Բառարանային աշխատանք

Հովհաննես Թումանյան «ԱՆՈՒՇ»

  1. իգիթ
  2. անգյուման
  3. դագեն
  4. գյուլում
  5. հոբգուր
  6. Յարաբ
  7. շըհու
  8. ալվան
  9. կոխի եղանակ
  10. գառնարած
  11. տըղերանց
  12. փարդի
  13. Խոզապարկուկ
  14. փայլկըտուն խանչալը
  15. քու եսիրին
  16. ղամեդ տեղը դիր
  17. Նամարդ
  18. Խանչալ
  19. պըռունգ
  20. մենակ արխաջում
  21. Աղլուխ
  22. Նըրա բայաթին
  23. բութես ձեզ արած
  24. յափընջի
  25. չոմբախ

Continue reading “Բառարանային աշխատանք”

Մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը… 

Related image

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը:

…. Մենք թե՛ դրսից, թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ո՛չ պատասխանի կանչվեց, ո՛չ պատասխան տվեց: Եվ շարունակվում է…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ի՞նչ եմ ասում- չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ: