում ստեղծվում է դոզիմետրիկ հսկոդության ծառայություն։ Ռեակտորն ունի վթարային հովացման համակարգ (վթարների դեպքում մի քանի վայրկյանում միջուկային ռեակցիան մարելու համար)՝ ինքնուրույն սնման աղբյուրով։

ԱԷԿ–ների օգտագործում

ԱԷԿ–ները կարող են օգտագործվել նաե ծովի ջրի աղազրկման ե ջերմամատակարարման համար։ Մեծ հեռանկարներ է բացում արագ նեյտրոններով աշխատող ռեակտորների յուրացումը։ Այդ ռեակտորները չեն պահանջում դանդաղեցուցիչ, ունեն համեմատաբար փոքր չափեր և մեծ բեռնվածություն։ Նրանց համար բացի U235–ից կարելի է օգտագործել նաե Ս238 և T232: