Գալիս ենք Արատես

Փետրվարի 15-ին Ավագ դպրոցի սովորողները կճանապարհորդեն դեպի ձմեռային Արատես։

Նպատակը․

  • Ձմեռային սպորտային խաղեր
  • Քայլարշավ դեպի ջրվեժ և Արատես գետ
  • Հայրենագիտական ծանորթություն Արատեսի վանքի հետ

 

Առօրյա․

Օր 1-ին

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Ինտելեկտուալ խաղեր-16։30-17։30

Ծանորություն Արատեսի վանքի հետ-18։00-19։00

Ընթրիք-19։30

 

Օր 2-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Քայլք դեպի տեղի աղբլուրներ, գետ-9։00-11։00

Մարզական խաղեր-11։30-15։00

Ճաշ-15։30-16։15

Քննարկում քոլեջի և ավագ դպրոցի հետ, բանավեճ -16։30-18։30

Ընթրիք-19։30

 

Օր 3-րդ

Վերկաց- 7։00

Նախամարզանք-7։00-7։15

Հիգիենայի ժամ-7։15-7։30

Նախաճաշ-7։30-8։15

Ձմեռային խաղեր-8։30-11։00

Դեպի տուն՝ Արատես, Գետափ, Զանգակատուն, Ուրցաձոր, Վեդի, Արտաշատ, Երևան երթուղով:

Պահանջվող իրեր, տեխնիկա

  • դահուկներ, սահնակներ
  • ֆոտոխցիկ, տեսախցիկ
  • տաք հագուստ
  • քնապարկեր

Նախապատրաստական աշխատանքներ

քարտեզագրում, բլոգներում տեղեկության տեղադրում Արատեսի մասին

Արդյունքում

տեսասահիկների, բլոգների ստեղծում, հետաքրքիր  ֆոտոնախագծերի ներկայացում

Մասնակիցներ․

  1. Սերահ Անդջերողլի 9-2 դասարան
  2.  Արուսյակ Ավետիսյան 9-4 դասարան
  3. Էլեն Աբգարյան 9-4 դասարան
  4. Հակոբ Բասկովչյան 10-րդ դասարան
  5. Մարիամ Ժամկոչյան 10-րդ դասարան
  6. Նարեկ Խաչատրյան 10-րդ դասարան
  7. Մարինե Գալստյան 10-րդ դասարան
  8. Արև Տեր-Դավթեան 10-րդ դասարան
  9. Լուսին Տեր-Դավթեան 10-րդ  դասարան
  10. Մարիամ Տեր-Դավթեան 10-րդ դասարան

Պատասխանատու՝ Լիլիթ Յախինյան

Կետադրություն

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝

  1. տրոհության – վերջակետ, միջակետ, ստորակետ, բութ
  2. առոգանության – հարցական, բացականչական, շեշտ
  3. բացահայտության – չակերտ, փակագիծ, նոր տողից գիծ, ստորակետ գիծ, տողադարձի գիծ, բազմակետ, կախման կետեր

Բառերով արտահայտած յուրաքանչյուր ամփոփ միտք կոչվում է նախադասություն, որը սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ: Եթե խոսողը անավարտ է թողնում միտքը այդ դեպքում նախադաության վերջում նշանակում եմ կախման կետեր: Continue reading “Կետադրություն”

The Armenian state should be responsible towards all its citizens orphan or not. All the children who are in the care of the state are vulnerable and easily crushed. Even when they become adults and leave the arphanages, they will be less-privileged people. Whith no family to give them any kind of support, their lives can be easile destroyed.

Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»

Image result for Õ°Õ¸Õ¾Õ°Õ¡Õ¶Õ¶Õ¥Õ½ թումանյանՆպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Թումանյանական ընթերցումներ

Continue reading “Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»”

Տրնդեզ իրանական չահարշանբե սուրիի հետքերով

Պարսիկները իրենց տարվա (որը համընկնում է հայ հեթանոսական տոմարի հետ՝ տարվա սկիզբը լինելով մարտի 21-ին կամ գարնանային օրուգիշերհավասարին) վերջին չորեքշաբթի օրը նշում են նման ավանդույթով, որ պարսկերեն կոչվում է Չահարշանբե սուրի (չահարշանբե – չորեքշաբթի և սուռ – խնջույք բառերից) կամ կարմիր չորեքշաբթի։ Այդ տոնի ժամանակ կրակի վրա թռչելիս, արտասանում են․ «զառդիե ման ազ թո, սոռխիե թո ազ ման», որ բառացիորեն նշանակում է․ «իմ դեղնությունը քեզանից, քո կարմրությունը ինձնից»։ Սա մաքրման ծիսակատարություն է և սուրի ինքնին նշանակում է կարմրություն, ինչը ակնարկում է կրակի գույնին։ Սա նշանակում է, որ դուք տալիս եք կրակին ձեր գունատությունը, հիվանդությունները և խնդիրները, և ձեր հերթին վերցնում եք նրանից կարմրություն, ջերմություն և էներգիա։

Իրականում տոնը իրանական ծագում ունի և արմատները գնում են Պռոտո-հնդեվրապական ժամանակաշրջան (Պռոտո – ( հին հունարեն՝ πρῶτος – «առաջին») նաև տես. (ռուս.՝ Праиндоевропейцы)( անգլ.՝ Proto-Indo-Europeans )) ։ Իրանի հեղափոխությունից հետո Իրանում խնդիրներ են եղել նշված տոնի նշման հետ, քանի որ իսլամական պետությունը բացասական վերաբերմունք է ունեցել հին հեթանոսական տոնը նշելու վերաբերյալ։ Չահարշանբե սուրիի արարողության ժամանակ եղել են և ներկայումս պահպանվել են մի քանի ավանդույթներ: Դրանցից մեկը կուժ կոտրելու ավանդույթն է: Հայտնի է, որ նախկինում իրանցիները մի հին կուժ էին վերցնում, մեջը աղ և մետաղադրամներ էին լցնում: Այնուհետև ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը վերցնում էր կուժը և իր գլխի շուրջը պտտում: Իսկ վերջին անդամը այն բարձրացնում էր տանիք և նետում փողոց՝ ասելով. «մեր ցավերը և հիվանդությունները տանք կուժին, իսկ կուժը՝ փողոցին»

Հայտնի է նաև, որ այս տոնի կապակցությամբ իրանցիները պատրաստում են հատուկ ուտեստ ընդեղենով և չրերի տեսականիով: Ըստ իրենց հավատալիքի, համտեսելով այս ուտեստը՝ իրանցիներին ուղեկցում է բարությունը և գեղեցկությունը: Չահարշանբեին վերաբերող մյուս ավանդույթներից մեկն էլ գուշակություններով զբաղվելու սովորությունն է: Ընդունված է գուշակության հետևյալ ձևը. այն մարդիկ, ովքեր ինչ-որ բանի կարիք ունեն, կանգնում են խաչմերուկի անկյունում և լսում են անցորդների խոսակցությունը: Այն բառը, որն առաջինը կարտասանի անցորդը, դա էլ կդառնա լսողի ճակատագիրը՝ լինի լավ թե վատ: Իսկ եթե դա համապատասխանի լսողի պահած երազանքին, ապա այն մոտ ապագայում կիրականանա:

Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխություն, ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Կարգախոս-ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։ 18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր, որ ապավինում էր քաղաքական կենտրոնացվածության և մշտական բանակի վրա։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Continue reading “Ֆրանսիական հեղափոխություն”

Նախագիծ «Կարդում ենք Տերյան»

Խնդիրները

Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում Continue reading “Նախագիծ «Կարդում ենք Տերյան»”

Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»

20-րդ դարի հայ գրականության ականավոր դեմքերից մեկի` Վահան Տերյանի
գրական ժառանգությունը միշտ եղել է գրականագիտության ուշադրության կենտրոնում։ Տերյանի հայտնությունը գրականության մեջ այնպիսի հեղափոխական-շրջադարձային երևույթ էր, որ չէր կարող իր կնիքը չթողնել ժամանակակիցների և գրական հետագա սերունդների վրա։
Գրականության մեջ բանաստեղծի բեկումնային հայտնությանը անդրադարձել են
բազմաթիվ գրականագետներ, գրողներ, բանասերներ։ Ուզում եմ առանձնացնել հատկապես Արսեն Տերտերյանին, որ առաջինը կարողացավ իր ժամանակակցի ստեղծագործական առաջին իսկ քայլերից նկատել ու գնահատել նրա արվեստի բացառիկությունն ու բացած հեռանկարները հայոց բանաստեղծության հետագա զարգացման համար։ Continue reading “Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»”

Բառարանային հետազոտական աշխատանք

Բառարանային հետազոտական աշխատանք

Բացատրական և հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով) առանձնացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:

1. թաբախ – 1. Ափսե, պնակ: 2. Մատուցարան:

2. ժահր – 1. Գարշահոտ թարախ:
2. (հնացած) Թույն:
3. Կեղտ, ապականություն, աղտեղություն:
4. (փոխաբերական) Մաղձ, դառնություն, թունոտություն:
5. (փոխաբերական) Մոլություն, ախտ:

3. լագ – Նավի ընթացքի արագությունը կամ անցած տարածությունը չափելու սարք:

4. պաթոսալի 1. Պաթոսով լցված, խանդավառությամբ լցված՝ համակված, խանդավառ:
2. Պաթոս՝ խանդավառություն արտահայտող՝ պարունակող:

5. հազրել Պատրաստել:

6. զազիր 1. Գարշանք՝ զզվանք առաջացնող, գարշելի, զզվելի:
2. Կեղտոտ, ստոր, անարգ:

7. կագոր Դեսերտային գինու տեսակ:

8. տաժանել – 1. Չարչարել, նեղել:

2. Չարչարվել, տանջվել:
3. Միատեսակ և անօգուտ գործից հոգնել:

9. գազոյլ – Նավթի թորումից ստացվող հեղուկ վառելիք՝ ներքին այրման շարժիչների համար:

10. դադարք 1. Դադարելը, դադար առնելը:
2. Արշավանքի՝ ճանապարհորդության ևն ժամանակ հանգստի համար կանգ առնելը:

 

Continue reading “Բառարանային հետազոտական աշխատանք”

Սյուրռեալիզմ, Իմպրեսիոնիզմ: Սալվադոր Դալի, Կլոդ Մոնե: «Հիշողության կայունություն» և «Տպավորություն. Ծագող արև» ստեղծագործությունները:

Սյուրռեալիզմ, մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականությանմեջ, որը սկիզբ է առել վաղ 1920–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր և անսպասելի, երբեմն հումորային լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են մարդկային փիլիսոփայության և հոգևոր-ներաշխարհի արտահայտման շարժում։

Շարժման հիմնադիրն է համարվում Անդրե Բրետոնը, ով 1924 թ. արվեստի և գրականության մասին իր մոտեցումները հրապարակեց «Սյուրռեալիզմի մենիֆեստում»։ Նա սյուրռեալիզմը բարձր էր համարում բոլոր հեղափոխական շարժումներից։ Continue reading “Սյուրռեալիզմ, Իմպրեսիոնիզմ: Սալվադոր Դալի, Կլոդ Մոնե: «Հիշողության կայունություն» և «Տպավորություն. Ծագող արև» ստեղծագործությունները:”