Բարդությունների տեսակները

Բարդ են այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից։ Կան
նաև մեկից ավելի արմատներից և ածանցից կամ ածանցներից կազմված բառեր.
այդպիսի բառերը երբեմն առանձնացվում են և կոչվում բարդածանցավոր։
Բարդ և բարդածանցավոր բառերը՝ բարդությունները, բաժանվում են երկու
խմբի՝ համադրական և հարադրական (վերլուծական)։ Համադրական են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են
միասին, օրինակ՝ շքերթ, դասագիրք և այլն։ Համադրական բարդությունների
բաղադրիչները կարող են կապակցվել և՛ հոդակապով, և՛ առանց հոդակապի։
Դրա հիման վրա էլ առանձնացվում են հոդակապով և անհոդակապ բարդություններ։ Օրինակ՝ այստեղ, այսօր, տանտեր, մայրուղի,
հորեղբայր, ծաղկաման, շաքարավազ բառերը անհոդակապ են, իսկ գրասեղան,
լուսանկար, զարդանկար, երկաթագործ բառերը հոդակապով են։
Հարադրական (վերլուծական) են այն բարդությունները, որոնց բաղադրիչները գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ ձայն տալ, հազար ինը հարյուր, ոչ
ոք, մեծ-մեծ և այլն։ Հարադրական բարդությունները լինում են հարադրավոր և
կրկնավոր։ Հարադրավոր են այն բարդությունները, որոնց բաղադրիչները թեև
գրվում են առանձին, բայց միասնաբար մեկ իմաստ են արտահայտում, օրինակ՝
դուր գալ, հազիվ թե, երկու երրորդ, մի քանի և այլն։ Կրկնավոր են արմատի
կրկնությամբ կազմված բարդությունները, օրինակ՝ փունջ-փունջ, արագ-արագ,
շուտ-շուտ, շերտ-շերտ, երեք-երեք, հե՜յ-հե՜յ։ Կրկնավոր բարդությունների
բաղադրիչներից մեկը կարող է հնչյունափոխված լինել, օրինակ՝ պարապսարապ, աման-չաման, մանր-մունր, ինչպես նաև կաս-կարմիր, լեփ-լեցուն, սեփսև, ճեփ-ճերմակ և այլն։ Կրկնությունը շեշտում, սաստկացնում է իմաստը, հաղորդում բազմակիության գաղափար։ Այդ պատճառով էլ կրկնավոր բարդությունով արտահայտված որոշիչ ունեցող բառերը սովորաբար հոգնակի թվով են
դրվում, ինչպես՝մեծ-մեծ քարեր, սուր-սուր փշեր, տաք-տաք կարկանդակներ,
մանր-մունր բեկորներ և այլն։

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

Կան բառեր, որոնք կազմվում են բառակապակցությամբ արտահայտված
տարբեր տերմինների, անվանումների բաղադրիչների սկզբնատառերով կամ
դրանցից վերցված հատվածներով։ Որոշ դեպքերում էլ բաղադրիչ բառերից մեկը
(սովորաբար վերջինը) կարող է չկրճատվել։ Օրինակ՝ ուսմասվար բառը կազմված է
ուսումնական մասի վարիչ կապակցության բառերի սկզբնամասերից։ Այսպիսի
բառերն ընդունված է կոչել հապավումներ կամ հապավական բարդություններ։
Հապավումներ կազմելու համար կարող են վերցվել կապակցության բառերի տարբեր մասեր, և դրա հիման վրա էլ կատարվում է հապավումների դասակարգումը։
Հապավումները լինում են տառային, բառամասային (կամ վանկային) և խառը։
Տառային են այն հապավումները, որոնք կազմվում են կապակցության բառերի սկզբնատառերով, օրինակ՝ ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ՈՒԳԸ
(ուսանողական գիտական ընկերություն), ԱԺ (Ազգային ժողով) և այլն։ Տառային
հապավումների բոլոր տառերը հիմնականում գրվում են մեծատառերով և
միասին։ Փոքրատառերով են գրվում միայն ինքնուրույն բառերի վերածված մի քանի հապավումներ, օրինակ՝ բուհ (բարձրագույն ուսումնական հաստատություն), հէկ (հիդրոէլեկտրակայան), ջէկ (ջերմաէլեկտրակայան), աէկ (ատոմային
էլեկտրակայան), զագս (ռուսերեն՝ загс — запись актов гражданского состояния),
նէպ (ռուսերեն՝ новая экономическая политика) և այլն։
Բառամասային կամ վանկային են այն հապավումները, որոնք կազմվում են
կապակցության բառերի մասերով, վանկերով, նրանցից վերցված միավանկ
արմատներով, օրինակ՝ ուսմասվար (ուսումնական մասի վարիչ), դասղեկ (դասարանի ղեկավար), ժողտնտխորհ (ժողովրդական տնտեսության խորհուրդ)։
Խառն են այն հապավումները, որոնց կազմում կարող են լինել կապակցության բառերի սկզբնատառեր, վանկեր, ինչպես նաև ամբողջական արմատներ
ու բառեր, օրինակ՝ անտառտնտեսություն (անտառային տնտեսություն), զինբժիշկ
(զինվորական բժիշկ), շինհրապարակ (շինարարական հրապարակ) Քանաքեռհէկ։
Հապավման միջոցով կազմվում են միայն գոյականներ, սակայն դրանցից
կարող են կազմվել նաև այլ խոսքի մասերի պատկանող բառեր, օրինակ՝ բուհ —
բուհական։

Առաջադրանքներ

1.Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։ 

2. Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

  1. արևաշող            աչքալույս          հողակերտ            ջրակայան
  2. արևածաղիկ      լուսամուտ         հողաբաշխում      ջրամամուռ
  3. արևելք                լուսաբանել      պտտահողմ           վարդաջուր
  4. արևմտյան          լուսակիր           հողատեր               կեղտաջուր
  5. արևկող                ճրագալույս       հողամշակ             ջրամբար

 3. Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական, վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:

4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։

հնչյունափոխված             չհնչյունափոխված

  • Բարակ-մարակ         հեռու-հեռու
  • աման-չաման           արագ-արագ
  • պարապ-սարապ      քուլա-քուլա
  • առոք-փառոք            տեղ-տեղ
  • մանր-մունր              զույգ-զույգ
  • փոքր-մոքր                խումբ-խումբ
  • այլունփայլուն
  • մարդ-մուրդ

5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։

  • Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց = լեռնագնացություն
  • նախածանց-արմատ-վերջածանց = ներմուծություն
    արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց = կանխավճարային
  • արմատ-արմատ = գործընկեր
  • արմատ-վերջածանց-վերջածանց = կամայականություն
  • նախածանց-հոդակապ-արմատ = համահայկական
  • արմատ-հոդակապ-արմատ = ծաղկաման

 6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:

Տառային

  1. Ատոմային էլեկտրակայան-Աէկ
  2. Արտասահմանյան երկրների հետ մշակույթային կապերի Հայաստանյան ընկերություն-ԱՕԿՍ
  3. Միավորված ազգերի կազմակերպություն-ՄԱԿ
  4. Կրթության գիտության և մշակույթի հարցերով ՄԱԿ-ի կազմակերպություն-ՅՈՒՆԵՍԿՕ
  5. Հյուսիս ատլանտյան դաշինքի կազմակերպություն-ՆԱՏՈ
  6. Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ-ԱՍԱԼԱ
  7. Համակարգչային ուսուցողական խաղեր-ՀՈւԽ
  8. Կրթության և գիտության նախարարություն-ԿԳՆ
  9. Բարձրագույն որակավորման հանձնաժողով-ԲՈՀ
  10. Կրթության Ազգային Ինստիտուտ-ԿԱԻ

բառամասային

  1. անասունների արդյունահանում և առևտուր-անասնարդյունառ
  2. բամբակագործական կոմիտե-բամբակկոմ
  3. Երևան քաղաքի արդյունաբերական առևտուր-երքաղարդառ
  4. ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատ-ծանրարդժողկոմ
  5. անտառային (արդյունաբերության) կոմիտե-անտառկոմ

խառը

  1. Անդրկովկասյան (արհեստակցական միությունների) բյուրո-անդրբյուրո
  2. Ադրբեջանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցություն-ԱդրԿԿ
  3. նորոգման տեխնիկական կայան-ՆՏ կայան
  4. Ադրբեջանի՝ ադրբեջանական հեռագրական գործակալություն-ԱդրՀԳ
  5. Բելոռուսական հեռագրական գործակալություն-ԲելՏԱ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s